Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Հանդիսավոր արարողության ժամանակ անդրադարձ է կատարվել անցած երկու տասնամյակի հաջողություններին, ներկայացվել են ընկերության ռազմավարական տեսլականն ու ապագա ծրագրերը:
Միջոցառման ընթացքում մեծարվել և պարգևատրվել են այն աշխատակիցները, որոնք Viva-ում աշխատել են 20 տարի՝ զգալի ներդրում ունենալով ընկերության կայացման գործում։
Հիշեցնենք, որ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն իր 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսը նախորդ տարվա փետրվարին նվիրաբերել է ՀՀ Կառավարությանը։
comment.count (0)