Մանվել Գրիգորյան

Պահեստազորի գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախիկին պատգամավոր։ Ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին։

1993 թվականին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1996 թվականին ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։ 1988 թվականից մասնակցել է արցախյան ազատամարտին։

1992 թվականին նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար։ 1992-1993 թվականներին եղել է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար կապիտանի, ապա՝ մայորի կոչումով։ 1993 թվականին նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ)։ 1994 թվականին ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000 թվականներին գեներալ-մայորի կոչումով նշանակվել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 1990-ին ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, դեկտեմբերին փախել է բանտարկությունից։ 1989-1993 թվականներին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանական մարտերին, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին։ Ղեկավարել է Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը՝ ստանձնելով նույն շրջանի ենթատարածքի պաշտպանությունը։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի. «Ոսկե արծիվ» և Երկրապահ Կամավորական Միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր (1992-1996 թվականներ)։

2008 թվականի գարնանը, պայմանավորված հետընտրական զարգացումներով, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Մանվել Գրիգորյանը ազատվեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2018 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածեց, համաձայն որի ՀՀ ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք էր բերել և պահում էր զենք և ռազմամթերք: Այդ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Տվյալ գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ իրականացրին Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում, հայտնաբերելով «ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք»: Բացի այդ Մանվել Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախին ուղարկված մարդասիրական օգնությունը՝ սնունդը, մեքենաները և այլ պարագաներ, յուրացնելու համար։

2020 թվականի նոյեմբերի 19-ին մահացել է։

Կալանավորվել է Մանվել Գրիգորյանի դստեր օգնականը
 |arm.sputniknews.ru|

Կալանավորվել է Մանվել Գրիգորյանի դստեր օգնականը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Կալանավորվել է գեներալ Մանվելի Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։ «Անձին ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։ Այլ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ»,- նշեցին ՔԿ-ում։ ՔԿ-ից հավելեցին, որ այս պահին այլ տեղեկատվություն հաղորդել չեն կարող։ Նշենք, որ հունվարին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ հարազատ հորեղբոր որդու գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրավապարակեց որոշումը։ Քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ԲԴԽ-ն որոշեց բավարարել այն: Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում էր հայտարարվել:
10:38 - 26 մարտի, 2024
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել |factor.am|

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդում քննվող կարգապահական վարույթով «մեղադրյալ» դատավորն այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն էր՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը։ Վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ հարազատ հորեղբոր որդու գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ Արադարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացնելիս նշեց, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է հենց դատավորի հորեղբոր որդին՝ Հրանտ Գրիգորյանը՝ հայտնելով, որ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ դատավորի հետ։ Ըստ վարույթի նյութերի՝ դատավոր Նաիրա Գրիգորյանը նախկինում ևս Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ գործ է ստացել, սակայն պարզելով, որ խոսքն իր հորեղբոր որդու մասին է, ինքնաբացարկ է հայտնել։ Իսկ ահա այս գործով նույն վարքագիծը չի դրսևորել, վարույթ է ընդունել գործը, կողմերի մոտ չի բացահայտել ինքնաբացարկի հնարավոր հիմքերն ու դրանով դատական ակտ է կայացրել։ Նաիրա Գրիգորյանը ԲԴԽ-ին հայտնեց, Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ 2020 թվականի գործը, որով ինքը ինքնաբացարկ է հայտնել, ընդհանուր կարգով է քննվել, իսկ կարգապահական վարույթի հիմք հանդիսացած գործը պարզեցված կարգով է քննել, ինքը վարույթ ընդունելիս թեև տեսել է, որ կողմի անունը, ազգանունը և հայրանունը համապատասխանում է իր հորեղբոր որդու տվյալների հետ, բայց, իր իմանալով, նա պետք է Արշալույս գյուղում գրանցված լիներ, մինչդեռ գործում այլ հասցե է նշված եղել, իսկ վարույթին անձնագիր կցված չի եղել։ Այնուամենայիվ, ըստ դատավորի, գործը վարույթ ընդունելուց հետո կողմերին իրենց իրավունքների և պարտականությունների մասին ծանուցագիր ուղարկելիս նրանց հայտնել է ինքնաբացարկ հայտնելու իրավունքի մասին, սակայն իրեն ինքնաբացարկ չի ներկայացվել, ավելին, կողմը չի էլ վիճարկում իր վերաբերյալ կայացված դատական ակտը, միայն վիճարկում է այն հանգամանքը, որ ինքը՝ Նաիրա Գրիգորյանն է քննել այս գործը։ Դատավորը նաև նշեց, որ ինքը բացասական վերաբերմունք չունի հորեղբոր որդու նկատմամբ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
15:59 - 22 հունվարի, 2024
Մանվել Գրիգորյանի կնոջ մեղադրական դատավճիռը կբողոքարկվի

Մանվել Գրիգորյանի կնոջ մեղադրական դատավճիռը կբողոքարկվի

Դատախազությունը կբողոքարկի «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի կնոջ մեղադրական դատավճիռը։ Դատախազությունն անհամաձայնություն ունի ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, յուրացմանն օժանդակելու արարք կատարելու համար մեղավոր ճանաչված Նազիկ Ամիրյանի նկատմամբ կիրառված համաներման որոշման հետ. դատական ակտը կբողոքարկվի (Նազիկ Ամիրյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման և համաներմամբ ազատվել ազատազրկման ձևով պատժի կրումից): Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ԵԿՄ նախկին նախագահն ու նրա կինը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։ Մանվել Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, 8 ավտոմեքենա։ Բացի այդ, «Զինվորի բաժին» մակնշմամբ շուրջ 8 հազարի հասնող մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ–ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։ Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ 101 մլն 200 հազար դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ, մինչև դատավճռի կատարումը:
10:16 - 07 դեկտեմբերի, 2023
Մանվել Գրիգորյանն ու կինը մեղավոր են ճանաչվել մի քանի հանցանքներում

Մանվել Գրիգորյանն ու կինը մեղավոր են ճանաչվել մի քանի հանցանքներում

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի՝ վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ-ից։  Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մ․ Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի  շուրջ մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն ՀՀ դրամ, 8 ավտոմեքենա, բացի այս՝ շուրջ 8 հազարի հասնող «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ-ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։ Դատարանի որոշմամբ այս գործով տուժողի իրավահաջորդ Հ. Թորոսյանին կվերադարձվի Վաղարշապատում գտնվող 1 բենզալցակայան։ Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ հարյուր մեկ միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ՝ մինչև դատավճռի կատարումը: ԲԴԽ-ից նաև տեղեկացնում են, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ պատիժ չի նշանակվել՝ մահացած լինելու պատճառաբանությամբ, իսկ Նազիկ Ամիրյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Արցախյան պատերազմի մասնակից է, ազատվել է ազատազրկման ձևով պատիժը կրելուց։
16:22 - 27 նոյեմբերի, 2023
Դատարանները կարճել են Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ 27 տարվա վաղեմության գործը, ապա՝ բեկանել կարճման որոշումը

Դատարանները կարճել են Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ 27 տարվա վաղեմության գործը, ապա՝ բեկանել կարճման որոշումը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով ՀՀ դատական ատյաններում նոր զարգացումներ են տեղի ունեցել։ Հրանտ Գրիգորյանը, հիշեցնենք, 1994 թ․ դեկտեմբեր ամսին մեղավոր էր ճանաչվել 1961 թ․ Քրեական օրենսգրքի 259․1 հոդվածով նախատեսված հանցավոր արարքի մեջ՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով գործարար Մհեր Պողոսյանին մահ պատճառելու համար։ Աշտարակի նախկին ժողդատարանի դատավճռով նա դատապարտվել էր 1 տարի ժամկետով ազատազրկման։ Դատավճիռը չէր բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։ Դեպքից 24 տարի անց՝ 2018 թվականի հուլիս ամսին, սպանված Մհերի Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին՝ նշելով, որ Հրանտ Գրիգորյանը դիտավորյալ է սպանել իր հորը, սակայն դեպքի իրական հանգամանքները խեղաթյուրվել են։  Հաղորդման հիման վրա հարուցվել էր նոր քրեական գործ 2003 թ․ ՔՕ 314-րդ հոդվածի՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու հատկանիշներով, որի շրջանակում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Զինվորական դատախազությունը վերանայման վարույթ էր հարուցել եւ նոր երեւան եկած հանգամանքներով վերաքննիչ բողոք ներկայացրել։ Դրանով Դատախազությունը պահանջել էր բեկանել 1994 թ․ դատավճիռը եւ գործը վերստին քննել։ Վերաքննիչ դատարանը, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, 2020 թ․ մարտ ամսին բավարարել էր բողոքը՝ բեկանելով 26 տարվա վաղեմության դատավճիռն ու գործն ուղարկելով Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով նոր քննության։ Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով հարուցված վարույթի շրջանակներում ստացված նյութերը վկայում են այնպիսի էական հանգամանքների մասին, որոնք նախկինում մեղադրական դատավճիռ կայացնելիս հայտնի չեն եղել, եւ  որոնք վկայում են Գրիգորյանի կողմից ավելի ծանր ենթադրյալ հանցանք կատարելու մասին, քան այն, որի համար նա դատապարտվել է: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ 1994 թ․ դատավճռի ուսումնասիրությամբ պարզ չէ, թե դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ ինչ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել Մհեր Պողոսյանի մարմնի վրա, որոնք են եղել մահվան պատճառները, քանի կրակոցից է մահացել նա, ինչ տրամաչափի զենքից է կրակվել եւ այլն։ Պարզ չէ նաեւ՝ հարցաքննվել են արդյոք տվյալ ռեստորանային համալիրի աշխատակիցները, իրավական գնահատական տրվել է գործով անցնող մյուս անձանց արարքներին, թե ոչ․ «Դատավճռից պարզ չէ նաեւ՝ նշանակվե՞լ է արդյոք դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություն թե՞ ոչ: Եթե նշանակվել է, ապա դրանց եզրակացությունները չեն արձանագրվել դատավճռում, դատարանը դրան որեւէ անդրադարձ չի կատարել»,- նշել էր դատարանը։ Վերջինս նաեւ արձանագրել էր, որ վկաները նախկինում հայտնած տեղեկություններից տարբերվող, նոր ցուցմունքներ են տվել։ Դրանից բացի, որպես նոր ի հայտ եկած հանգամանք էր դիտվել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի անվամբ գրությունը, ըստ որի՝ Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ, եւ ՀՀ նախագահի կողմից հետմահու արիության մեդալով է պարգեւատրվել, մինչդեռ Պողոսյանի անվամբ բացված զինծառայողի անձնական գործի համաձայն՝ նա երբեւէ զինծառայող չի հանդիսացել։ Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը վարույթ ընդունել։ Արդյունքում, գործն ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Արթուր Ադամյանին։  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է վերաբացված քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, քննելով պաշտպանական կողմի միջնորդությունը, նախորդ տարի՝ 2021 թ․ հուլիսի 23-ին, որոշում է կայացրել քրեական գործը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Մասնավորապես, դատարանն իր որոշման հիմքում երկու հանգամանք է դրել։ Առաջինը գործի նյութերի բացակայությունն է։ Դատարանը նշել է, որ գործը սահմանված կարգի համաձայն ՀՀ ազգային արխիվի կողմից արխիվացվել եւ ոչնչացվել է, իսկ մշակման արդյունքում պահպանվել են միայն դատավճռի, մեղադրական եզրակացության, քրեական գործի նախաքննության, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին եւ առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին որոշումների բնօրինակները․ «Այսինքն՝ քրեական գործի նյութերը բացակայում են, եւ առանց քրեական գործի առկայության առարկայազուրկ է քրեադատավարական վարույթի իրականացումը ակնհայտ պարզ պատճառով․ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այնպիսի իրավահարաբերություններ կարգավորող իրավական նորմեր, ինչպես 1994 թվականի, այնպես էլ 2020թ. դրությամբ չի սահմանել եւ չէր էլ կարող նախատեսվել, քանի որ քրեական գործի բացակայությունը վերոնշյալ քրեադատավարական նորմերի ուժով ինքնին բացառում է վարույթի իրականացումը»,-նշել է դատարանը։ Մեջբերելով 1961 թ․ Քրեական օրենսգրքի դրույթները՝ դատարանն արձանագրել է նաեւ, որ Հրանտ Գրիգորյանի կողմից կատարված արարքից հետո անցել է 25 եւ ավելի տարի, որի պայմաններում եւ եղած նյութերով արդեն իսկ անցել են վաղեմության ժամկետները։ Նկատի ունենալով, որ 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքով անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետների անցնելու հիմքով, եւ նկատի ունենալով, որ չնայած Հրանտ Գրիգորյանը կրել է մեղադրական դատական ակտով իր նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը, սակայն Վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված որոշմամբ բեկանվել է այդ դատավճիռը՝ Առաջին ատյանի դատարանը եկել է եզրահանգման, որ պետք է ղեկավարվել գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով, ըստ որի՝  ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար, ուստի, ըստ դատարանի, մնում է միայն կիրառել վաղեմության ժամկետների անցնելու հիմքը եւ այդ հիմքով կարճել քրեական գործի վարույթը։ Վերաքննիչ դատարանը բեկանել է քրեական գործը կարճելու որոշումը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս որոշման դեմ դարձյալ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Տուժող եւ մեղադրող կողմերը բողոքով պահանջել են բեկանել քրեական գործի կարճման որոշումը եւ գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Այս անգամ բողոքը քննվել է կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով՝ հաշվի առնելով այն, որ բողոքարկվող որոշումը գործն ըստ էության լուծող, այսինքն՝ գործի ելքի վրա ամբողջությամբ ազդող դատական ակտ է։ Բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի, կազմով Ռուզաննա Բարսեղյանի եւ Նարինե Հովակիմյանի, այս տարվա փետրվար ամսին որոշել է բավարարել այն՝ քրեական գործը դարձյալ ուղարկելով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննության։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ Եվրոպական կոնվենցիայով, ո՛չ Եվրոպական դատարանի որոշումներով, ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով եւ ո՛չ էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթի համար վաղեմության ժամկետն անցած լինելու կամ այլ հիմքով վերապահումներ չեն սահմանվել կամ նման վերապահումների հնարավորության մասին չեն խոսվում, ուստի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վարույթը պետք է իրականացվեր՝ նոր երեւան եկած հանգամանքի՝ որպես դատավարական ինստիտուտի կոնվենցիոն ու քրեադատավարական կարգավորումներն ու նպատակները հաշվի առնելով: Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարել, որ դատավճիռը բեկանելու 2020 թ․ որոշմամբ արդեն իսկ արձանագրվել է, որ ստացված նյութերը վկայում են այնպիսի էական հանգամանքների մասին, որոնք Աշտարակի ժողդատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելիս հայտնի չեն եղել, եւ որոնք առերևույթ վկայում են Գրիգորյանի կողմից ավելի ծանր ենթադրյալ հանցանք կատարելու մասին, քան այն, որի համար նա դատապարտվել է, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426․3-րդ հոդվածը սահմանում է, որ նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով դատական ակտերը վերանայվում են, եթե, ի թիվս այլնի, ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչեւ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է․ «Ավելին, այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, եթե միայն ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ օրենսգրքի 426․3-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա»,- նշել է դատարանը՝ եզրահանգելով, որ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով գործի քննություն չիրականացնելու արդյունքում Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը հիմք է որոշման բեկանման համար։ Վերաքննիչ դատարանի այս որոշումն էլ օրեր առաջ բողոքարկվել է Վճռաբեկ դատարան։ Բողոքը վարույթ ընդունել–չընդունելու վերաբերյալ տեղեկություն առայժմ չկա։   Լուսանկարում՝ ձախից՝ Հրանտ Գրիգորյանը, Մհեր Պողոսյանը Միլենա Խաչիկյան
15:22 - 31 օգոստոսի, 2022
Դատարանին պահանջ է ներկայացվել Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձել 28 անշարժ գույք, 16 մեքենա, դրամական միջոցներ. Դատախազություն

Դատարանին պահանջ է ներկայացվել Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձել 28 անշարժ գույք, 16 մեքենա, դրամական միջոցներ. Դատախազություն

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թվականի հունիսի 28-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ տասներկուերորդ հայցադիմումը, որն 2022թ. հուլիսի 11-ին ընդունվել է վարույթ: Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝   Ø  Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող թվով 28 անշարժ գույքեր, թվով 16 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.552.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև մասնակցություններ թվով 6 իրավաբանական անձերում: Ø  Իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 668.160.803 ՀՀ դրամ փոխառությունների պահանջի իրավունքը: Ø  19.236.606 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 18.656.316 ՀՀ դրամ՝ ավանդների մնացորդ, ինչպես նաև 17.027.871 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։
16:31 - 27 հուլիսի, 2022
Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերը կքննվեն մեկ վարույթում |factor.am|

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերը կքննվեն մեկ վարույթում |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ Գրիգորյանի մահվանից հետո, նրա ներկայացուցիչներն առարկել են քրգործը կարճելու դեմ, նշելով, որ պետք է հասնեն արդարացման: Այսօր դատավորը բարձրացրեց  Ամիրյանի և Գրիգորյանի 2 գործերը միացնելու, մեկ վարույթում քննելու հարցը: Դատախազը չառարկեց, մինչդեռ պաշտպանական կողմը ժամանակ էր պահանջում, դատավորի առաջարկին՝ նիստը մի քանի ժամով ընդմիջելու, պաշտպանները առարկեցին, նշելով որ տեխնիկական խնդիրներ կարող են առաջանալ: Ինչևէ դատարանը որոշեց վարույթները միացնել, ինչից հետո Գրիգորյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ հայտնեցին: Նշենք, որ այս գործերը առանձնացվել էին, քանի որ Գրիգորյանը առողջական խնդիրների պատճառով պարբերաբար բացակայում էր նիստերից:
11:59 - 26 հունվարի, 2021
Ծաղկալանջի ավագանին պահանջում է համայնքին վերադարձնել Մանվել Գրիգորյանի ընտանիքի ընկերությանը վաճառած 60 հա հողատարածքը |hetq.am|

Ծաղկալանջի ավագանին պահանջում է համայնքին վերադարձնել Մանվել Գրիգորյանի ընտանիքի ընկերությանը վաճառած 60 հա հողատարածքը |hetq.am|

hetq.am: Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքի ավագանու 7 անդամներից 6-ը վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել համայնքի ղեկավարի դեմ: Ավագանու անդամները պահանջում են վերացնել համայնքի ղեկավարի 2005թ. կայացված երեք որոշումները, որով հաստատվել է 60 հեկտար հողերի աճուրդային կարգով վաճառքի ադյունքները: Նշված աճորդներում հաղթող է ճանաչվել «Ագրոմանպրոյեկտ» ՍՊԸ-ն, որի տնօրենը եղել է ԱԺ  նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Ավագանու անդամները դատական կարգով պահանջում են նաև որպես հետևանք վերացնել Ծաղկալանջ համայնքի և «Ագրոմանպրոյեկտ» ՍՊԸ-ի միջև կնքված և սեղանամատյանում գրանցված հողամասի առուվաճառքի պայմանագրերը և սեփականության իրավունքի գրանցումները: 2020թ. հունիսի 17-ին Ծաղկալանջի ավագանու 6 անդամները որոշել են «Ագրոմանպրոյեկտ» ՍՊԸ-ին օտարված հողատարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց սկսել: Դրանից հետո էլ սկսվել է դատական գործընթացը: Ըստ համայնքի ղեկավարի 17.09.2005թ. թիվ 47, 48 և 50 որոշումների՝ յուրաքանչյուր լոտով Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերությանը վաճառվել է 20-ական հեկտար հողատարածք:  Ծաղկալանջի համայնքապետարանից տեղեկացրին, որ 1 հա հողի աճուրդի մեկնարկային գինը կազմել է 33 750 դրամ: Ավագանու անդամները միջնորդել են վերականգնել օրենքով սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ որոշումների ուժի մեջ մտնելուց հետո, երկու ամսվա ընթացքում օբյեկտիվորեն հնարավոր չէր հայց ներկայացնել դատարան, քանի որ դրանց ապօրինի լինելու փաստը ի հայտ է եկել քրեական գործի շրջանակներում, ինչի մասին Ծաղկալանջ համայնքի ավագանին ծանուցվել է 2020թ. հունիսի 27-ին: Ծաղկալանջ համայնքի ղեկավար Մանվել Մկրտչյանն ասաց՝ հողերի աճուրդ-վաճառքի հետ կապված քրեական գործ է հարուցվել, որն այս պահին կասեցված է: Համայնքապետարանի աշխատակիցներին, ավագանու անդամներին հրավիրել են քննության: Նշված հողատարածքներն արոտավայրեր են և գտնվում են Ծաղկալանջի մոտակայքում գտնվող սարի ստորոտին:     Մանվել Մկրտչյանը հայցադիմումի վերաբերյալ պարզաբանումներ չներկայացրեց: Ասաց՝ երբ հայցադիմումը վարույթ ընդունվի այդ մասին կխոսի: Մինչդեռ հայցադիմումը վարույթ է ընդունվել օգոստոսի 18-ին և առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ին: Նշենք, որ ներկայումս վիճարկվող համայնքի ղեկավարի որոշումները ստորագրել է Մանվել Մկրտչյանի հայրը՝ Սեյրան Մկրտչյանը: Այդ ժամանակ նա է եղել Ծաղկալանջի համայնքապետը, որից հետո արդեն որդին է ընտրվել: Հայադիմումը ստորագրած ավագանու անդամ Նվեր Թորոսյանը ևս խուսափում է խոսել հայցադիմումից: Նշում է, թե քննություն է գնում, և դատարանում ամեն ինչ պարզ կլինի: Այնպիսի տպավորություն էր, որ ավագանու անդամը ծանոթ չէ հայցադիմումի բովանդակությանը:
15:33 - 20 օգոստոսի, 2020
Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում, քանի որ Հայաստանի առողջապահական համակարգը, բացի հիվանդությունները կոնսերվացնելուց, ի զորու չէ այլևս հիվանդին բուժել․ Գրիգորյանի փաստաան

Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում, քանի որ Հայաստանի առողջապահական համակարգը, բացի հիվանդությունները կոնսերվացնելուց, ի զորու չէ այլևս հիվանդին բուժել․ Գրիգորյանի փաստաան

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում, քանի որ հիվանդությունների ավելացման և վատթարացման պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգը, բացի հիվանդությունները կոնսերվացնելուց, ի զորու չէ այլևս հիվանդին բուժել։ Ապացույցը՝ հիվանդի բժշկական վերջին էպիկրիզը։ Եթե հիվանդի արդեն քառասունի հասնող հիվանդություններն առանձին վերցրած Հայաստանում հնարավոր է արդյունավետ բուժել, ապա այդ բոլոր հիվանդությունները, որոնք առաջացել են արդյունավետ բուժում չստանալու արդյունքում, մեկ մարդու օրգանիզմում համալիր բուժելը Հայաստանի բուժհիմնարկներում անհնարին է, որի արդյունքում էլ, ըստ բժշկական էպիկրիզների և բժիշկների, հիվանդություններն ավելանում ու վատթարանում են։ Փաստում եմ, որ Առողջապահության նախարարը, որպես մասնագիտացված առողջապահական պետական լիազոր մարմնի ղեկավար, դա լավ գիտակցելով, ցույց է տալիս անտարբերություն, իսկ Գրիգորյանի գործով դատավորը, տիրապետելով այդ փաստերին, ցույց է տալիս անգործություն։ Արդյունքում հիվանդը գտնվում է անօգնական վիճակի մեջ, քանի որ պետական մեքենան խոչընդոտում է հիվանդին բուժվել այն կլինիկայում, որը ժամանակին բուժել և վիրահատել է հիվանդին, և ծանոթանալով հիվանդի Հայաստանյան բժշկական փաստաթղթերին, բուժման մեթոդիկային, պահանջեց իր հիվանդին անհապաղ տեղափոխել իրենց կլինիկա։ Ո՞րն է պետության կամ արդարադատության շահը, թողնել հիվանդին անօգնական վիճակում, թույլ չտալ վերականգնել առողջությունը, խոշտանգել և սպանել, անգամ այն դեպքում, երբ դրանից մեկը կամ ոմանք հաճույք են ստանում նման դաժան վերաբերմունքից։ Չէ որ գործում է բումերանգի օրենքը և մաթեմատիկական ճշգրտությամբ կպնելու է տվյալ անձանց ու իրենց սերունդներին։ Սոցիալական պետություն կոչվող երկրում արգելել ծանր հիվանդին իր մերձավորների միջոցների հաշվին իր նախընտրած կլինիկայում բուժվել, միաժամանակ ընդունելով, որ հիվանդությունները վատթարանում ու ավելանում են, պետական մակարդակով դաժան վերաբերմունք է, խոշտանգում է: Իսկ դատավորի կողմից ծանր հիվանդություններով պայմանավորված դատական նիստերը հետաձգելով, չթույլատրելով հիվանդին արդյունավետ բուժում ստանալ, դատապարտելով հիվանդին առանց դատ ու դատաստանի դանդաղ մահվան, վատ նախադեպ հանդիսացող դատական իշխանության գործառույթ է, որը վաղը յուրաքանչյուրը կարող է զգալ իր մաշկի վրա։ Մարդու նկատմամբ նման դաժան վերաբերմունքի հանդիպել եմ բացառապես գրական ստեղծագործություններում, տեսաֆիլմերում, կապված հայերի ցեղասպանության թուրքերի կողմից, հրեաների հոլոքոստի ֆաշիստների կողմից։ Այսօր Արցախի հերոսը, ում հրամանատարությամբ ազատագրված տարածքները բանակցային փուլում գլխավոր դեր են խաղում, գտնվում է քսանչորսժամյա ցավազրկողների, արհեստական շնչառության տակ։ Փաստում եմ, անտարբերությունը հանցավոր անգործությունն է, յուրաքանչյուրին իր լիազորություննեի չափով»:
15:14 - 12 օգոստոսի, 2020
Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել են նշված համայնքապետարանի, ինչպես նաև համայնքապետարանի ենթակայությամբ գործող  բյուջետային հիմնարկների մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցավոր արարքների բազմաթիվ դրվագներ, որոնց կապակցությամբ իրավական գնահատական է տրվել 31 պաշտոնատար անձանց, ինչպես նաև՝ տվյալ դրվագներին առնչվող այլ անձանց արարքներին, որոշումներ են կայացվել քրեկան հետապնդում չիրականացնելու մասին, այդ թվում՝ ոչ արդարացնող հիմքերով:Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կարեն Գրիգորյանը, որը 01.11.2005թ.-01.11.2008թ.-ը զբաղեցրել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալի, 01.11.2008թ.-17.06.2018թ.՝ Էջմիածնի քաղաքապետի, իսկ 2009թ.՝ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահի, ԵԿՄ վարչության նախագահության անդամի պաշտոնները, համայնքապետարանի ենթակայությամբ գործող կառուցվածքային ստորաբաժանումների մի շարք ղեկավարների հետ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, կատարել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մի շարք հանցավոր արարքներ։Մասնավորապես՝ Կ.Գրիգորյանը, հանդիսանալով Վաղարշապատ համայնքի ղեկավարը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ իր կապերով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով և ընդառաջելով այդ կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ վերջինիս որպես համայնքապետարանի աշխատող գրանցելու վերաբերյալ: Տնօրենը, համաձայն այդ հիմնակի կանոնադրության, ունենալով տնօրինության աշխատակիցների նշանակման և ազատման, ինչպես նաև՝ ֆինանսական ռեսուրսների տնօրինման լիազորություններ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2010թ. համապատասխան հրամանով, որպես իր ղեկավարած հիմնարկի տեղամասի պահակ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, իր ղեկավարին՝ Կ.Գրիգորյանին, չհակադրվելու և աշխատանքը պահպանելու անձնական դրդումներից ելնելով, նշված հիմնարկի աշխատավարձի հաշվարկի ցուցակներում նրա աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ և դրա հիման վրա մինչև 04.06.2018թ. համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից որպես աշխատավարձ նրան վճարել ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:Բացի այդ, Կարեն Գրիգորյանը, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ անդամի հետ ունեցած փոխհարաբերություններով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 30.12.2010թ.-ին «Մշակույթ» միացյալ տնօրինության տնօրենին կարգադրել է՝ որպես ինֆորմացիայի, վերլուծության և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ ԵԿՄ անդամին նույն հիմնարկի արտաքին կապերի պատասխանատու նշանակելու վերաբերյալ: Ապա տնօրենին ուղղված իր մեկ այլ կարգադրությամբ համայնքի ղեկավարը հանձնարարել է վեջինիս վերանշանակել անվանափոխված «Մշակույթ» ՀՈԱԿ-ում՝ նույն պաշտոնում: Քննության տվյալներով՝ նշված անձն աշխատանքի չի հաճախել և աշխատանքը չի կատարել, սակայն համայնքապետարանի բյուջեից նշված ՀՈԱԿ-ին հատկացված ֆինանսական միջոցներից նրան վճարվել է ընդհանուր 5.276.579 ՀՀ դրամ աշխատավարձ:Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Կ.Գրիգորյանը համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին բանավոր ցուցում է տվել ԵԿՄ կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի վերոհիշյալ անդամին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում հիմնարկի տնօրենը, համաձայն այդ հիմնակի կանոնադրության, օժտված լինելով վարչության աշխատակիցների նշանակման և ազատման կազմակերպական-տնօրինչական, ինչպես նաև՝ ֆինանսական ռեսուրսների տնօրինման վարչատնտեսական լիազորություններով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով որպես իր ղեկավարած հիմնարկի տրանսպորտի բաժնի հերթապահ վարորդ աշխատանքի է ընդունել Կ.Գրիգորյանի կողմից մատնանշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, հիմնարկի տնօրենը, իր ղեկավարին չհակադրվելու և աշխատանքը պահպանելու անձնական դրդումներից ելնելով, աշխատավարձի հաշվարկի ցուցակներում նշված անձի աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել կեղծ պաշտոնական փաստաթուղթ և դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից՝ որպես աշխատավարձ, նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ։Այնուհետև, Կարեն Գրիգորյանը, իր ընտանիքի վարորդին աշխատանքի դիմաց վճարելու համար, բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին նրան գրանցել՝ որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր հրամանով իր ընտանիքի վարորդին նշանակել է որպես կազմակերպչական և սպասարկման բաժնի աշխատակից՝ քաղաքապետի վարորդ, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, ապա՝ նշանակել ավագ վարորդ, սակայն վերջինիս կողմից փաստացի իր այդ աշխատանքը չկատարելու, այլ համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների վարորդը հանդիսանալու պարագայում, բյուջետային հիմնարկի տնօրենը աշխատավարձի հաշվարկի ցուցակներում վերջինիս ընտանիքի վարորդի աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք  ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ: Արդյունքում՝ դրա հիման վրա՝ որպես աշխատավարձ, համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից նրան վճարվել է ընդհանուր 4.838.590 ՀՀ դրամ, իսկ որպես բժշկական ապահովագրության վճար՝ «Ռոսգոստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին վճարվել է ընդհանուր 705.640 ՀՀ դրամ՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.544.230 ՀՀ դրամի գույքային վնաս:Բացի այդ, Վաղարշապատ համայնքի ղեկավարը, հաշվի առնելով այն, որ իր վարորդն աշխատում է որպես ընտանիքի վարորդ, նրա փոխարեն իրեն փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցող անձին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին գրավոր կարգադրել է՝ փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցող անձին նշանակել նույն վարչության պետի տեղակալ, որի հիման վրա՝ հիմնարկի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով վերջինիս նշանակել է որպես վարչության պետի տեղակալ, ապա՝ մեկ այլ հրամանով՝ նշված վարչության պետի 1-ին տեղակալ: Սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի Կարեն Գրիգորյանի անձնական վարորդը լինելու պայմաններում, հիմնարկի տնօրենը, նշված վարչության աշխատավարձի ցուցակներում, ինչպես նաև վարչական կազմի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից նրան որպես աշխատավարձ վճարել է ընդհանուր 8.887.517 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին վճարել է ընդհանուր 685.410 ՀՀ դրամ բժշկական ապահովագրության վճար՝ այդ կերպ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.572.927 ՀՀ դրամի գույքային վնաս:Բացի այդ, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենը, հանդիսանալով Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի համար շինանյութերի գնումներ կատարելու նպատակով կազմավորված հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի անդամի և քարտուղարի հետ, 2011-2017թթ. գործող «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ հայտերի բացման և գնահատման նիստին որպես գնային առաջարկ ընդունել և արձանագրել է նշված օրենքին չհամապատասխանող մասնակից ԱՁ-ի կողմից ներկայացված, սակայն չստորագրված, մերժման ու վերադարձման ենթակա 0,5մմ-ոց ցինկապատ պրոֆիլային թիթեղի մասով 10.166.400 ՀՀ դրամ արժեքով գնային առաջարկը, այլ ոչ թե՝ համապատասխան ռեկվիզիտները պարունակող ու 1.114.000 ՀՀ դրամ նվազ արժեքով գնային առաջարկը։ Այնուհետև, հանձնաժողովի նախագահը, վերոնշյալ կարգի համաձայն, միաժամանակ հանդիսանալով պատվիրատուի՝ Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի ղեկավարը, նշված թանկ գնային առաջարկով նույն ԱՁ-ի հետ կնքել է պայմանագիր և մատակարարումների դիմաց վճարել ընդհանուր 1.114.000 ՀՀ դրամ ավել գումար, ինչի հետևանքով համայնքապետարանին պատճառվել է էական վնաս։Բացի այդ, Կարեն Գրիգորյանն իր հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող Վաղարշապատում գտնվող տանը պահվող կենդանիների հետ աշխատանքներ իրականացնելու և դրա դիմաց վարձատրելու համար բանավոր ցուցում է տվել «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին կրկին աշխատանքի ընդունել նախկինում որպես աղբաթափ բանվոր աշխատած անձին, ինչի արդյունքում հիմնարկի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով իր ղեկավարած հիմնարկում որպես փողոցի հավաքարար աշխատանքի է ընդունել նրան և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինիս կողմից աշխատանքը չկատարելու, մինչև 2018թ. հունիսը Մանվել Գրիգորյանի առանձնատանը որպես կենդանիների խնամող աշխատելու պայմաններում, հիմնարկի տնօրենը նշված վարչության աշխատավարձի հաշվարկի ցուցակներում աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ և դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից մինչև 2018թ. հունիսը նրան որպես աշխատավարձ վճարել ընդհանուր 1.219.362 ՀՀ դրամ՝ այդ կերպ համայնքին պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս:Բացի այդ, Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցող և անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձի վարձատրությունն ապահովելու նպատակով  համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ վերջինիս գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, ինչի արդյունքում տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով որպես իր ղեկավարած հիմնարկի զոդող, աշխատանքի է ընդունել նշված անձին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից աշխատանքը չկատարելու, փոխարենը համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանի անվտանգությունը փաստացի ապահովող աշխատակից լինելու պայմաններում, վերոնշյալ շարժառիթներով նշված հիմնարկի աշխատավարձի հաշվարկի ցուցակներում աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ ու դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից մինչև 18.06.2018թ. որպես աշխատավարձ նրան վճարել ընդհանուր 440.153 ՀՀ դրամ՝ համայնքին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:Բացի այդ, Կարեն Գրիգորյանի անչափահաս զավակները լրացուցիչ համաձայնագրերով ներառվել են նշված համայնքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում, սակայն նրանց համար նախատեսված 2013-2018թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին վճարվել է ոչ թե ծնողների հաշվից, այլ՝ համայնքապետարանի բյուջեից՝ համայնքին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:Քննությամբ պարզվել է նաև, որ Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կազմակերպչական և սպասարկման բաժնի պետը, 2008թ-2017թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, միաժամանակ լինելով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության անդամ, անձնական այլ շահագրգռվածությունից և անդամակցած հասարակական կազմակերպության հետ ունեցած խմբային շահերից ելնելով, 2008-2017թթ. ընկած ժամանակահատվածում, ամեն տարի Մեծ եղեռնի, Սպիտակի երկրաշարժի միջոցառումների և Հաղթանակի ու խաղաղության օրվա տոնի առիթներին Վաղարշապատի համայնքապետարանի կողմից ծաղկեպսակներ գնելու պատվերներ կատարելիս իր  լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքապետարանի կարիքների համար իրականացվող գնումների շրջանակներում ծաղիկների վաճառքով զբաղվող ԱՁ-ից պատվիրել է թվով երկու ծաղկեպսակ, որոնցից մեկը՝ համայնքապետարանի, իսկ մյուսը՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ներկայացնելու համար։ Պատվիրված բոլոր ծաղկեպսակների համար հաշիվը ներկայացվել ու վճարվել է համայնքապետարանի բյուջեից, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի՝ ընդհանուր 750.000 ՀՀ դրամի էական վնաս։Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝1. Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (չորս դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,2. «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ),3. «Բարեկարգում»  տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ),4. «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կազմակերպչական և սպասարկման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։Նախաքննությունն ավարտվել է և, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:Նշված դրվագներով պատճառված վնասից բացի, նախաքննության ընթացքում քննված և իրավական գնահատական տրված դրվագներով վերականգնված վնասներից, 25․999․100 ՀՀ դրամը վերականգնվել է, որը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին, իսկ չվերականգնված՝ 5․477․031 ՀՀ դրամի չափով, կալանքներ են դրվել մեղադրյալների շարժական գույքերի վրա։Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:03 - 29 հուլիսի, 2020
Միջնորդում ենք Գևորգ Կոստանյանին, Մանվել Գրիգորյանին հրավիրել դատարան. Յուրի Խաչատուրովի փաստաբան |factor.am|

Միջնորդում ենք Գևորգ Կոստանյանին, Մանվել Գրիգորյանին հրավիրել դատարան. Յուրի Խաչատուրովի փաստաբան |factor.am|

factor.am: Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն այսօր դատարանում միջնորդեց դատակոչի ցուցակում ընդգրկել Մանվել Գրիգորյանին, Գևորգ Կոստանյանին, Տիգրան Կարապետյանին, Վահագն Հարությունյանին, Արմեն Հակոբյանին: Այդ անձանց հասցեներն առկա են գործում, քանի որ քննիչը համարել է, որ իրենք ներգրավված են գործում, բայց ինչ-ինչ պատճառներով նրանց չի ներառել դատարան հրավիրվածների ցուցակում: Դատավորի այն հարցին, թե ինչ հիմքերով է դա պահանջում, փաստաբանը բողոք արտահայտեց դատավորի դեմ, ով ժամանակին ցուցակը անփոփոխ է թողել: «Ցուցակում կա 800 մարդ, սակայն ձեր մտքով երբեք չի անցել, թե ով և ինչու է ընդգրկվել այս ցուցակում: Այժմ դուք խախտում եք մրցունակության սկզբունքը և մեզնից պահանջում եք պատասխան, թե ինչու ենք մենք ուզում հրավիրել նրանց»,- ասաց փաստաբանը:
20:45 - 14 հուլիսի, 2020
Մանվել Գրիգորյանին տուն են տեղափոխել. վիճակը շարունակում է մնալ ծանր |news.am|

Մանվել Գրիգորյանին տուն են տեղափոխել. վիճակը շարունակում է մնալ ծանր |news.am|

news.am: ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են տուն, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը: «Նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել են տուն, վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն հաշվի առնելով որ վերակենդանացման սարքավորումները տանն էլ կան, նրան տուն են տեղափոխել»,-ասաց փաստաբանը: Հունիսի 9-ին, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը։ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:
13:20 - 13 հունիսի, 2020
Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է տոտալ խոշտանգում. փաստաբանի հայտարարությունը |a1plus.am|

Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է տոտալ խոշտանգում. փաստաբանի հայտարարությունը |a1plus.am|

a1plus.am: Սկզբից, երբ Մ.Գրիգորյանը հիվանդանոցում էր, ու համաձայն բժշկական էպիկրիզների մաթեմատիկական պրոգրեսիայով գնում էր հիվանդությունների ավելացում և վատթարացում, առողջապահության նախարարը առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, իր ամենօրյա հսկողության տակ է: Երբ հիվանդի կյանքին ռեալ սկսեց վտանգ սպառնալ և պայմանավորված հիվանդությունների աճով՝ ընդամենը հիվանդությունները կոնսերվացրեցին և դադարեցրեցին բուժումը և անհրաժեշտություն առաջացավ հիվանդին տեղափոխել արտերկիր, առողջապահության նախարարն իր աշխատակազմի միջոցով մի դեպքում տեղեկացրեց, որ ինքը գործ չունի, քանի որ դատարանում է գործը, կարծես Հիպոկրատի երդումը ոչ թե ինքն էր տվել, այլ՝ դատարանը, հետո էլ գրավոր տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարությունը պետք է զբաղվի դրանով, իսկ հետո, երբ ստացավ այդ նախարարությունից պատասխան, որ արդարադատության նախարարությունը չի կարող զբաղվել նմանատիպ հարցերով, քանի որ անձը չի գտնվում կալանքի տակ, և, իրավամբ, առողջապահաության գործառույթներ կրողը ինքն է, անցավ ընդհատակ և չի պատասխանում ոչ մի գրության: Հարգելի պարոն նախարար Պայմանավորված հիվանդի անձով, Դուք մատնել եք Ձեզ անգործության: Բարի եղեք հանրությանը պատասխանել. Ձեզ առաջարկվել է հիվանդի վերջին էպիկրիզի հիման վրա տալ մասնագիտական կարծիք, որոշում՝ հիվանդին տեղափոխելու արտերկիր հետագա հետազոտումն ու բուժումն անցկացնելու համար, քանի որ ըստ բուժող բժշկի, Հայաստանում այն իրականացնելն այլևս հնարավոր չէ, որին ոչ դրական, ոչ բացասական պատասխան չեք տվել: 09.06.2020 թվականին Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գիտակցության կորստով, սրտի զարկերակի կտրուկ նվազմամբ, մարմնի ջերմաստիճանի անկմամբ մինչև երեսուներկու աստիճան, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Հայտարարարում եմ, որ բացի օր-օրի վատթարացող հիվանդությունները կոնսերվացնելուց, առողջությունը վերականգնելու հետ կապված այլ բուժում հիվանդը չի ստանում, քանի որ ըստ բուժող բժշկի Հայաստանում այլևս հնարավոր չէ իրականացնել բուժում: Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում՝ հանրության և երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ: Փաստաբան Լևոն Բաղդասարյան
13:24 - 10 հունիսի, 2020