Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Հայաստանի ու Հունաստանի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի ու Հունաստանի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Հունաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:  Հանդիպմանը մասնակցել է նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել փոխգործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով ռազմական կրթության, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և այլ ոլորտներում գործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:
13:11 - 06 մայիսի, 2025
Սահմանի երկայնքով հնչող կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն. Պապիկյան
 |news.am|

Սահմանի երկայնքով հնչող կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն. Պապիկյան |news.am|

news.am: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ վերջին օրերին սահմանամերձ գյուղերում հնչող կրակոցների դեպքերին։ «Ես երեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ գրառումներից, տեսանյութերը դիտել եմ։ Դրանով պայմանավորված պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն  դրանք ՀՀ-ի ուղղությամբ չեն։ Դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չեն պարունակում, և մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ ՊՆ–ն հետևում է ամենին, և կարծում ենք, որ լուծման ճանապարհը դիվանագիտական է, մենք հարցի կարգավորումը հենց այդ կերպ ենք պատկերացնում և իրականացնում»,–ասաց Սուրեն Պապիկյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հայտարարեց, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն  դրանք ՀՀ-ի ուղղությամբ չեն։ Չնայած հայտարարությանը, համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ սահմանամերձ գյուղերում լսվում էին կրակոցներ։ 
18:12 - 26 մարտի, 2025
Եռամյա մեր աշխատանքը շատերին անհնարին էր թվում, բայց կարողացանք ԶՈՒ կերպափոխման հայեցակարգի այս կարևոր հատվածը կենսագործել․ Սուրեն Պապիկյան

Եռամյա մեր աշխատանքը շատերին անհնարին էր թվում, բայց կարողացանք ԶՈՒ կերպափոխման հայեցակարգի այս կարևոր հատվածը կենսագործել․ Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական խոսքով է հանդես եկել արհեստավարժ սերժանտների երդման հանդիսավոր արարողության ժամանակ։ Նա, մասնավորապես, նշել է․ «Ես շատ եմ կարևորում այս օրը, քանզի մեր եռամյա աշխատանքը, որը շատերին անհնարին ու անիրական էր թվում, ի պատիվ մեր գործընկերների, պարոնայք գեներալների և այս աշխատանքում մեծ ներդրում ունեցած բոլոր սպաների, կարող եմ ասել, որ մենք կարողացանք մեր առջև դրված ԶՈՒ կերպափոխման հայեցակարգի այս կարևոր հատվածը կենսագործել։ Ես ինչու եմ կարևորում այս օրը որպես կարևոր հանգրվան։ Այն միևնույն ժամանակ ձեզնից յուրաքանչյուրի ուսերին դնում է լրջագույն պարտականություն․ այլևս ստեղծվում է մի նոր համակարգ, որը խորթ էր և երկար ժամանակ բարդությունների, դժվարությունների է հանդիպելու։ Դա բնականոն գործընթաց է»։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:57 - 25 մարտի, 2025
«Բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայողական քննություններ». Պապիկյանը՝ բանակում մահերի մասին
 |news.am|

«Բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայողական քննություններ». Պապիկյանը՝ բանակում մահերի մասին |news.am|

news.am: Զինված ուժերում տեղի ունեցող բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայողական քննություններ, քննություններ պատկան մարմինների կողմից: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով նրան, որ բանակում վերջերս թոքաբորբից զինվոր է մահացել, նաեւ ինքնասպանության դեպքեր են գրանցվում: Նախարարն անպատասխան թողեց հարցը, թե ինչու աշխատանքից չեն ազատվում զինված ուժերում մահվան դեպքերի համար պատասխանատուները: Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին ՊՆ-ն հաղորդեց հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպքի մասին։ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ, ըստ բժշկական նախնական գնահատականի, հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերն արդյունք չեն տվել:  Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զինծառայող Արտակ Վարդանյանը մահացել էր թոքաբորբի հետևանքով։
14:44 - 21 մարտի, 2025