Ըստ Լեւոն Երանոսյանի պաշտպանի՝ ցուցարարները ոստիկանների նկատմամբ բռնություն են կիրառել. Ալեն Սիմոնյանը առարկում է |armtimes.com|
16:03 - 24 փետրվարի, 2020

Ըստ Լեւոն Երանոսյանի պաշտպանի՝ ցուցարարները ոստիկանների նկատմամբ բռնություն են կիրառել. Ալեն Սիմոնյանը առարկում է |armtimes.com|

armtimes.com: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստին հետազոտվեցին 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ նետելու եւ ապրիլի 22-ին Արցախի փողոցում տեղի ունեցած ակցիայի տեսանյութերը:

Դրանց հետազոտումից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով: Մասնավորապես, Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտարարեց, որ առաջին տեսանյութը մոնտաժված տարբերակ էր, եւ կան փաստեր, որ դուրս են մնացել դրանցից. «Նախ երեւաց, որ ոստիկանական ուժերը անհամեմատ քիչ էին ի տարբերություն ցուցարարների , երեւաց, որ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել են, այսպես կոչված, հոգեբանական ներգործության միջոցներ, մասնավորապես՝ ՀՀ հիմնը երգելը, մահակներով շփելը»:

Ինչ վերաբերում է երկրորդ տեսանյութին, դա, ըստ պաշտպանի, սկսվեց ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառող կադրերով. «Խոսքը կոնկրետ ոստիկանական առաջին շղթայի քանդման մասին է, իսկ առաջին շղթան կազմված էր Ոստիկանության Երեւան քաղաքի անձնակազմի ուժերից, որոնց հրամանատարը այդ ժամանակ եղել է Վալերի Օսիպյանը»: Պաշտպանը նշեց, որ  տեսանյութով արձանագրվեց ոստիկանների նկատմամբ տարբեր իրեր նետելը, արգելապատնեշը հափշտակելը: Ինչ վերաբերում է կիրառված հատուկ միջոց փշալարերին, դա եւս, ըստ Տիգրան Սաֆարյանի, հանդիսացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության անձնակազմի ենթակայության տակ եղած հատուկ միջոց, եւ ոստիկանների այն մասը, որ մնացել է փշալարերից այն կողմ, հիմնականում հենց Երեւան քաղաքի վարչության անձնակազմից է:

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ երբ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառում, օրենքով նախատեսված կարգով եւ Եվրոպական դատարանի պահանջներին համապատասխան հավաքի մասնակիցներին չէր զգուշացնում դրանց կիրառման մասին: Ներկայացուցչի այս հայտարարության դեմ առարկեց Լեւոն Երանոսյանի պաշտպանը՝ ասելով, որ բուն, չմոնտաժված տեսանյութերում դա երեւալու է:

Այնուհետեւ ելույթ ունեցավ գործով տուժող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանը։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել