Լավրովը և Փոմփեոն քննարկել են Վենեսուելայում ստեղծված կացությունը |azatutyun.am|
06:18 - 26 մարտի, 2019

Լավրովը և Փոմփեոն քննարկել են Վենեսուելայում ստեղծված կացությունը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսային բանակցություններ են անցկացրել` քննարկելով Վենեսուելայում ստեղծված կացությունը:

Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն` Մայք Փոփմփեոն կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին զերծ մնալ ոչ կառուցողական քայլերից և միանալ այն պետություններին, որոնք ավելի լուսավոր ապագա են ակնկալում Վենեսուելայի ժողովդրի համար:

Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն, Փոմփեոն նաև քննադատել է ռուսաստանցի զինվորականների ներկայությունը, որոնց նպատակը «Նիկոլաս Մադուրոյի անօրինական վարչակազմի պաշտպանությունն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել