2020 թվականի հունվարից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է ընդլայնել երեխաներին տրամադրվող ցերեկային ծառայությունների ցանցը՝ ընդգրկելով հանրապետության ամբողջ տարածքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Մասնավորապես, գրեթե կեռապատկվեն երեխաների ցերեկային ծառայությունները, այս տարվա 1160 շահառուի փոխարեն հաջորդ տարի դրանք տրամադրելով շուրջ 3900 երեխայի (այդ թվում հաշմանդամություն ունեցող) Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում՝ ընդգրկելով 30 խոշոր բնակավայրեր։
Ավելի քան կեռապատկվեն հաստատություններ երեխաների մուտքը կանխարգելող ծրագրերը, նախորդ տարվա 110 ընտանիքի փոխարեն ծառայություն տրամադրելով շուրջ 360 ընտանիքի։ Այս ծրագրերը ևս նախատեսում ենք իրականացնել ամբողջ հանրապետությունում (ներկայումս իրականացվում է միայն Լոռիում և Շիրակում):
Ծառայությունների մեծ մասը կտրամադրվի պատվիրակման միջոցով՝ նախարարության կողմից հաստատված միևնույն չափորոշիչով: Այս ծառայությունները կմեծացնեն ընտանիքում ապրելու և համայնքում ներառվելու երեխաների հնարավորությունները»,- գրել է նախարարը:
comment.count (0)