Մայրաքաղաքի պոլիկլինիկաներում բուժսպասարակում ստանալու համար հնարավոր է հերթագրվել առցանց
10:09 - 10 փետրվարի, 2020

Մայրաքաղաքի պոլիկլինիկաներում բուժսպասարակում ստանալու համար հնարավոր է հերթագրվել առցանց

Երևանի քաղաքապետարանի ենթակայության, ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք մասնավոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում  բուժսպասարկում ստանալու համար քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն հերթագրվել առցանց եղանակով։ 

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր»-ը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի և «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության համագործակցության արդյունքում պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ, ինչը հնարավորություն է տալիս  բնակիչներին նախապես առցանց եղանակով գրանցվել իրենց սպասարկող թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի մոտ և իրենց նախընտրած ժամին ստանալ բուժսպասարկում՝ ժամանակ չկորցնելով հերթերում սպասելու վրա։

Առցանց հերթագրում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պոլիկլինիկայի էլեկտրոնային համակարգում արդեն գրանցված է քաղաքացու բջջային հեռախոսի համարը (այսինքն, քաղաքացին արդեն մեկ անգամ այցելել է պոլիկլինիկա կամ հեռախոսազանգի միջոցով է հերթագրվել՝ գրանցելով իր բջջային համարը)։ Առաջին անգամ հեռախոսազանգով կամ այցի միջոցով հերթագրվելուց և անհրաժեշտ տվյալները գրանցելուց հետո, հետագա այցերի համար քաղաքացիները կարող են հերթագրվել արդեն առցանց եղանակով։

Սպասարկող բժշկի մոտ առցանց եղանակով հերթագրվելու համար անհրաժեշտ է

  1. Նախ այցելել «Էլեկտրոնայինառողջապահության ազգային օպերատոր» ընկերության կայք՝ am։ Դա հնարավոր է ինչպես համակարգչով, այնպես էլ բջջային հեռախոսով։

  2. «Մուտքհամակարգ» բաժնում անցնել «Գրանցվելու համար սեղմեք այստեղ» հղումով, որտեղ հարկավոր է լրացնել․ 
  • Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համար),

  • Անուն- ազգանունը,

  • Ծննդյան օրը,

  • Բջջային(ոչ քաղաքային) հեռախոսահամարը (եթե նախկինում պոլիկլինիկա այցելելիս  հեռախոսահամարն արդեն իսկ այնտեղ գրանցվել է, ապա լրացվում է հենց նույն համարը, որպեսզի կատարվի նույնականացում),

  • Ստեղծել գաղտնաբառ։
  1. Նշված տվյալները լրացնելուց հետո՝ քաղաքացին իր գրանցած բջջային հեռախոսի համարինկարճ հաղորդագրությամբ կստանա կոդ, որը համապատասխան բաժնում լրացնելուց հետո կիրականացվի գրանցումը  համակարգում։

  2. Գրանցվելուցհետո քաղաքացին  նույն տվյալներով ևս մեկ անգամ պետք է մուտք գործի համակարգ, որի ժամանակ արդեն նրան տեսանելի կլինեն այն թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի տվյալները, որի մոտ նա  կցագրված է պոլիկլինիկայում, ինչպես նաև՝ նշված մասնագետի աշխատանքային ժամանակացույցն  ու ազատ ժամերը։

  3. Հարմարժամն ընտրելուց հետո՝ քաղաքացին կարող է  գրանցել  այցը։ Տվյալներն անմիջապես կփոխանցվեն պոլիկլինիկա։

Եթե ինչ-ինչ պատճառով հնարավոր չի լինի  նախապես գրանցված ժամին այցելել, ապա կրկին մուտք գործելով համակարգ՝ հնարավոր է փոխել այցի ժամը կամ չեղարկել այցը։

Առցանց գրանցմանը զուգահեռ՝ շարունակում է գործել նաև հեռախոսազանգի միջոցով հերթագրվելու կարգը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել