Երևանում ԵՄ ԹՈՒՄՈ  նոր համալիրը նախագծում է հոլանդացի հայտնի ճարտարապետ Վիննի Մաաս MVRDV ստուդիան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Քաղաքապետարանում քաղաքապետ Հայկ Մարությանը և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարոն Մաասի և Թումոյի ղեկավարության հետ քննարկել են նախագիծը։ Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել դրա շուտափույթ իրագործմանը։ Համալիրը գտնվում է մետրոպոլիտենի նախագծվող նոր կայարանի հարակից հատվածում։ Շենքի դիզայնը պատրաստ կլինի առաջիկա գարնանը։

Իր գործունեության 27 տարիների ընթացքում Վինի Մաասի գլխավորած ընկերությունն իրականացրել է շուրջ 322 նախագիծ, որոնցից են Ռոտերդամի Villa VPRO-ն, Mirador-ը Մադրիդում և արդեն լեգենդար դարձած Tianjin Binhai գրադարանը Չինաստանում»,- գրել է Կարապետյանը: