Հարաբերական անդորրը, որն այսօր կա, պարտադրված է հակառակորդին. պաշտպանության փոխնախարար |lragir.am|

13:07 - 09 ապրիլի, 2019

lragir.am։ «Պաշտպանության նախարարը ոչ միայն հայտարարել է, որ պետք է ավելացնել գրոհային ուժերը, այլ արդեն մենք այդ փուլում ենք: Այդ թվում՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի առումով մեր տեսլականը դրան է միտված, ինչպես պաշտպանության նախարարը հայտարարել է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նա նշեց, որ Հայաստանը կարող է նաև հակառակորդին պարտադրել խաղաղությունը: Պաշտպանության նախարարի հայտարարությունը հենց դրան է միտված: «Ամբողջ հասարակությունը պետք է կարողանա ընկալել, որ խաղաղությունը որևիցե մեկը նվեր չի տվել ՀՀ-ին: Այդ խաղաղությունը, հարաբերական անդորրը, որն այսօր կա, դա պարտադրված է հակառակորդին: Եվ եթե հակառակորդը նորից փորձի սանձազերծի, մենք նորից պարտադրելու ենք խաղաղություն: Իսկ այդ խաղաղությունը պարտադրելու միջոցները տարբեր են»,- ասաց նա:

Անդրադառռնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, թե ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը ահաբեկչություն է, Բալայանը պատասխանեց. «Որևիցե մտահոգություն չունեմ դրա հետ կապված, որովհետև ամբողջ աշխարհն արդեն գիտի, թե ինչքան է իրենց հայտարարություններն ու գործն իրարից տարբերվում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել