ԿԳՄՍ նախարարը` դասապրոցեսը դադարեցնել-չդադարեցնելու մասին |shantnews.am|
18:04 - 24 փետրվարի, 2020

ԿԳՄՍ նախարարը` դասապրոցեսը դադարեցնել-չդադարեցնելու մասին |shantnews.am|

shantnews.am: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից լրագրողները այսօր հետաքրքրվել են, թե արդյո՞ք շարունակում են այն կարծիքին մնալ, որ դասապրոցեսը որոշ ժամանակով դադարեցնելու անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում գնացել են այդ քայլին` H1N1-ի տարածումը կանխելու համար:

Հիմա այդ խնդրին նաև կորոնավիրուսի տարածման ռիսկն է ավելացրել:

«Մենք էս պահին տեղեկատվություն չունենք որևէ դեպքի մասին ՀՀ-ում, մենք խորհրդակցում ենք Առողջապահության նախարարության հետ, Առողջապահության նախարարությունը պետք է ֆոնի մասին ասի, հնարավոր միջնորդություն լինի, որ որոշում կայացնենք»,- ասել է նախարարը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի տարածման վտանգին:

Ինչ վերաբերում է H1N1-ին, ապա նախարարն ասել է, որ տեղեկություններ ունեն, որ առանձին դպրոցներում բացակայությունների բարձր ֆոն կա, բայց Առողջապահության նախարարությունը պետք է միջնորդի դասապրոցեսը դադարեցնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել