WCIT 2019

WCIT- ը Համաշխարհային Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների դաշինքի (WITSA) ստորագրմամբ իրականացվող միջոցառում է, 83 երկրների ՏՀՏ ասոցիացիաների կոնսորցիում, որը ներկայացնում է արդյունաբերության 90% -ը:  40 տարի շարունակ տեխնոլոգիայի ղեկավարները ՝ գործադիր տնօրեններ եւ ներդրողներ, քաղաքականության մշակողներ եւ պետական ​​պաշտոնյաներ, գիտնականներ եւ տեխնոլոգներ, միացել են այս ամենամյա միջոցառմանը ՝ քննարկելու արդյունաբերության վիճակը, որտեղ է այն ղեկավարվում եւ ինչ է դա նշանակում մեր ապագայի համար: Անցյալ բանախոսներն են ՝ Բիլ Քլինթոնը, Վինթ Սերֆը, Բիլ Գեյթսը, Գիննի Ռոմեթին, Լարի Էլիսոնը, Անն Մուլկաեյը, Ֆաքիր Չանդ Կոհլին եւ Մայքլ Դելը:

WCIT-2019․ խավարում երաժշտությամբ և նորարությամբ լուսավորված Հանրապետության Հրապարակը (ֆոտոռեպորտաժ)

WCIT-2019․ խավարում երաժշտությամբ և նորարությամբ լուսավորված Հանրապետության Հրապարակը (ֆոտոռեպորտաժ)

Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ WCIT-2019 համաշխարհային համաժողովի բացման համերգը։ Այս տարի համաժողովի թեման էր՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Երևանյան համաժողովին սպասվում էր ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ WCIT- ը Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների դաշինքի,որը ներկայացնում է արդյունաբերության 90% -ը, 83 երկրների ՏՀՏ ասոցիացիաների կոնսորցիումի կողմից հիմնադրված համաժողով է։ Համերգին ելույթ ունեցան WCIT սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ինչպես նաև տրանս երաժշտության առաջատար DJ և պրոդյուսեր, հանրահայտ Արմին վան Բյուրենը։ Սիմֆոնիկ նվագախումբը նաև կատարեց աշխարհում առաջին անգամ արհեստական ինտելեկտի կողմից գրված երաժշտությունը։ Կարինե Շահգալդյան
19:42 - 10 հոկտեմբերի, 2019
Հայաստանում կբացվի էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում հայտնի «IEEE» ինստիտուտի մասնաճյուղը

Հայաստանում կբացվի էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում հայտնի «IEEE» ինստիտուտի մասնաճյուղը

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society»-ի նախագահ Չեչիլիա Մետրայի մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվել է էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում շատ հայտնի «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society» բաժնի մասնաճյուղ Հայաստանում բացելու նախաձեռնության մասին։ Երվանդ Զորյանը նշել է, որ որպես պրոֆեսիոնալ կազմակերպություն` «IEEE»-ն առաջինն է էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի բնագավառում և մինչ այժմ միջազգային այդ մեծ կազմակերպության ներկայացուցիչ Հայաստանում չի եղել։ Համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «IEEE Computer society»-ի նախագահ Չեչիլիա Մետրան։ Նա նշել է, որ «IEEE»-ն ունի ավելի քան 405 հազար անդամ աշխարհի տարբեր երկրներում։ Բաղկացած է 39 միություններից, որոնցից ամենախոշորը համակարգչային միությունն է՝ 245 մասնաճյուղերով և 13 հազար անդամներով։ «IEEE»-ն ամենահեղինակավոր կազմակերպությունն է աշխարհում էլեկտրոնային արդյունաբերության մեջ գիտական հոդվածների և գիտական սեմինարների կազմակերպման, գիտության զարգացման տեսանկյունից։ 400 հազարից ավելի անդամները հիմնականում գիտահետազոտողներ, գիտնականներ ու ինժեներներ են։ Նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Երվանդ Զորյանին Հայաստանում տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված գործունեության և ներդրած ջանքերի համար։ Կարևորելով «IEEE Computer society» մասնաճյուղի բացումը Հայաստանում` նախարարը նշել է, որ սա մեծագույն իրադարձություն է մեր երկրի տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համար։ Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև դեկտեմբերին տեղի ունենալիք բարձր տեխնոլոգիական ոլորտի ամենամյա մրցանակաբաշխության մասին։ Նա նշել է, որ այս տարի նախատեսվում է մրցանակը հանձնել միջազգային հարթակում, և այն այսուհետ կլինի համատեղ՝ ՀՀ կառավարության և «IEEE»-ի կողմից։ Սա նշանակում է, որ հայկական մրցանակը դառնում է ՀՀ վարչապետի կողմից տրվող բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային մրցանակ։ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաև, որ նպատակ կա հաջորդ տարի մրցանակի հանձնման արարողությունը տեղափոխել Սիլիկոնյան հովիտ, ինչը հնարավորություն կտա մեծ ընկերությունների ղեկավարներին, տեղի հայերին, բարձր տեխնոլոգիական համայնքին հավաքելու հայկական օրակարգի շուրջ։ 
06:24 - 10 հոկտեմբերի, 2019
|tert.am| WCIT-2019 համաժողովի մրցանակների հանձնման և պաշտոնական փակման արարողությունը․ Ուղիղ

|tert.am| WCIT-2019 համաժողովի մրցանակների հանձնման և պաշտոնական փակման արարողությունը․ Ուղիղ

tert.am։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում WCIT-2019 ՏՏ համաշխարհային եռօրյա համաժողովի պաշտոնական փակման արարողությունը։ Հիշեցնենք, որ WCIT 2019-ի շրջանակում ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ այն առաջին անգամ անցկացվեց Երևանում: WCIT 2019-ի ընթացքում տեղի ունեցան մրցույթներ (կայծակնային ռաունդներ), որոնց արդյունքում հաղթող ստարտափների համար կազմակերպչական կոմիտեն հայկական ՏՏ համայնքի անունից սահմանել էր «Armenian Tech Community Prize» մրցանակը, որի մրցանակային ֆոնդը 105.000 ԱՄՆ դոլար է։ Երևանյան համաժողովն ունեցել է մոտ 2000 մասնակից՝ 70 երկրից․ տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, հանրաճանաչ օտարազգի և հայ բանախոսներ, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, քաղաքականություն սահմանողներ և պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ։
13:49 - 09 հոկտեմբերի, 2019
Հայաստանը հիանալի օրինակ է թե տեխնոլոգիաները կարող են նպաստել քաղաքացիական անհնազանդությանը. Թանկյան |armtimes.com|

Հայաստանը հիանալի օրինակ է թե տեխնոլոգիաները կարող են նպաստել քաղաքացիական անհնազանդությանը. Թանկյան |armtimes.com|

armtimes.com։ Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը մասնակցում է WCIT համաժողովի պանելային քննարկմանը: Նա խոսում է այն մասին, թե ինչպես կարելի է տեխնոլոգիաներն օգտագործել դեմոկրատական շարժումների ժամանակ: «Ես ցանկանում եմ խոսել դեմոկրատական շարժումների մեջ տեխնոլոգիաների կիրառությունից: Հայաստանը եւ անցած տարի այստեղ տեղի ունեցած հեղափոխությունը վառ օրինակ է, քանի որ հեղափոխությունը տեղի ունեցավ ուղիղ եթերում, եւ դա հիանալի օրինակ է, թե տեխնոլոգիաները եւ շարժական գործիքներն ինչ կարող են անել ապակենտրոնացված քաղաքացիական անհնազանդության շարժամանը նպաստելու համար, որը փոխեց այս գեղեցիկ երկրի պատմությունը: Հենց այդ պատճառով է, որ որոշ երկրներում բողոքների ժամանակ սոցիալական ցանցերը փակում են: Մենք դա տեսել են Արաբական գարնան ժամանակ, հարեւան երկրներում: Հետեւաբար սրանք դեմոկրատիայի համար կենսունակ գործիքներ են, բայց միաժամանակ նա որոշ ղեկավարներ (կարծում եմ՝ գուշակում եք՝ ովքեր), որոնք կեղծ տեղեկատվություն են տարածում, ստեղծում են իրենց համակարգը անգրագետ դեմոկրատիայի պայմաններում օգուտ ստանալու համար: Կեղծ տեղեկատվությունը որպես այսօրվա տեխնոլգիաների, սոցցանցերի մաս աղբ է, ես այն կոչում են կեղտ շոու: Սա իրոք մի բան է, որի ուրջ պետք է մտածել»,- ասում է նա: «Կարծում եմ, որ թվային աշխարհն ունի իր մութ կողմը: Դրանցից է մեկուսացումը, որը մարդը կարող է զգալ, որովհետեւ, օրինակ, դու մտնում ես ֆեյսբուք, այնտեղ ընկերներ են, բայց իրականում նրանք ընկերներ չեն: Եվս մեկ հարց է այն, որ անանուն մնալու զգացումը մարդուն դրդում է մտածել, որ ինքը կարող է ասել ցանկացած բան, ինչ ուզում է: Դրսում իհարկե կարող է պատահել, բայց հազվադեպ կլինի, որ մոտենան ասն՝ ին դուր չի գալիս քո հագուկապը: Ինտերնետում բոլորը մտածում ե, որ կարող են ասել: Ինտերնետում եւ հատկապես սոցցանցերում շատ է այդ վտանգավոր նեւրոզը: Կա մասնավոր կյանքի պաշտպանության հարցը: ԱՄՆ-ում ապրելով ու լինելով ինտերնետի մի մասը մենք գիտակցում ենք, որ մեզ հետեւում են՝ անկախ նրանից ծառայությունը մատուցող կազմակերպությունը զգուշացնում է, որ մեր մասին ինֆորմացիան փոխանցում է հատուկ ծառայություններին, թե ոչ: Մենք պետք է ընկալենք երեւույթների արժեքը: Հիշում եմ, երբ փոքր ժամանակ ծնողներս ինձ համար հանգրագիտարան գնեցին: Շատ ոգեւորվախ էի, որովհետեւ այլեւս ստիպված չէի գրադարան գնալ տեղեկատվություն ստանալու համար: Ինձ համար դա իրոք կարեւոր էր: Այսօր, երբ ցանկացած ինֆորմացիա հասանելի է վայրկյանների ընթացքում, տպավորություն է, որ մարդիկ չեն ընկղմվում թեմաների մեջ, եղածը կարծես արագ սնունդ է»,- ասում է նա:
10:57 - 09 հոկտեմբերի, 2019
Կարեն Վարդանյանը հայաստանյան WCIT-ը մյուսներից առանձնացնում է նոր, երիտասարդ դեմքերի մասնակցությամբ |armenpress.am|

Կարեն Վարդանյանը հայաստանյան WCIT-ը մյուսներից առանձնացնում է նոր, երիտասարդ դեմքերի մասնակցությամբ |armenpress.am|

armenpress.am։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը դրական միտում է համարում այն, որ Հայաստանում անցկացվող WCIT-ին այս տարի մասնակցել են ավելի երիտասարդ, նոր դեմքեր: «Շատ թարմ օրակարգ էր, շատ թարմ ու ժամանակակից դեմքեր էին, այդ առումով Հայաստանում անցկացվող WCIT-ն էականորեն տարբերվեց նախորդ WCIT-ներից: Նախորդներում ավելի հասուն տարիքի դեմքեր էին ներկայացված, սա ստացվեց ավելի երիտասարդական WCIT»,-ասաց Վարդանյանն ու նկատեց՝ դա դրական միտում է: Խոսելով այս տարի մասնակիցների աննախադեպ թվի մասին՝ նա նշեց՝ աշխատել են այնպես անել, որ հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչներից գրեթե բոլորը ներկայացված լինեն, Հայաստանում հենց ներքին մասնակցությունը շատ մեծ է եղել: Այս տարի մեծ թվով մասնակիցներ են եղել Ռուսաստանից, Իրանից, Բանգլադեշից, Մալայզիայից: WCIT-ի շրջանակում հայաստանյան ընկերությունների համար համագործակցության նպատակով բանակցություններ են ընթանում: Նախնական պայմանավորվածություններ եղել են: Սակայն Վարդանյանը նշեց՝ հիմա դրանց մասին հայտնելու համար վաղ է, պայմանավորվածությունների արդյունքը գուցե երևա մի քանի տարուց:
09:16 - 09 հոկտեմբերի, 2019
Սա Հայաստանի ՏՏ ոլորտում երբևէ տեղի ունեցած ամենալայնամասշտաբ միջոցառումն էր. Ալեքսանդր Եսայան

Սա Հայաստանի ՏՏ ոլորտում երբևէ տեղի ունեցած ամենալայնամասշտաբ միջոցառումն էր. Ալեքսանդր Եսայան

factor.am։ Կարծում եմ՝ միջոցառման կազմակերպչական հատվածը բավականին հետաքրքիր է անցնում, քանի որ լավ արձագանք եմ ստանում ինչպես մասնակիցներից, այնպես էլ արտերկրից ժամանած հյուրերից: Նրանց ակնկալվող թիվը 2000-2500 էր, սակայն հասավ շուրջ 6000-ի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը: «Հետաքրքիր քննարկումներ ունեցանք՝ ամենատարբեր թեմաներով: Կարող ենք ասել, որ նախագիծը հաջողված է»,- ասաց Եսայանը: Նրա խոսքով՝ այս օրվան հասնելու համար վերջին 12 ամիսներին նախապատրաստական մեծ աշխատանք է տարվել: «Այս ձեռքբերումը ոչ միայն մեր անձնակազմի եռանդուն աշխատանքի արդյունքն է, այլ նաև Հայաստանի ՏՏ համայնքի և մեր գործընկերների աջակցության: Միասին մենք գաղափարներ ենք փոխանակել, թե ինչպես WCIT-ը հրաշալի դարձնել: Միջազգային հյուրերի թիվը ցույց է տալիս, թե որքան աննախադեպ էր այն: Սա Հայաստանի ՏՏ ոլորտում երբևէ տեղի ունեցած ամենալայնամասշտաբ միջոցառումն էր»,- ընդգծեց «WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահը:  
08:53 - 09 հոկտեմբերի, 2019
Երեւանոմ Երվանդ Զորյանը և Սերժ Թանկյանը ներկայացրել են «HighConnect» հարթակը

Երեւանոմ Երվանդ Զորյանը և Սերժ Թանկյանը ներկայացրել են «HighConnect» հարթակը

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ինչպես հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունից, Հակոբ Արշակյանն իր բացման խոսքում նշել է, որ «WCIT 2019»-ին մասնակցում են ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ․ 20 երկրների պաշտոնական պատվիրակություններ՝ նախարարների, փոխնախարարների, միջազգային ընկերությունների ու կազմակերպությունների գլխավորությամբ։ Նախարարի խոսքով՝ նրանք տպավորված են այն ամենով, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում։ Այս ամենը հույս է ներշնչում, հավատ ու եռանդ տալիս, որ բազմապատիկ ուժեր ներդնելով՝ Հայաստանում իրագործվի տնտեսական հեղափոխություն՝ Հայաստանը դարձնելով տեխնոլոգիական արդյունաբերության երկիր։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է դարձնել տարածաշրջանային կենտրոն, որը հնարավորություն կտա նաև օտարազգի ձեռներեցներին, նորարարներին գալ Հայաստան, ունենալ կտրուկ զարգացումներ։ Ասուլիսի ընթացքում բանախոսները հանդես են եկել հայտարարություններով Հայաստանում Սփյուռքի ներուժի ներգրավվածության մասին: Երվանդ Զորյանը և Սերժ Թանկյանը ներկայացրել են «HighConnect» հարթակը, որն առաջիկայում կներդրվի Հայաստանում։ Սերժ Թանկյանը նշել է, որ այն հայկական թվային պլատֆորմ է, որը թույլ կտա տարբեր հետաքրքրություն ունեցող մարդկանց առցանց կապ հաստատել միմյանց հետ։ Ալեքսիս Օհանյանը նշել է, որ կան ցանցեր, որտեղ հայերը, այսպես թե այնպես, կարող են կապվել միմյանց հետ, բայց իրենք ուզում են հատուկ տարածք ստեղծել, որտեղ կլինեն մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ են փնտրում, ինչ ասելիք ունեն: Օհանյանը շեշտել է՝ այս նախաձեռնությունը բոլորի համար է, սրանով ուզում են հեշտացնել հաղորդակցությունը. այն շահույթ չի հետապնդում: Էրիկ Իսրայելյանը հավելել է, որ գաղափարը քննարկել են գրեթե 1 տարի: «Իրոք, հիանալի կլինի նման կապի պլատֆորմ ունենալ. Հայաստանում ոչ միայն տեխնոլոգիան կզարգանա, այլ նաև կապահովվի կապը Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև»,- ասել է Իսրայելյանը: Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև «Հայկական վիրտուալ կամուրջ» նախագծի մասին, որի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սիլիկոնյան հովիտ այցի ընթացքում արդեն ստորագրվել է հուշագիր։ Սա թույլ կտա թե՛ հայ, թե՛ օտարերկրյա ձեռնարկություններին, ձեռներեցներին, որոնք կազմակերպություն են հիմնում մեր երկրում, «HighConnect» ցանցի միջոցով ուղիղ կապի մեջ լինել Սիլիկոնային հովտի և աշխարհի հետ: Հակոբ Արշակյանն ընդգծել է՝ սա հնարավորություն կտա, որ Հայաստանը դառնա տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական կենտրոն։
07:57 - 09 հոկտեմբերի, 2019
Էստոնացիները կառավարության հետ գործարքների 98%-ն առցանց են անում |lragir.am|

Էստոնացիները կառավարության հետ գործարքների 98%-ն առցանց են անում |lragir.am|

lragir.am։ Երևանում անցկացվող WCIT 2019 համաժողովի բլոքչեյնի վերաբերյալ պանելային քննարկմանը ելույթ է ունեցել Էստոնիայի ներկայացուցիչ, e-Residency Estonia էլեկտրոնային ծառայություններ մատուցող ծրագրի ղեկավար Օտտ Վատերը՝ ներկայացնելով ոլորտում Էստոնիայի փորձը: Օտտ Վատտերը նշեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Էստոնիան որոշեց արագ ինտերնետային կապով ապահովել դպրոցները, որի շնորհիվ ՏՏ մասնագետների բում եղավ: «2000-ականներին իրականացրինք թվային ինքնության ծրագիրը: Էստոնիայում յուրաքանչյուր ոք ունի թվային ինքնություն, որն օգտագործում են կառավարության հետ հաղորդակցության համար: Մենք ֆիզիկապես չենք գնում կառավարական գրասենյակներ, կառավարության հետ գործարքների 98%-ն առցանց ենք անում: Դա շատ արդյունավետ է, այն գումար ու ժամանակ է խնայում: Հիմա կհարցնեք՝ իսկ անձնական տվյալնե՞րը, սովորաբար մարդիկ չեն վստահում իրենց կառավարություններին: Էստոնիայում կառավարության նկատմամբ վստահության մակարդակը շատ բարձր է: 2007 թվականին ձեզ ծանոթ ագրեսոր երկրի (Ռուսաստան)կողմից կիբերհարձակում իրականացվեց և մենք ստեղծեցինք բլոքչեյնի նման տեխոնոլգիա, որը մեր տվյալներն ապահով պահպանում է», – նշել է Վատտերը՝ ավելացնելով, որ փաստացի Էստոնիան ստեղծել էր այդ տեխնոլոգիան նախքան այն հայտնի դարձավ որպես բլոքչեյն:
06:54 - 09 հոկտեմբերի, 2019
|news.am| Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը․ Ուղիղ

|news.am| Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը․ Ուղիղ

news.am: Երեւանում երրորդ օրն է, որ իր աշխատանքն է շարունակում «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը: Աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումը, որն սկսվել է հոկտեմբերի 6-ին, կավարտվի այսօր՝ հոկտեմբերի 9-ը: Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովի առաջին օրը ելույթներով հանդես են եկել մասնավորապես, WITSA-ի նախագահ Իվոն Չիուն, ազգային անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ռիչարդ Քլարկը, իսկ նախօրեին հանդես են եկել VaynerX եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյանը, Reddit եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: Ավելի ուշ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, «Սինոփսիս Հայաստանի» նախգահ Երվնդ Զորյանը եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նխարար Հակոբ Արշակյանը ասուլիս են հրավիրել: Համաժողովում այս տարի բանախոսներից են նաեւ Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը եւ մյուսները: Հոկտեմբերի 6-ին համաժողովի բացումը ազդարարվել է աննախադեպ համերգով, որի ընթացքում ավելի քան 100 երաժիշտներից կազմված նվագախումբը պատմության մեջ առաջին անգամ կատարել է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Համերգային ծրագրով հանդես եկավ նաև Գրեմիի մրցանակակիր, աշհարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:
05:58 - 09 հոկտեմբերի, 2019