Լիբանանում ցուցարարներն արգելափակում են խորհրդարանի մատույցները |armenpress.am|
09:02 - 19 նոյեմբերի, 2019

Լիբանանում ցուցարարներն արգելափակում են խորհրդարանի մատույցները |armenpress.am|

armenpress.am: Բեյրութի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ արգելափակում են խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ պետք Է նիստ անցկացվի: Ճանապարհներին կանգնեցվել են բարիկադներ: Ակտիվիստները թույլ չեն տալիս անցնել պատգամավորների ավտոմեքենաներին եւ բաց են թողնում միայն ռազմական փոխադրամիջոցներն ու շտապ օգնության մեքենաները: Նրանց թույլ են տալիս համոզվել, որ հատուկ տրանսպորտում պատգամավորներ չկան:

Ակտիվիստները քարկոծել են մի խումբ պատգամավորների, որոնք փորձել են անցնել բարիկադների միջով: Պահպանությունը կրակ Է բացել օդ:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ պատգամավորների մի մասը կարողացել Է հասնել իրենց աշխատատեղեր: Խորհրդարանականներից ոմանք հրաժարվել են մասնակցել այսօրվա նիստին՝ պաշտպանելով քաղաքացիների բողոքը: Նոյեմբերի 19-ին պլանավորված Է խորհրդարանի նիստ, որտեղ պետք Է ընդունվեն մի շարք օրենքներ, ներառյալ ընդհանուր համաներման մասին օրենքը, որին դեմ են հակակառավարական ցույցերի մասնակիցները:

Քաղաքացիները զգուշանում են, որ համաներման տակ կարող են հայտնվել կոռուպցիոն սխեմաներին մեղսակից պաշտոնյաները եւ այդ կերպ խուսափել պատասխանատվությունից:

Մի խումբ փորձագետների կարծիքով՝ կա մտահոգություն, որ համաներմամբ կարող են ազատ արձակվել ահաբեկչական խմբավորումների հետ կապված արմատականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել