Հայտնի են WCIT 2019-ի 10 հիմնական զեկուցողներից 5–ի անունները  |news.am|
09:18 - 17 օգոստոսի, 2019

Հայտնի են WCIT 2019-ի 10 հիմնական զեկուցողներից 5–ի անունները |news.am|

news.am: Տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովի կազմակերպիչները հայտարարել են 10 հիմնական զեկուցողներից 5–ի անունները, որոնք կմասնակցեն հոկտեմբերին Երեւանում անցկացվող համաժողովին:

Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը օգոստոսի 17-ին մամուլի ասուլիսում ներկայացրեց WCIT 2019-ի հիմնական զեկուցողներին:

5 գլխավոր զեկուցողների թվում են՝ Acer ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն եւ տնօրենների խորհրդի նախագահ Սթեն Շին, հնդիկ բիզնեսմեն, Infosys մուլտիազգային կորպորացիայի համահիմնադիր Նարայանա Մուրթին, NVIDIA ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, VaynerX ընկերության նախագահ Գարի Վայներչուկը, Garmin Ltd. Ընկերության հիմնադիր Ման Կաոն:

Համաժողովին ընդհանուր կմասնակցի տարբեր երկրներից 59 զեկուցող եւ տեղեկատվական տեխնոլոգիաների 12 նախարար: Կմասնակցի նաեւ Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել