Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու |hetq.am|
15:01 - 17 հունիսի, 2019

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի վաղը՝ հունիսի 18-ին:

Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել են գործը դատաքննության նախապատրաստելիս Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու առաջին ատյանկ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը:

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ առկա են Գրիգորյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները, որ ազատության մեջ մնալու դեպքում Գրիգորյանը կխոչընդոտի գործի քննությանը:

Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Գրիգորյանը մի շարք հիվանդություններ ունի, և կալանքի տակ գտնվելու ընթացքում տևական ժամանակ բուժում է ստացել քաղաքացիական հիվանդանոցում:

Հունիսի 3–ին «Նաիրի» ԲԿ-ից նրան տեղափոխել էին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, այժմ Գրիգորյանը նորից «Նաիրի» բժշկական կենտրոնում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել