ermenihaber.am: Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ «Ար-Գե» նախագծի շրջանակում ավարտին են հասցրել նախապատրաստական աշխատանքները և սկսում են բոր քիմիական նյութի պարունակությամբ ձեռքերի ախտահանիչ միջոցների սերիական արտադրությունը։

Այդ ախտահանիչները, Դյոնմեզի խոսքերի համաձայն, շուտով կներկայացվեն սպառողներին։

Twitter-ում նախարարն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգին երկրում էներգետիկայի ոլորտում առանց ընդհատման ծառայություն մատուցելու վերաբերյալ։