Սիրելի՛ հայրենակիցներ, հենց նոր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ընդունեց մի ամբողջ պարբերություն, որով ողջունեց Իտալիայի խորհրդարանի կողմից հայոց Ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից ապրիլի 24֊ի սահմանունը որպես հայոց Ցեղասպանության հիշատակի օր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
«Թուրքիայի և Ադրբեջանի փորձերը՝ թույլ չտալու այս պարբերության ընդունումը վիժեցվեցին»,-գրել է Կոնջորյանը։
comment.count (0)