Ես չեմ կարող ասել, որ մենք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք այս պահի դրությամբ, որովհետև սա դուրս է իրավական դատողությունների շրջանակից՝ մեծ հաշվով, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ մենք կարիք ունենք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ հանրային լայն դիսկուրս հարուցելու։ Եվ եթե դրա արդյունքում պարզվեց, որ նման անհրաժեշտություն կա, ապա սահմանադրական փոփոխությունների համապատասխան տարբերակները՝ պարզ տարբերակները, մինչև դրանք կմանրամասնեցվեն տեխնիկական, իրավաբանական տեքստերի մակարդակի, պիտի հրամցվեն լայն քաղաքական շրջանակներում քննարկմանը և համախոհությամբ ընդունելու։
comment.count (0)