Հայկ Մարությանը պարզաբանեց՝ ինչ էին քննարկում վարչապետի հետ |factor.am|

16:41 - 16 հունվարի, 2020

factor.am:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան մոտ 2 ժամ տևողությամբ փակ հանդիպում անցկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։

Ավարտից հետո քաղաքապետը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ քննարկվել են տարբեր հարցերում քաղաքապետարանի և կառավարության աշխատանքները համադրելու վերաբերյալ հարցեր։

Մարությանն ասաց, որ չեն խոսել այն մասին, թե վարչապետը որ հարցերում է խնդիր տեսնում։ Երևանի քաղաքապետը շեշտեց նաև, որ տրանսպորտային ցանցի արդիականացման խնդիրը հաջորդ տարի ամբողջությամբ չի լուծվի, սակայն հարցը կարգավորելու ուղղությամբ աշխատանքներն ակտիվ ընթանում են։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել