Երեկ ստուգումներ են իրականացվել 6 ԱԳԼՃԿ-ներում. Արմեն Կոտոլյան |armtimes.com|
12:19 - 05 ապրիլի, 2019

Երեկ ստուգումներ են իրականացվել 6 ԱԳԼՃԿ-ներում. Արմեն Կոտոլյան |armtimes.com|

armtimes.com: Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը անդրադարձավ նախօրեին սոցցանցերում տարածված այն տեղեկատվությանը, որ ավտոգազալցակայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Վարչապետը Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին եւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ասաց, որ իրեն մեկ երկու օրվա ընթացքում զեկուցեն կոնկրետ պատճառների եւ արձանագրած արդյունքների մասին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմեն Կոտոլյանն ասաց. «Կիլոգրամով վաճառքի անցնելու հետ կապված օրենսդրական բարեփոխման հարցը գտնվում է ԱԺ-ում: Մենք տեսչական մարմնի կողմից գրություն ենք ուղարկել պարոն Աղաջանյանին, որպեսզի հաջորդ արտահերթ նիստի ժամանակ անպայման ներառվի այդ հարցը, որպեսզի հնարավորինս արագ կարողանանք այդ անցումը կատարել:

Ներկա դրությամբ ունենք մի քանի ԱԳԼՃԿ-ներից բողոքներ, որտեղ երեկվա դրությամբ արդեն ստուգումներ են իրականացվել, թվով 6 ԱԳԼՃԿ-ներում, որոնցից 4-ը տարեկան ստուգումների ծրագրով էին նախատեսված, իսկ 2-ը քաղաքացիների բողոքի հիման վրա է բացվել: 1-2 օրվա ընթացքում արդյունքները կտեսնենք ու բնականաբար կտեղեկացնենք հանրությանը, թե որտեղ ենք ստուգումներ իրականացնել, ինչ խնդիրներ են եղել եւ ինչ լուծում ենք տվել խնդիրներին: Մինչեւ այդ օրենքի ընդունումը պետք է հնարավորինս զսպենք մեր անբարեխիղճ տնտեսվարողներին՝ բոլորին չի վերաբերվում բնականաբար, որպեսզի չարաշահումներից զերծ մնան:

Օրենքը կընդունվի, կանցնենք կիլոգրամով վաճառքի ու այդ դեպքում արդեն իրենց հնարավորությունը բավականին ցածր կլինի չարաշահումներ անելու:

Մեր հարցին, թե այս պահին քաղաքացիներից բողոքներ ստանո՞ւմ են, Կոտոլյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ չէ: Ես հետեւում եմ ֆեյսբուքում մեր քաղաքացիների գրառումներին, մի քանի խմբում ներառված եմ եւ մեր մամուլի ծառայությունը նույնպես հետեւում է: Այսօրվա դրությամբ կարծես թե ժողովուրդը գոհ է: Մի գրառում կարող եմ մեջբերել, որը գրել է քաղաքացի Ալբերտ Մաթեւոսյանը ՀՀ գազալցակայաններ խմբում. «Ոնց որ կարգավորվել է, 1.8 գազի բալոնը լրիվ դատարկ՝ լցրեցի 4300 դրամ կազմեց»: Այսինքն, վարորդը իր կողմից իր գոհունակությունն է հայտնել, հիմա ես հանձնարարել եմ մեր մամուլի ծառայությանը, որ հնարավորինս ուշադիր հետեւեն մեր քաղաքացիների գրառումներին: Եթե ինչ-որ արձագանք լինի, որ բան չի փոխվել, էլի խաբում են, շատ արագ կհասկանանք, թե ինչ է կատարվում»:

Շարունակությունը կարդացեք armtimes.com-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել