ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։
Ծնվել է 1978թ. փետրվարի 15-ին Երեւանում: 1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1999թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը: 2002թ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ:
2005թ. ավարտել է Շվեյցարիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիվանագիտական եւ 2007թ.՝ Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցները:
1998-2007թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտի հետազոտական խմբերի ղեկավար: 2003-2004թթ.՝ «Երեւանի Գարեջուր» ՓԲԸ ավագ տնտեսագետ, գործադիր տնօրենի խորհրդական, ԱԺ պատգամավորի օգնական:
12.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ վարչապետի խորհրդական։ 2017թ. մայիսից - 2017թ. նոյեմբեր՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիա հկ նախագահ, Հակակոռուպցիոն դաշինքի անդամ, ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ: 2017թ. «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հկ նախագահն է:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: