Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Երեւանի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկում
07:11 - 25 մայիսի, 2019

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Երեւանի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով մայիսի 25-ից Երևան քաղաքի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Տեղեկությունը հայտնում է ճանապարհային ոստիկանությունը:

Փոփոխության արդյունքում Իտալիայի փողոցով դեպի Վ.Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթևեկելու փոխարեն, իսկ ձախ եզրային 3-րդ գոտիով երթևեկողները՝ ուղիղ կամ դեպի ձախ՝ նախկինում միայն դեպի ձախ երթևեկելու փոխարեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել