factor.am: «Գազպրոմ Արմենիան» և «Հայաստանի էլեկտրական ցանցերն» այս տարի բավականաչափ մեծացրել են իրենց շահույթները․ մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիան» 2017 թվականի 9,3 մլրդ դրամ վնասի համեմատ 2018 թվականը փակել է 14,9 մլրդ դրամ շահույթով, իսկ ՀԷՑ-ը՝ 2018 թվականը փակել է 10,7 մլրդ դրամ շահույթով, որի մեջ զգալի մեծ թիվ է կազմում ֆինանսական ծախսերի օպտիմալացումը։

Այս մասին այսօր «Զանգվածային հոսանքազրկում. պաշտպանվա՞ծ է ՀՀ էներգետիկ անվտանգությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգաավոր Արտակ Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով՝ մենք կարող ենք օգտագործել մեր երկրում առկա պոչամբարները՝ դրանց մաս դարձնելով ակտիվ տնտեսական շրջանառությանը՝ որպես օրինակ բերելով պոչամբարների վրա արևային էլեկտրակայանների տեղադրումը։ «Այժմ քայլեր են ձեռնարկվում այլընտրանքային էներգիայի միջոցների ավելացման համար, համապատասխան դաշտ է ստեղծվել ու այս ոլորտում հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-ասաց պատգամավորը։