tert.am: Ուղևորափոխադրումների առումով դեռ մեծ փոփոխություններ չունենք և այն իրավիճակը, որը ժառանագել ենք շարունակում է մեզ համար խնդիր լինել: Կա քաղաքական որոշում՝ ոչ կանանավոր ուղևորափոխադրում իրականացնողներին տեղափախել իրավական դաշտ:

Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառանալով ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանի հարցին, թե ցամաքային տրանսպորտի ոլորտում 2019թ. ինչ փոփոխություններ են արձանագրվել:

«Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներին իրավական դաշտ բերելը հնարավորություն կտա կանոնավոր ուղևորափոխադրողներին ավելի կայուն լինել և իրենց միայնակ չզգալ: Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները մեծապես վնասում են կանոնավոր ուղևորափոխադրումներին»,-ասաց նա:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս պահին կա երկու փաթեթ, որոնք լրամշակվում են:

«Մի անգամ արդեն կառավարությունում ներկայացվել է ներքին քննարկման: Խոսքը՝ մարզերն առաձին լոտերով ուղևորափախադրող ընկերություններին տրամադրելու հարցի մասին է, դրան զուգահեռ դիտարկվում է մեկ կոմպոնենտով գոյություն ունեցող տաքսի ծառայությունները, որ այսօր կան և լիցենզավորված չեն. դրանց լիցենզավորման դաշտ տեղափոխելուն»,-ասաց նա: