hetq.am Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կենսագրությունը hy.wikipedia.org կայքում խմբագրվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Վիքիպեդիայի» խմբագրումների պատմությունների բաժնից։

Գեորգի Կուտոյանի մահվան մասին լուրն ամենաթարմ խմբագրումն է, որը կատարվել է hy.wikipedia.org-ում զետեղված Կուտոյանի կենսագրականում։ Ստորև ներկայացնում ենք փոփոխությունների ժամանակագրությունը և փոփոխված-խմբագրված տեղեկությունը։

ԱԱԾ նախկին տնօրենի մահվանը նախորդող օրը՝ 2020 թվականի հունվարի 16-ին, ջնջվել է նրա կենսագրությունը, սակայն կարճ ժամանակ անց այն վերականգնվել է մեկ այլ մասնակցի կողմից։ Կենսագրությունը ջնջող մասնակցի անունը «Գեորգի Կուտոյան» է եղել։

Նույն գործողությունները կատարվել են այս տարվա հունվարի 3-ին։ Այդ օրը կենսագրությունը ջնջել է կրկին «Գեորգի Կուտոյան» անունով մասնակիցը, սակայն վերականգնվել է։ Դրանից հետո արդեն «46.71.150.60» IP հասցեից են ջնջել կենսագրությունը, որը կրկին վերականգնվել է։ IP հասցեն ցույց է տալիս որպես Վանաձոր քաղաքում գրանցված հասցե։

Գեորգի Կուտոյանի կենսագրականում փոփոխություն է եղել նաև 2019 թվականին։ Մայիս ամսին մի օգտատեր ավելացրել է Կուտոյանի և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի բարեկամական կապի մասին տեղեկությունը։ Հունիսի 21-ին մեկ այլ օգտատեր ջնջել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ դա ոչ նշանակալի տեղեկատվություն է։

ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրականում ավելի վաղ՝ 2018 թ-ի մայիսի 10-ին է ավելացում արվել։ Ավելացվել է տեղեկություն, որ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ hetq.am -ում