Մամուլի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի. Սարգիս Խանդանյան |aysor.am|
09:00 - 29 մայիսի, 2019

Մամուլի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի. Սարգիս Խանդանյան |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որը նախկինում լրագրող էր, այսօր ԱԺ ամբիոնից փարատեց լրագրողների մտահոգությունները և հայտարարեց, որ նրանց գործունեությունը ԱԺ-ում սահմանափակելու մտադրություններ չկան:

««Իմ քայլը» խմբակցության համար գործունեության հրապարակայնությունը սկզբունքային է և մնալու է այդպիսին», - հավելեց պատգամավորը:

Նախկին լրագրողը վստահեցրեց, որ ԱԺ իշխանական խմբակցությունը երբևէ չի ունեցել ու չի ունենա մտադրություն սահմանափակել կամ խոչընդոտել լրագրողների գործունեությունը:

«Ազգային ժողովի դահլիճում նստած են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ձեզանից շատերի կողքին պայքարել են հանուն ազատ մամուլի ու խոսքի ազատության: Այժմ, երբ այդ ազատությունների մասով Հայաստանն ունի աննախադեպ իրավիճակ, ահեթեթ է մտածել, որ այս մարդիկ որևէ կերպ կընկրկեն ու կսահմանափակեն ձեր գործունեությունը:

Սիրելի լրագրողներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործունեության համար և վերահաստատել, որ խոսքի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի, մամուլի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի, հանրային իշխանության բաց և հրապարակային գործունեությունը Հայաստանում այլընտրանք չունի», - հայտարարեց Խանդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել