«Լիդիան Արմենիա»-ի գործունեությունը շարունակելու վերաբերյալ կառավարության պատասխանը պետք է չուշանա, նաև չլինի անորոշ. Տիգրան Խաչատրյան |tert.am|
17:03 - 28 մայիսի, 2019

«Լիդիան Արմենիա»-ի գործունեությունը շարունակելու վերաբերյալ կառավարության պատասխանը պետք է չուշանա, նաև չլինի անորոշ. Տիգրան Խաչատրյան |tert.am|

tert.am: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքի հնարավոր ավելացմանը, նշել է, որ եթե այնպիսի ծրագրեր են իրականացնում ավելացվող պետական պարտքի հաշվին, որը երկարաժամկետ տնտեսական ավելի բարձր արդյունքներ է խոստանում, պետք է գնալ այդ ճանապարհով: Խոսելով ներդրումների` մասնավորապես «Լիդիան Արմենիա»-ի գործունեության հեռանկարի մասին՝ նա մատնանշել է երեք հիմնական տարբերակ կա, թե ինչպես կարող է խնդիրը լուծվել:

- Պարո՛ն Խաչատրյան, նախ կխնդրեմ անդրադառնալ դատական համակարգի հետ կապված վերջին իրադարձությունների ազդեցությանը տնտեսության վրա, քանի որ կա գնահատական, որ սա հարված էր տնտեսական հեղափոխությանը:

– Սկզբունքորեն ճիշտ չէ այդ գնահատականը, ընդհակառակը, իմ խորը համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել, վերաբերում է նրան, որ դատական համակարգում պետք է արդարության աստիճանը բարձրանա: Ես նույնիսկ համաձայն չեմ, որ դա կարճաժամկետ առումով կարող է վատ անդրադառնալ, հնարավոր է՝ կարճաժամկետ առումով ճիշտ չընկալվի, բայց ինձ համար՝ որպես տնտեսական քաղաքականության պատասխանատուի, չափազանց կարևոր է, որ դատական համակարգում կայացված որոշումները լինեն արդար:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կքննարկվի ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի թույլատրելի շեմի հնարավոր վերանայումը, արդյոք դա մտահոգիչ չե՞ք համարում՝ հաշվի առնելով արտաքին պարտք-ՀՆԱ ներկայիս հարաբերակցությունը:

– 2018 թվականի արդյունքով հարաբերակցությունը 51,3% է և դա մի քիչ ավելի լավ է, քան նախորդ տարիների ցուցանիշը: Այսինքն՝ անցած տարի մենք ունեցանք նվազում, դա նշանակում է, որ պետությունն ավելի քիչ է պարտք վերցրել իր ծրագրերը ֆինանսավորելու համար, քան նախորդ տարիների ընթացքում: Պետական պարտքը վերցնում ենք, երբ չենք կարողանում հարկերը հավաքել և ստիպված ենք թոշակ, աշխատավարձ բաժանել: Այդպիսի մոտեցումները չեն խրախուսվում, բայց երբ մենք կառուցում ենք ենթակառուցվածքներ, օրինակ` ճանապարհներ, ջրամբարներ, կապիտալ ներդրումներ, դրանք այս պահին շատ ծախս են առաջացնում, բայց ապագայում խոստանում են խնայողություններ, կամ ավելի քիչ ծախսեր:

– Այսինքն՝ մինչև հիմա պետական պարտքը սխալ ուղղությա՞մբ է գնացել:

– Ես այդպիսի բան չեմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ վարչապետի ասածը վերաբերում է նրան, որ եթե այսուհետ կատարելու ենք այնպիսի կապիտալ ծախսեր, որոնք խոստանում են երկարաժամկետ խնայողություններ, ապա չենք վախենալու պետական պարտքը ավելացնելուց: Այստեղ շատ կարևոր է, որ այդպիսի եղանակով ավելացվող պետական պարտքը իր հետագա խոստացած բարձր տնտեսական աճով արագ փոխհատուցվելու է:

– Դուք նախկին կառավարության հետ էլ եք աշխատել, նույն սկզբունքներով չէ՞ր առաջնորդվում կառավարությունը, պետական պարտքի նպատակահարմարության առումով, արդյունավետ չի՞ եղել:

– Ինձ թվում է՝ երկուսն էլ եղել են, այսինքն՝ եղել են լավ ծրագրեր, եղել են ձախողված ծրագրեր: Բայց այստեղ երկրորդ հանգամանքն էլ կա`լավ հաշվարկել և որակով կառուցել: Կարծում եմ, որ եթե մենք այնպիսի ծրագրեր ենք իրականացնում ավելացվող պետական պարտքի հաշվին, որը երկարաժամկետ տնտեսական, ավելի բարձր արդյունքներ է խոստանում, ապա պետք է գնալ այդ ճանապարհով:

– Իսկ այս համատեքստում արդարացվա՞ծ եք համարում Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, ով պատգամավորական տարիներին բոլոր վարկային համաձայնագրերին քվեարկել է դեմ, քանի որ կառավարությանը համարել է կոռումպացված, այդ մեղադրանքը նաև Ձեզ էր ուղղված:

– Ես կարծում եմ, որ բոլոր ժամանակներում կառավարության պատասխանատվությունը ստանձնող մարդը իրավունք ունի հաստատել, որ իր ղեկավարած կառավարության կողմից ներգրավվող միջոցները կօգտագործվեն արդյունավետ: Իմ կարծիքով՝ ապագայում ցանկացած կառավարություն պատճառներ է ունենալու իրենից առաջ նախորդ կառավարությունների թերությունները, որոնք նկատել է, մատնացույց անել: Եկող կառավարությունը միշտ ասելու է, թե ինչով է լավ նախորդ կառավարություններից, և դա թող լինի օբյեկտիվ և թող ասեն:

– Ներդրումային դաշտում պասիվություն նկատո՞ւմ եք, և արդյոք արդարացա՞ն ձեր սպասումները, երբ ասում էիք, որ ընտրություններից հետո ներդրումային բում է լինելու, կարծես չնկատվեց այդ բումը:

– Բազմաթիվ որոշումներ կան ընթացքի մեջ, բայց քանի որ իրենք տարբեր փուլերում են գտնվում մեկ ամսաթվի դրությամբ չենք կարող ֆիքսել, որ այլևս այնքան լավ է, որ հետագա անելիքներ չունենք: Չի լինելու երբևէ այնպիսի ժամանակ կառավարության համար, որ կառավարությունը համարի, որ եղածը բավարար է, եղած վիճակը ինձ բավարար չի թվում, մենք դեռ շատ անելիքներ ունենք և դա պետք է անենք ամեն օր: Մենք կարծում ենք, որ մենք գնում ենք բնականոն զարգացման սպասումներին համապատասխան:

Շարունակությունը՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել