Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում հանրային լսում (public hearing) է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյակների խնդրի առնչությամբ։ Ներկա են հայտնի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսովան, Ռասուլ Ջաֆարովը, սկայպով միացել է նաև Իլգար Մամեդովը։ Բոլոր իրավապաշտպանները կոչ են անում պատգամավորներին չխաբվել Ալիևի ռեֆորմների իմիտացիային և ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքների խախտման դեպքերն Ադրբեջանում։ Դահլիճը բազմամարդ է»։