Հայաստանի տարածքում` Գյումրիում, մեր ռազմաբազան է, և այն իզուր չէ այստեղ․ Կոնստանդին Զատուլին
08:43 - 05 նոյեմբերի, 2019

Հայաստանի տարածքում` Գյումրիում, մեր ռազմաբազան է, և այն իզուր չէ այստեղ․ Կոնստանդին Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանդին Զատուլինը ՀԱՊԿ Խորհրդարանական վերհաժողովի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից սահմանին հնչող կրակոցներին, նշեց, որ եթե Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ, անհրաժեշտ է համարում այդ հարցը բարձրացնել ՀԱՊԿ անդամ մյուս երկրների առջև, կարող է դա անել, ինքը չի լսել, որ Հայաստանն այդ հարցը բարձրացնի։

Զատուլինը նշեց, որ Հայաստանում և Ադրբեջանում իրականությունը տարբեր կերպ է ընկալվում։ 

«Ես լսել եմ, որ Հայաստանի վարչապետը, ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղի տարածքում, ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ»,- ասաց նա՝ հավելելով, որ  Ադրբեջանի նախագահն էլ հայտարարաել է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչության նշան: 

Զատուլինը նշեց, որ  Ռուսաստանի Դաշնությունն ընդունում է Հայաստանին որպես դաշնակից, և նրա վրա հարձակման դեպքում կգործադրի մեխանիզմներ անվտանգության կազմակերպման համար:

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանին, որ Հայաստանի տարածքում` Գյումրիում, մեր ռազմաբազան է, և այն իզուր չէ այստեղ»,- եզրափակեց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել