Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ |pastinfo.am|
19:57 - 24 փետրվարի, 2020

Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ |pastinfo.am|

pastinfo.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու վտանգ է եղել։ Այս մասին  հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Փետրվարի 11-ին խորհրդարանում հրավիրված ասուլիսին Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել