Վահե Գրիգորյան

Իրավաբան, փաստաբան, Սահմանադրական դատարանի դատավոր։ Ծնվել է 1975թ. ապրիլի 20-ին։ Սովորել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում 2008 - 2010 թվականներին սովորել է Նոթինգեմի համալսարանում՝ ստանալով մարդու իրավունքների մագիստրոսի գիտական կոչում։ 2001 թվականից մինչեւ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ 2013 թվականի ապրիլից Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի իրավաբան (փաստաբան) եւ իրավական խորհրդատու է։ 2017 թվականի նոյեմբերից մինչեւ 2018 թվականի փետրվարը եղել է Եվրոպական Խորհրդի միջազգային իրավունքի փորձագետ։

2008 թվականից մինչեւ 2019 թվականը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցել է 80-ից ավելի դատական գործերի։ Եղել է «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ։

ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունն ու ոչ թափանցիկ գործընթացը
 |civilnet.am|

ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունն ու ոչ թափանցիկ գործընթացը |civilnet.am|

civilnet.am: Արդեն 17 օր է՝ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) չունի դատավոր։ Դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է սեպտեմբերի 30-ին։ ՄԻԵԴ դատավորի ընտրությունն իրականացվում է ներազգային և միջազգային մակարդակում։ Պետության ներսում ստեղծվում է հանձնաժողով, որը ստանում է հայտեր, իրականացնում հարցազրույցներ, այնուհետև առանձնացնում պետության թեկնածուներին։ Հայաստանը երեք թեկնածու է ներկայացրել, որոնց մասին պետք է նախ Եվրոպայի խորհրդի դատավորների ընտրության խորհրդատվական հանձնաժողովը կարծիք հայտնի, այնուհետև ԵԽԽՎ-ն իրականացնի դատավորի ընտրությունը: Թեկնածուների ընտրության ընթացակարգը եղել է խնդրահարույց, սակայն ՀԿ-ները, ի տարբերություն 2015-ի համանման ընտրության, մտահոգություն չեն հայտնում։ Հարցումներ ԵԽԽՎ-ից գործընթացի վերաբերյալ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից փորձեցինք պարզել, թե արդյոք ԵԽԽՎ-ի կամ գործընթացին մասնակից միջազգային այլ կառույցների կողմից հավելյալ հարցեր կամ առարկություններ եղել են։ Ի վերջո արդեն լրացել է ժամկետը, և ՀՀ-ն ՄԻԵԴ-ում դատավոր չունի։ Մենք պատասխան ստացանք, որ հարցումներ ուղղվել են․ «Այդ հարցումները, սակայն, կատարվում են գաղտնապահության սկզբունքով, և դրանց բացահայտումը կխախտի ՀՀ կառավարության՝ նշված սկզբունքի պահպանման պարտավորությունը»։ Նախապատմություն 2023-ի օգոստոսին հաստատվեց թեկնածուների ընտրության հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը, որի կազմում մեծամասամբ դատական, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցչներ են և մեկ ներկայացուցիչ՝ ՀԿ սեկտորից՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը։ Հանձնաժողովի անդամ էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ 2024-ին Հայաստանում սկսվեց ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունը։ Սկզբում փաստաթղթերի ընդունման ու ստուգման փուլն էր, ապա հարցազրույցների։ Այս փուլ անցած անդամները յոթն էին։ Ցանկը հաստատվեց հանձնաժողովի՝ մարտի 16-ի նիստին։ Հարցազրույցի մասնակիցներն էին Հայկ Ալումյանը, Լիզա Գրիգորյանը, Վահե Գրիգորյանը, Նորա Կարապետյանը, Արմեն Մազմանյանը, Աննա Մարգարյանը և Վիգեն Քոչարյանը։ Հանձնաժողովի երկու անդամ չի մասնակցել հարցազրույցների որոշ փուլերի, բայց գնահատել է Հանձնաժողովը հարցազրույցներն արել է 2024-ի ապրիլի 4-ին և 5-ին։ Հարցազրույցների փուլին, ըստ արձանագրության, չի մասնակցել արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանը չի մասնակցել հավակնորդներից Լիզա Գրիգորյանի հարցազրույցին։ Մեր տեղեկություններով, սակայն, ինչպես Մինասյանը, այնպես էլ Հովհաննիսյանը, գնահատականներ են ներկայացրել։ Գնահատման արդյունքները գաղտնի են պահվում Հանձնաժողովի աշխատակարգը կանոնակարգվել է ՀՀ վարչապետի 2023-ի օգոստոսի որոշմամբ: Գնահատման թերթիկը բաղկացած է երեք բաժիններից՝ Անձնական հատկանիշներ (30 միավոր)՝ երեք չափորոշիչով, Մասնագիտական որակներ (50 միավոր)՝ վեց չափորոշիչով, Լեզվական կարողություններ (20 միավոր)՝ հինգ չափորոշիչով: ՍիվիլՆեթը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակին խնդրել էր տրամադրել գնահատման արդյունքները՝ ըստ թեկնածուների։ Ստացանք մերժում՝ «հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունը»։ Բարեվարքության ստուգման մասին՝ ոչ մի խոսք Բարեվարքության գործընթացը ներդրվել ու իրականացվում է դատական իշխանությունում, սակայն, դատելով ՄԻԵԴ թեկնածուների գնահատման չափորոշիչներից, նրանց բարեվարքությունը չի ստուգվել։ Հայաստանի դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կար նաև միջազգային փորձագետ՝ Վիտալի Կասկոն, նաև ազգային փորձագետ։ Տվյալ դեպքում, հանձնաժողովը ոչ միայն նման որակավորված մասնագետ չուներ, այլև որևէ չափանիշ չկար։ Ինչ են ցույց տալիս ուսումնասիրությունները Մենք ուսումնասիրեցինք թեկնածուների հարցազրույցները։ Ի դեպ, ոչ բոլոր հարցազրույցներն են հասանելի համացանցում։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից տեղեկացրին, որ ՀՀ Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշման համաձայն՝ իրենք պարտավորված էին հատկացնել տարածք՝ ապահովված հարցազրույցին առցանց հետևելու և տեսաձայնագրում իրականացնելու տեխնիկական հնարավորություններով: Հետևաբար, վարչապետի աշխատակազմը, ունենալով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին միայն տարածք հատկացնելու և տեսաձայնագրում իրականացնելու տեխնիկանկան հնարավորություններով ապահովելու իրավասություն, հարցազրույցի տեսանյությրի առկայության կամ դրանց հասանելիության առնչությամբ որևէ դիտարկում անել չի կարող: Մենք հայտնաբերեցինք հարցազրույցներ միայն Iravaban.net-ում ու Pastinfo կայքի յութուբյան ալիքում։ Դրանց վերլուծություններից պարզ է դառնում, որ հանձնաժողովի անդամներից ոչ բոլորն են հարցեր ուղղել թեկնածուներին։ Դրանց մի մասն էլ առնչվում էր ոչ միայն ու ոչ այնքան գնահատման չափորոշիչներին, որքան հանձնաժողովի անդամների անձնական ու մասնագիտական հետաքրքրություններին։ Որպես օրինակ վերլուծել ենք չորս թեկնածուների՝ Աննա Մարգարյանի, Վիգեն Քոչարյանի, Հայկ Ալումյանի և Վահե Գիգորյանի հարցազրույցները կամ դրանցից կտորներ։ Աննա Մարգարյանին հարցեր են ուղղվել անձնական ու մասնագիտական հատկանիշների 9 կետից վեցի վերաբերյալ, Վիգեն Քոչարյանին՝ 4-ի, Հայկ Ալումյանին՝ 5-ի վերաբերյալ, իսկ Վահե Գրիգորյանին՝ 7-ի վերաբերյալ։ Ընդ որում, պետք է նկատի առնել, որ հանձնաժողովի անդամներն ուղիղ չէին մեջբերում գնահատման սանդղակի հատկանիշների տեքստը, այլ սեփական ձևակերպումներն էին տալիս։ Պարզ չէ նաև, թե ինչ սկզբունքով են հանձնաժողովի անդամները գնահատել մասնակիցներին, եթե հարցազրույցի փուլում նրանցից ոչ բոլորին են ըստ գնահատման սանդղակի հարցեր տվել։ Ապրլի 16-ի նիստին հանձնաժողովը միաձայն ընտրել է երեք թեկնածուների։ Այնուհետև ապրիլի 26-ին ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը հաստատվել է վարչապետի համապատասխան որոշմամբ։ Նրանք բոլորն այդ պահին դատական իշխանության ներկայացուցիչներ էին։ Նրանցից միայն Վիգեն Քոչարյանն է, որի պաշտոնավարման ժամկետը ԲԴԽ-ում լրացել էր։ Մյուս երկու թեկնածուները ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանը։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
18:04 - 17 հոկտեմբերի, 2024
Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկմանը |civilnet.am|

Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկմանը |civilnet.am|

civilnet.am: Վահե Գրիգորյանը որպես Սահմանադրական դատարանի դատավոր կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու  հարցով ՍԴ նիստին։ Սահմանադրական դատարանի դատավորները որոշեցին չքննարկել համապատասխան միջնորդությունը, որը ներկայացվել էր «Զարթոնք» կուսակցության և «Հայաստան» դաշինքի կողմից։ Վերջիններս բարձրացրել էին Գրիգորյանի՝ նիստին մասնակցելու անհնարինության հարցը։  Ըստ դատավորների՝ դատաքննության ներկա փուլում նման միջնորդություն լինել չի կարող։ Դատավոր Երվանդ Խունդկարյանի խոսքով՝ նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն ՍԴ դատավորներից մեկը, իսկ նման հարց չի քննարկվել. «Մենք չենք կարող ներկա փուլում դատավորի մասնակցության անհնարինության հարց քննարկել»,- ասաց նա։  «Հայաստան» և «Զարթոնք» դաշինքները իրենց միջնորդությամբ նշում էին, որ Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք։ «Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը վկայակոչել էր այն փաստը, որ Մարտի 1-ի գործով Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի ու Սեյրան Օհանյանի դեմ։ Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական չորս ուժերի դիմումները, որոնք վիճարկում են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ են դիմել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։
12:07 - 09 հուլիսի, 2021
«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի իրենց դիմումի քննությանը |hetq.am|

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի իրենց դիմումի քննությանը |hetq.am|

hetq.am: «Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) 2021 թվականի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին այսօր կազմակերպված ճեպազրույցին հայտարարեց դաշինքնի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ իրենք վիճարկում են ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունն ու օրինականությունը, ինչպես նաև որոշման հիմքում դրված փաստական տվյալները։ Նրա խոսքով՝ սահմանադրական դատարանը նշված դիմումը քննության առարկա է դարձնելու և՛ քանակական խախտումների մասով, այսինքն՝ քվեարկության օրվա վերաբերյալ խնդիրների, և՛ որակական առումով, ինչը ըստ Վարդևանյանի՝ վերաբերում է մայիսի 10-ից առաջացած խնդիրների խմբին։ ՍԴ մուտքագրված դիմումը բաղկացած է 12 կետից։ Արամ Վարդևանյանը հայտնեց, որ ներկայացրել են մի շարք ապացույցներ ընտրախախտումների մասին, ինչպես նաև 109 ընտրատեղամասերի արդյունքների իրենց վերլուծությունը, ինչը վերաբերում է 88 հազար ձայնի, որոնցից 4 հազար ձայնի մասով «Հայաստան» դաշինքն արձանագրել է, որ ընտրատեղամասում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ։ «Հարցերից մեկն էլ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի ինստիտուտին, երբ վերջինս հրաժարական է տալիս։ Մենք մի պարզ շղթա ենք բացահայտել․ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակն այդպես պահպանելը՝ ի հակադրումն իրավաբանական հանրության մեծամասնության կարծիքին, որ վարչապետը հրաժարական տալուց հետո չի կարող մնալ պաշտոնակատար։ Բոլոր դեպքերում այդ կարգավիճակը պահպանվեց մեկ նպատակով՝ վարչական ռեսուրսի չարաշահման։ Եվ մենք այս շղթան ևս հստակ կերպով բացահայտել ենք»,- ասաց Վարդևանյանը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ խնդիրներից մեկն էլ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործված ատելության խոսքն էր։ Ըստ Վարդևանյանի՝ ագրեսիվ հռետորաբանությունը կարող է տեղավորվել խոսքի ազատության տրամաբանության մեջ, սակայն Նիկոլ Փաշինյանը կողմից կիրառվել է աննախադեպ ծավալի ատելության խոսք։ Վարդևանյանի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքը դիմումի հետ մեկտեղ գրություն-միջնորդություն է ներկայացրել՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ դիմումի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ, քանի որ ըստ Արամ Վարդևանյանի՝ Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ՝ կոնկրետ գործով հանդես է եկել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի և Սեյրանի Օհանյանի։  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:17 - 02 հուլիսի, 2021
Վահե Գրիգորյանը ՍԴ նախագահի պաշտոնում նոր թեկնածուի կարիք է տեսնում |armenpress.am|

Վահե Գրիգորյանը ՍԴ նախագահի պաշտոնում նոր թեկնածուի կարիք է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ  Դատարանի նախագահի պաշտոնում նոր թեկնածուի կարիք է տեսնում: Վահե Գրիգորյանն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, Գրիգորյանը հակիրճ պատասխանեց. «Կարծում եմ մենք  նոր թեկնածուի կարիք ունենք»։ Գրիգորյանը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 25-ին շարունակվող ՍԴ աշխատակարգային նիստի ընթացքում  3-4 դատավոր հարցեր են ուղղել Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանին։ Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին և շարունակվում է մինչ օրս: Սեպտեմբերի 24-ին աշխատակարգային նիստի ընթացքում Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել էր ՍԴ նախագահի պաշտոնում, իսկ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն Աշոտ Խաչատրյանը ինքնաբացարկ էր հայտնել. արդյունքում ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: Հրայր Թովմասյանը հայտնել է, որ չի մասնակցելու ՍԴ նախագահի ընտրության գործընթացին: ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ  գաղտնի քվեարկությամբ: Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին : Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:
13:44 - 25 սեպտեմբերի, 2020
Եթե Վահե Գրիգորյանին տրվել է հնարավորություն 2-րդ անգամ առաջադրվելու, արդար չէր լինի, եթե մյուս թեկնածուներին այդ հնարավորությունը չտրվեր. Է. Տարասյանը՝ Ա. Վաղարշյանի թեկնածության մասին |tert.am|

Եթե Վահե Գրիգորյանին տրվել է հնարավորություն 2-րդ անգամ առաջադրվելու, արդար չէր լինի, եթե մյուս թեկնածուներին այդ հնարավորությունը չտրվեր. Է. Տարասյանը՝ Ա. Վաղարշյանի թեկնածության մասին |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի ընտրության հարցը: Վաղարշյանին ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Էմիլ Տարասյանին հիշեցրեց, որ երբ անցած տարի առաջադրվեց Վաղարշյանի թեկնածությունը վերջինս ստացել էր ընդամենը 30 կողմ ձայն և նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանի գումարումը չի փոխվել, ինչո՞վ է պայմանավորված նույն խորհրդարանին մեկ անգամ չընտրված թեկնածուին առաջադրելը: Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ թեկնածուներն իրենց կամաարտահայտությունը հայտնել են հայտարարության հիման վրա և առաջադրել են իրենց թեկնածությունները, ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ և առավել դրական կարծիք հավաքած երեք թեկնածուները ներկայացվել են նախագահին:«Եթե այդ երեք թեկնածուներից մեկը՝ վահե Գրիգորյանը, երկրորդ անգամ խորհրդարանին առաջադրվելու հնարավորություն է ունեցել, արդարացի չէր լինի մյուս թեկնածուներին այդ հնարավորությունը չընձեռել, երբ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է, իսկ Արթուր Վաղարշյանը համաձայնել ՝ զուտ արդարության սկզբունքից ելնելով, առաջադրվել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,- պարզաբանեց Տարասյանը: Վահագն Հովակիմյանն էլ արձագանքեց, թե Տարասյանի պատասխանն ավելի մտահոգիչ է, քանի որ Վահե Գրիգորյանի դեպքում 6–րդ գումարման խորհրդարանը չէր ընտրել, 7-րդ գումարման ԱԺ-ն էլ 90 տոկոսով այլ կազմ ուներ:«Պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կարծիք են արտահայտելու, ո՞նց կարող են մեկ տարի հետո նույն պատգամավորին նույն բանն առաջարկել, ակնկալել, որ կտրուկ փոխված լինի դիրքորոշումը: Մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում քննարկում էինք սահմանադրական ինստիտուտների փոխադարձ հարգանքի հարցը, արդյո՞ք պետք է  Սահմանադրության մեջ բերվի այդ ձևակերպումը, թե ոչ: Ձեր դեպքում հասկացա, որ այդպես է պետք, որովհետև ոչինչ չի փոխվել, դուք մերժված, չընտրված թեկնածուին նորից առաջադրում եք նույն խորհրդարանին, նույն պատգամավորներին»,- ասաց Վահագն Հովակիմյանը: Շարունակությունը՝ tert.am-ում
15:45 - 14 սեպտեմբերի, 2020
Սահմանադրական փոփոխությունները, որոնց մենք ականատես ենք լինում, հանգեցրել են իրավիճակի, երբ ՍԴ-ում որևէ քաղաքական իշխանություն չունի գերիշխանություն․ Վահե Գրիգորյան

Սահմանադրական փոփոխությունները, որոնց մենք ականատես ենք լինում, հանգեցրել են իրավիճակի, երբ ՍԴ-ում որևէ քաղաքական իշխանություն չունի գերիշխանություն․ Վահե Գրիգորյան

Այսօր՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում, Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ նախկինում Հայաստանի ժողովուրդը ընտրությունների ժամանակ ի վիճակի չի եղել իր կամարտահայտությունն ազատորեն դրսևորելու։ «Դա փաստված է թե՛ ընտրական խիստ տարօրինակ վիճակագրությամբ, թե՛ նախորդ երկու տասնամյակի ընթացքում գործող այն ընտրական կանոնակարգումներով, որոնք փաստացի անհնար էին դարձնում ընտրակեղծինքերի դեմ արդյունավետ պայքարը, ավելին՝ պետական մի ողջ համակարգ մասնակից էին դարձնում ամենավտանգավոր ընտրակեղծարարության սխեմաներին, որոնցից առաջինը ընտրողների ստորագրված ցուցակների գաղտնիության պայմաններում ընտրողների քանակի հավելագրումն էր՝ հօգուտ այդ պահի դրությամբ գործող իշխանությունը վերահսկող քաղաքական խմբավորման, երկրորդը ընտրական վեճերով բողոքարկման բացարձակ անարդյունավետությունը և Սահմանադրական դատարանի՝ այս հարցում իր առաքելության իսպառ ձախողումն էր»,- նշեց նա։ Ըստ Վահե Գրիգորյանի՝ երաշխիքներ չկան, որ այս պրակտիկան չի կարող կրկնվել, եթե արատավոր անցյալն իր գնահատականին չի արժանացել, և այդ գնահատականից բխող գործուն քայլեր չեն կատարվել։ «Երբ մենք խոսում ենք Սահմանադրական դատարանի մասին, մենք խոսում ենք պետական իշխանության բարձրագույն մարմիններից մեկի մասին։ Մի պետությունում, որտեղ ավտոկրատիկ պրակտիկաների կիրառման արդյունքում որևէ գյուղապետ նույնիսկ չէր կարող ընտրվել կամ պաշտոնավարել՝ առանց քաղաքական իշխանության համաձայնության, բոլորի համար հաստատ է, որ որևէ մեկը չէր կարող հայտնվել Սահմանադրական դատարանում՝ բացարձակ լոյալություն չդրսևորելով այդ իշխանության նկատմամբ»,- ասաց նա։ Վահե Գրիգորյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները, որոնց մենք ականատես ենք լինում վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում, հանգեցրել են իրավիճակի, երբ ՍԴ-ում այլևս որևէ քաղաքական իշխանություն չունի և չի կարող ունենալ գերիշխանություն։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ բոլոր այն քննադատությունները, որոնք ուղղված են եղել վերջին սահմանադրական փոփոխությունների դեմ, իրենց առանցքում ունեցել են հետևյալ, իմ գնահատմամբ, մտացածին կետը, որ նոր իշխանությունը ձևավորելու է իր քիմքին հաճո ՍԴ։ Մենք այստեղ գործ ունենք ոչ թե քաղաքագիտական կանխատեսումների կամ իրավագիտական վերլուծությունների, այլ պարզ մաթեմատիկայի հետ»,- նշեց նա։ Վահե Գրիգորյանն ասաց, որ այս պահի դրությամբ ՍԴ-ում պաշտոնավարում են 4 դատավորներ, որոնք նշանակվել են 2010-ից 2018 թվականների ընթացքում՝ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք։ Դատավոր Դիլանյանին ընտրել է Ազգային ժողովը նախորդ իշխանության՝ խորհրդարանում ունեցած գերակշռության պայմաններում, և միայն իրեն է ՍԴ դատավոր ընտրել 7-րդ գումարման Ազգային ժողովը։ «Եթե ևս 3 դատավորներ ընտրվեն ՍԴ-ում, նրանցից առնվազն մեկը լինելու է դատավորական կորպուսից, որտեղ նա անխուսափելիորեն նշանակված է լինելու կրկին երրորդ նախագահի ադմինիստրացիայի օրոք և անձամբ նրա կողմից, և միայն մեկին է ի վիճակի լինելու առաջադրել ՀՀ կառավարությունը, որը նույն քաղաքական թիմն է, ինչ ԱԺ-ն, և մյուսին ներկայացնելու է ՀՀ նախագահը։ Նույնսիկ համաձայնելով ընդդիմախոսների բոլոր փաստարկներին, որ նախագահի կողմից առաջադրվողներն էլ են համարվում ՍԴ-ում քաղաքական նշանակումներ՝ նոր ձևավորվող ՍԴ-ի 9 դատավորներից 6-ը լինելու են այս կամ այն փուլում նախագահ Սարգսյանի կողմից նշանակված դատավորներ»,- նշեց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ այս սահմանադրական փոփոխություններն ընդամենը ՍԴ-ն 2015 թվականի մոդելին համահունչ ՍԴ դարձնելու ուղղությամբ արված քայլ են։    Հիշեցնենք, հունիսի 26-ին ուժի մեջ մտան ԱԺ-ի ընդունած՝ Հայաստանի Հանրապետության Սահմանդրության փոփոխությունները: Այս փոփոխություններով մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և նրան պաշտոնավարումը դադարում է։
21:07 - 05 հուլիսի, 2020
Սա համարձակ ու պատմական քայլ է. Վահե Գրիգորյանը՝ ՍԴ ճգնաժամի լուծման մասին

Սա համարձակ ու պատմական քայլ է. Վահե Գրիգորյանը՝ ՍԴ ճգնաժամի լուծման մասին

Ես համարում եմ, որ սա ՍԴ-ի ճգնաժամի լուծում է և ողջունում եմ ԱԺ այս քայլը: Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց  ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը` անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին:«Ես համարում եմ սա ՍԴ-ի ճգնաժամային լուծում: Պատմականությունն այն է, որ առաջին անգամ ԱԺ-ն հանդես գալով սահմանադրի անունից Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելով` այդ փոփոխությունը նվիրել է հենց ՍԴ-ին՝ դրանով ընդգծելով հենց ՀՀ ՍԴ կարևորությունը պետական մարմինների համակարգում և այն դիտելով որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա էր լուծման: Հարցին, թե ինչն է պատճառը, որ Վահե Գրիգորյանը մեկ տարի չի ներկայացել աշխատանքի և աշխատավարձ ստացել, Գրիգորյանը նշեց, որ որպես դատավոր դա իր ապրուստի միջոցն է և աշխատանքի չի ներկայացել ոչ իր մեղքով։ Վերջինս նշեց, որ այսօրվանից հետո մասնակցելու է նիստերին։ «Այս պահից դատարանում արդեն կա 6 դատավոր: Դա բավարար քվորում է ՍԴ բոլոր լիազորություններն իրականացնելու համար: Ոչ մի սխալ կամ անարդար բան տեղի չի ունեցել: ԲՀԿ-ի դիմումի վերաբերյալ իմ կարծիքը կիմանաք, երբ մասնակցեմ ընթացակարգերին»,- ասաց ՍԴ դատավորը։ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում հավակնել ՍԴ նախագահի պաշտոնին։  
10:19 - 26 հունիսի, 2020
Սահմանադրության գերակայության ապահովման հնարավորությունը այլեւս ՍԴ գործող կազմի եւ նորընտիր դատավորների ձեռքում է․ Վահե Գրիգորյան

Սահմանադրության գերակայության ապահովման հնարավորությունը այլեւս ՍԴ գործող կազմի եւ նորընտիր դատավորների ձեռքում է․ Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի քաղաքացիներ. Այսօր՝ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ է մտել Սահմանադրության 213 հոդվածի՝ Ազգային ժողովի նույն ամսվա 22-ին ընդունած փոփոխությունը, որի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար այս նշանակալի ու պատմական իրադարձության կապակցությամբ: Սահմանադրության այս փոփոխության ուժով այսօրվանից՝ 1. Սահմանադրական դատարանի՝ ընդհանուր տեւողությամբ 12 տարի պաշտոնավարած 3 անդամների (տիկին Ա. Գյուլումյանի, պարոնայք Ֆ. Թոխյանի եւ Հ. Նազարյանի) պաշտոնավարումը դադարում է, եւ նրանց փոխարեն՝ 2-ամսյա ժամկետում, Կառավարությունը, նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովն առաջադրելու են Սահմանադրական դատարանի դատավորի մեկական թեկնածու՝ Ազգային ժողովի ընտրությանը. 2. Մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված, սակայն ընդհանուր պակաս քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամները (տիկին Ա. Պետրոսյանը, պարոնայք Ա. Խաչատրյանը, Ա. Թունյանը եւ Հ. Թովմասյանը) շարունակելու են պաշտոնավարել մինչեւ իրենց պաշտոնավարման ընդհանուր ժամկետի 12 տարին լրանալը՝ «որպես Սահմանադրական դատարանի դատավոր». 3. Սահմանադրական դատարանի նախագահին եւ փոխնախագահին ընտրելու է Սահմանադրական դատարանը՝ դատարանի ամբողջական կազմի (9 դատավոր) համալրումից հետո: Մինչ դատական կազմի համալրումը, Սահմանադրական դատարանում այս պահին պաշտոնավարում է 6 դատավոր, ինչը բավարար է Սահմանադրությամբ նախատեսված բոլոր լիազորությունների իրականացման համար հրավիրվող նիստերի իրավազորության համար, այսինքն՝ Սահմանադրական դատարանի գործունեության անընդհատությունը չի խախտվի: Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության պայմաններում, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, օրենքի համաձայն, ժամանակավորապես այս պահից կատարում է ամենատարեց դատավորը՝ դատավոր Ա. Խաչատրյանը՝ մինչեւ Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրությունը: Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին քննարկումների բովանդակային մասը սկսվել էր ուղիղ մեկ տարի առաջ այս նույն օրը՝ 2019 թվականի հունիսի 26-ին Սահմանադրական դատարանի դատարանակազմական մարմիններին ուղղված իմ նամակով, որով Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման իմ պատկերացրած միջակայքը սկսվում էր նոր 7 դատավորների թեկնածուների առաջադրմամբ եւ ընտրությամբ՝ մինչեւ Սահմանադրական դատարանի, արդեն այսօրվանից՝ նախկին կազմի ճանաչմամբ եւ դրան դեմոկրատական լեգիտիմության պակասի խարանից ազատելու լուծմամբ: Իմ երդմնակալության պահից մինչ այս պահը ես չեմ մասնակցել Սահմանադրական դատարանի անդամների հրավիրած եւ անցկացրած որեւէ նիստի կամ քննարկման՝ համարելով, որ Սահմանադրական դատարանն իր, այլեւս՝ նախիկ, կազմով չի համապատասխանել սահմանադրականության, իսկ իր անցյալ եւ ներկա գործունեությամբ՝ ժողովրդավարական լեգիտիմության նվազագույն պահանջներին: Հայաստանի Ազգային ժողովը՝ որպես Սահմանադիր, ընտրել է Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման այս տարբերակը, որը ես միայն ողջունել կարող եմ՝ Սահմանադրական դատարանի դատավորի իմ կարգավիճակում ներդնելով դրա, այսինքն այսուհետ՝ Սահմանադրության արդյունավետ իրագործման համար պահանջվող ջանքերը: Այս լուծման առանցքային առավելություններն են՝ 1. Սահմանադրական դատարանի նախկինում նշանակված անդամների դատավորի կարգավիճակով գործելու սահմանադրական հիմքի ամրագրումը. 2. Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության լիազորության՝ որպես դատարանի ինքնավարության եւ անկախության կարեւոր երաշխիքի կենսագործումը. 3. Ներդատարանական հավասարության հաստատումը դատարանի բոլոր դատավորների կարգավիճակների միջեւ (բացառությամբ՝ նրանց տված երդումների միջեւ էական տարբերության), 4. Սահմանադրությամբ նախատեսված դատարանի կազմավորման մոդելի գործարկումը՝ վերացնելով Սահմանադրական դատարանի մասով դրույթների պատրանքայնությունը եւ Սահմանադրական դատարանը դուրս բերելով դրա անցումային վիճակից, 5. Սահմանադրական դատարանի ժամանակագրորեն ամենահավասարակշռված կազմը. 4 դատավոր նշանակվել են 2010-2018 թվականներին, մեկն ընտրվել է 2018 թվականին, սակայն դեռ 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից, ինքս ընտրվել եմ 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից ինչպես եւ դատարանի նորընտիր 3 դատավորները կլինեն: Հուսով եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունից հետո Սահմանադրական դատարանի ընթացակարգային եւ գործառնական մոդելները խորքային քննարկման առարկա կդառնան նախեւառաջ դատավորների կողմից եւ դրա ընդունելի տարբերակի հանգելու դեպքում, Կառավարության եւ Ազգային ժողովի կողմից կապահովվի արդեն ներքին դատարանի բարեփոխման փուլը՝ Սահմանադրական դատարանի դատավորի գործառնական անկախության բարձրացման, ընթացակարգերի եւ ապացույցների արդյունավետ տարբերակների ներդրման եւ դատարանի այլ անհրաժեշտ կարիքների բավարարման ուղղությամբ: Այսու, Սահմանադրական դատարանն ունի Հայաստանի սահմանադրական անվտանգության եւ Սահմանադրության գերակայության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալները, որոնց գործարկմամբ բաղձալի արդյունքի հասնելու հնարավորությունը այլեւս Սահմանադրական դատարանի գործող կազմի եւ նորընտիր դատավորների ձեռքում է: Սահմանադրության փոփոխության ուժի մեջ մտնելու կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախկին անդամներ տիկին Ա. Գյուլումյանին, պարոնայք Ֆ. Թոխյանին եւ Հ. Նազարյանին մաղթում եմ, որ իրենց վաստակած հանգիստը վայելեն ամուր առողջությամբ եւ խաղաղությամբ: Շնորհակալ եմ այս՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ինքնիշխանության պաշտպանության համար առաջնային խնդրի վրա ձեր ուշադրության համար»։
09:57 - 26 հունիսի, 2020
Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ-ի ոչ մի նիստի, ընդգրկված չի եղել դատական կազմում, հաղորդումներ չի ներկայացրել իրեն մակագրված գործերի ուսումնասիրության վերաբերյալ․ ՍԴ աշխատակազմի ղեկավար |tert.am|

Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ-ի ոչ մի նիստի, ընդգրկված չի եղել դատական կազմում, հաղորդումներ չի ներկայացրել իրեն մակագրված գործերի ուսումնասիրության վերաբերյալ․ ՍԴ աշխատակազմի ղեկավար |tert.am|

tert.am: ԱԺ-ում Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, երբ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ներկայացնում էր ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին հարցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը անդրադարձավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատանքին:Պատգամավորը նկատեց, որ հունիսի յոթին լրացավ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի պաշտոնը ստանձնելու մեկ տարին: Նա նշեց, որ որքանով տեղյակ է՝ Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների շրջանակներում գտվնողի որևէ գործառույթ չի իրականացրել, բայց շատ պարտաճանաչ կերպով ստացել է իր ամենամսյա աշխատավարձը, հավելավճար կամ պարգևավճար, օգտվել է ծառայողական աշխատասենյակից, մեքենայից, ստացել է վառելանյութ:«Վահե Գրիգորյանը ամսական կոնկրետ ստացել է 793 հազար դրամ աշխատավարձ, որին գումարվել է պարգևավճար՝ 100-150 հազար դրամի չափով: Իմ տեղեկությամբ՝ նա ստացել է նաև 1180 լիտր վառելանյութ՝մեքենայի համար, և այսքանով հանդերձ մեկ տարվա ընթացքում՝ ընդհանուր 15 միլիոն դրամ՝ քաղաքացիներից ստացած հարկերի հաշվին: Ունեմ նաև տեղեկություններ, որ Վահե Գրիգորյանին մակագրված եղել են գործեր, որոնք չի կատարել»,-ասաց նա և խնդրեց հաստատել կամ հերքել այս տեղեկությունները:Էդգար Ղազարյանը ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ ասաց, որ գրավոր հարցմանը կպատասխանեն՝ թվերի մեջ չսխալվելու համար: «Այո, Վահե Գրիգորյանը չի մասնակցել Սահմանադրական դատարանի ոչ մի նիստի, ընդգրկված չի եղել դատական կազմում, հաղորդումներ չի ներկայացրել Սահմանադրական դատարանին իրեն մակագրված գործերի նախնական ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, և նաև չի նախապատրաստել որոշման նախագծեր և այլ անհրաժեշտ նյութեր այն գործերով, որոնցով նշանակված է եղել որպես զեկուցող կամ համազեկուցող դատավոր»,-ասաց նա: Առավել մանրամասն՝ tert.am-ում
17:43 - 09 հունիսի, 2020

Վահե Գրիգորյանը որքան էլ քաղաքական համակարգի կրող եղած լինի, նրա անաչառության ու կոմպետենտության վերբերյալ կասկած չկա․ Սուրեն Սահակյան |factor.am|

Վահե Գրիգորյանը որքան էլ քաղաքական համակարգի կրող եղած լինի, նրա անաչառության ու կոմպետենտության վերբերյալ կասկած չկա․ Սուրեն Սահակյան |factor.am|

factor.am: ՍԴ յոթ անդամների հեռացմանը կողմ արտահայտվող «Քաղաքացու որոշում» կուսակցությունը համարում է, որ նրանք չեն կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Կուսակցությունը նաև հարցեր է առաջադրել կառավարող ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և պատասխանի համար ժամանակ տվել մինչև մարտի 20-ը։ ՔՈ կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը հիշեցնում է՝ 7 հարց են ուղղել և դրանց պատասխանները պետք է արտացոլեն, թե ինչու պետք է քաղաքացին «Այո» կամ «Ոչ» քվեարկի: «Մեզ հետաքրքիր է նաև՝ հետագայում ՍԴ-ն որպես ինստիտուտ լինելո՞ւ է, թե՝ ոչ։ Դա ինչի՞ համար է կարևոր, եթե նոր Սահմանադրությամբ ՍԴ չի լինելու, և այդ ընթացքում դատավորները պետք է իմանան՝ ինչ է սպասվում իրենց մեկ տարի հետ։ Եթե մեր յոթ հարցին միանգամից չպատասխանեն, մեխանիզմ լինելուց ինքը դադարում է։ Ես եթե պատասխանեի հարցին, ասեմ, թե ինչպիսին կլիներ այն։ Այսպես, կպատասխանեի՝ մենք լեգիտիմ չենք համարում այս Սահմանադրությունը, որովհետև ընդունվել է կեղծիքներով, բայց այն օգտագործում ենք որպես ճանապարհային քարտեզ, քանի որ ուրիշ լեգիտիմ բան չունենք, փաստաթուղթ նկատի ունեմ, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանն այս երկրում միակ լեգիտիմ երևույթն է։ Հետո, «Այո»-ի հաղթանակի դեպքում նշանակելու ենք այս երեք հոգուն, նրանք մեր կուսակցությունից չեն լինելու և հին ՍԴ-ի անդամ չեն լինելու, ու քանի որ չենք ընդունում Սահմանադրության լեգիտիմությունը, նախագիծը չենք ուղարկել Սահմանադրական դատարան»,- պարզաբանեց Սուրեն Սահակյանը։ Սահակյանն ասաց, որ «Ոչ»-ի ճամբարում իրենք որևէ կերպ չեն հայտնվի․ «Մենք կարծում ենք, որ ՍԴ-ն այս կազմով չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Բայց թե ինչ է լինելու հետո․․․ Եթե մեզ ստացվի համոզել, ապա իհարկե՝ «Այո» կքվեարկենք։Սահմանադրական դատարանը պետք է ունենա հեղինակավոր անդամներ, և պարտադիր չէ, որ նրա անդամը նախկինում որևէ քաղաքական միտք արտահայտած չլինի։ Քաղաքական չեզոքությունն այն է, թե հանրությունն ինչքանով է վստահում, որ նա կլինի անաչառ։ Եթե նույնիսկ որևէ անգամ քաղաքական դրիրքորոշում արտահայտած չլինի, տարօրինակ կլիներ նախկին քաղաքական համակարգի պայմաններում, երբ մասսայաբար ոտնահարվում են մարդու իրավունքները։ Վահե Գրիգորյանի վերաբերյալ, ինչքան էլ նա արտահայտված լինի և քաղաքական համակարգի կրող եղած լինի, միևնույնն է նրա անաչառությանն ու կոմպետենտության վերբերյալ ինձ մոտ կասկած չկա։ Դա է, որ ինձ մոտ վստահություն է առաջացնում նրա նկատմամբ՝ որպես դատավոր»Ավելին կարդացեք և դիտեք factor.am կայքում։
19:41 - 10 մարտի, 2020
Վահե Գրիգորյանի աշխատավարձի ու պարգևավճարների մասին սխալ ու ճիշտ պնդումները |fip.am|

Վահե Գրիգորյանի աշխատավարձի ու պարգևավճարների մասին սխալ ու ճիշտ պնդումները |fip.am|

fip.am: Մամուլը տևական ժամանակ գրում է, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը դատավոր ընտրվելուց (2019 թ.-ի հունիսի 18) հետո, թեև չի մասնակցել որևէ նիստի, բայց լիարժեքորեն օգտվել է պետության կողմից օրենքով իրեն վերապահված հնարավորություններից՝ ծառայողական ավտոմեքենա, բենզին, պարգևավճար, աշխատավարձ:   ՍԴ-ից հայտնել էին, որ Վահե Գրիգորյանին հատկացվել է Hyundai մակնիշի 006 ՕՏ 01 պետհամարանիշով ծառայողական ավտոմեքենա, որն իր կողմից շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների պատճառով վերանորոգվել է և վերստին հատկացվել նրան։ Բացի այդ, Վահե Գրիգորյանին նաև տրամադրվել է 1180 լիտրի համար նախատեսված բենզինի կտրոն։  Վահե Գրիգորյանը նշեց, որ ՍԴ-ի կողմից ներկայացված աշխատավարձի չափը (793.000 դրամ) չհարկված աշխատավարձն է, և փաստացի ինքը հարկումից հետո ստանում է շուրջ 600.000 դրամ։ Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա նա հաստատեց, որ բացառությամբ դեկտեմբեր և հունվար ամիսների, ստացել է պարգևավճար, բայց ոչ թե 1.746.100 դրամ, ինչպես ՍԴ-ն է ներկայացնում, այլ 1.254.000 դրամ՝ հարկումից հետո։  Անդրադառնալով Hyundai մակնիշի ծառայողական ավտոմեքենային՝ Վահե Գրիգորյանը հաստատեց, որ մեքենան ստացել է, բայց կարճ ժամանակ է օգտվել, որովհետև անսարք է եղել։ «Փաստացի, այդ մեքենան օգտագործել եմ 1,5-2 ամիս և ի տարբերություն մյուս ՍԴ անդամների՝ ես երբեք վարորդ չեմ վերցրել»,- ասաց նա՝ հավելելով, որ 1180 լիտրի համար նախատեսված բենզինի կտրոն ևս վերցրել է։ Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբեր ամսից դադարել են իրեն պարգևավճարներ և բենզին տրամադրել։  Խոսելով աշխատանքի չգնալու լուրերի մասին՝ Գրիգորյանն ասաց, որ այդ պնդումը բացարձակ սուտ է, քանի որ ինքն աշխատանքի չի հաճախել ընդամենը 7 աշխատանքային օր։   Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։
15:29 - 23 փետրվարի, 2020
Վահե Գրիգորյանի «գործուղումները» ոչ գաղտնի են եղել, ոչ էլ հարկատուների հաշվին. Pastinfo.am-ը սխալվում է |fip.am|

Վահե Գրիգորյանի «գործուղումները» ոչ գաղտնի են եղել, ոչ էլ հարկատուների հաշվին. Pastinfo.am-ը սխալվում է |fip.am|

fip.am: Pastinfo.am կայքը փետրվարի 13-ին գրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը դեկտեմբեր-հունվար ամիսներին մեկնել է գաղտնի գործուղումների։  «Վահե Գրիգորյանը մեկնում է գաղտնի գործուղումների, ունենում կասկածահարույց հանդիպումներ, նրա անգործությամբ էական վնաս է պատճառվում ՀՀ քաղաքացիների օրինական շահերին ու իրավունքներին, վատնվում են հարկատուներիս հարկերից գոյացած պետբյուջեի գումարները»,- գրել էր կայքը։  Pastinfo-ն հոդվածում անդրադարձել էր Վահե Գրիգորյանի բացակայություններին՝ ներկայացնելով նաև ՍԴ աշխատակազմից լրատվամիջոցին ներկայացրած պատասխանը. «Վահե Գրիգորյանը 2019 թ․ դեկտեմբերի 13-ին, 26-ին, 27-ին 30-ին և 2020 թ. հունվարի 15-ին, 16-ին և 17-ին, որոնք հանդիսանում են աշխատանքային օրեր, չի ներկայացել աշխատավայր։ Նրա կողմից Սահմանադրական դատարանի աշխատողներին հայտնած տեղեկությունների համաձայն՝ նշված և հաջորդող որոշ ոչ աշխատանքային օրերին նա բացակայել է ՀՀ-ից՝ գործուղման լինելու պատճառով։ Այլ մանրամասներ հայտնի չեն»։ Պատասխանի մեջ նաև նշվել է, որ ՍԴ աշխատակարգի 177-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի՝ գործուղման մեկնող պատվիրակությունների կազմը հաստատում է ՍԴ նախագահը։ Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում, ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը, հայտարարել էր, որ ՍԴ-ում ճգնաժամ է, նախագահ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ և ինքը գնում է ՍԴ՝ ստանձնելով նախագահի լիազորությունները: Վերջին ամիսներին Գրիգորյանը թեև գնում է աշխատանքի, սակայն չի մասնակցում նիստերին։  Վահե Գրիգորյանը պարզաբանում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս  «ընդարձակ նյութին»՝ այն որակելով ապատեղեկատվություն, և պարզաբանել, որ ՍԴ դատավորի պաշտոնում մեկնել է գործուղման Վարշավա՝ Լեհաստանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատարի (ՄԻՀ) հրավերով՝ Լեհաստանի Մարդու իրավունքների 3-րդ Ազգային կոնգրեսի հյուրի կարգավիճակով։ Գրիգորյանը գրել է, որ այնտեղ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ՄԻՀ-ի, իր նախկին կոլեգաներից մի քանի իրավաբան-գիտնականների հետ, եղել բանախոս՝ խոշտանգումների կանխարգելման միջազգային մեխանիզմների արդյունավետության հարցերով։  Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ այցի մասին պատշաճորեն տեղեկացված է եղել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ իր այցի ողջ ընթացքում, ըստ կարգի, իրեն ուղեկցել է Լեհաստանում ՀՀ դեսպանը:  Մյուս բացակայության պատճառը, ըստ պարզաբանման, եղել է անձնական նպատակով։ 2019 թ. դեկտեմբերին և 2020 թ. հունվարին, ընդհանուր թվով 6 աշխատանքային օր, ընտանիքի հետ հանգստյան է մեկնել Լոնդոն (ամանորյա տոներն անցկացնելու) և Հռոմ՝ կարճատև հանգստի։  «Վերը թվարկված բոլոր բացակայությունների մասին ՆԱԽԱՊԵՍ և մինչև աշխատանքային ամսվա ավարտը գրավոր տեղեկացրել եմ ՍԴ աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչությանը…»,- գրել է Գրիգորյանը: Արդյո՞ք Վահե Գրիգորյանի «գաղտնի» գործուղումները պետական միջոցների հաշվին են եղել   Fip.am-ի հետ զրույցում Վահե Գրիգորյանը պարզաբանեց, որ իր այցերը պետական միջոցների հաշվին չեն եղել։ «Ես այդ օրերի համար նույնիսկ դիմել եմ, որ իմ աշխատավարձը պահեն, և տեղյակ էլ չեմ՝ այդ օրերի համար պահե՞լ են, թե՞ ոչ։ Այսինքն՝ ես իրենց պաշտոնապես տեղեկացրել եմ, որ այդ օրերին աշխատանքի չեմ գալու, և խնդրել պահումներ անել համապատասխան չափով»,- ասաց նա՝ տրամադրելով նաև ՍԴ աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանին ուղարկած էլեկտրոնային նամակը։  Բացի այդ, Վահե Գրիգորյանն ընդգծում է, որ ներկայացված դիմումում չի նշել գործուղման մեկնման մասին, ինչպես ՍԴ պաշտոնական պատասխանում է եղել։ «Ես նշել եմ, որ այս օրերին աշխատանքի չեմ գալիս, գործուղման մասին խոսք չի եղել։ Այլ կերպ ասած՝ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, հղում կատարելով միայն ՍԴ ինչ-ինչ աշխատակիցներից ստացված չստուգված տեղեկությունների վրա, ի պաշտոնե ՍԴ անունից կեղծ տեղեկություն է տարածել, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը գտնվել է տարբեր գործուղումների մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց նա։  Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանի կողմից մատնանշած ՍԴ աշխատակարգի 177-րդ կետին, ըստ որի՝ ՍԴ նախագահը հաստատում է գործուղման մեկնող պատվիրակությունների կազմը, Վահե Գրիգորյանը նշեց, որ ինքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակից ստացել է անհատական և անվանական հրավեր։ «Ակնհայտ է դառնում, որ վերոնշյալ աշխատակարգի կարգավորումն ինքնին չի կարող գործել՝ պատվիրակության կազմի, ըստ էության, բացակայության պայմաններում»,- նշեց Գրիգորյանը։ Վահե Գրիգորյանը կաշկանդված չէ մասնավոր այցեր ունենալ, բայց դրա համար էլ սահմանված կարգ կա Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Fip.am-ի հետ զրույցում ևս հաստատեց, որ Վահե Գրիգորյանի «գործուղումները» բյուջեի հաշվին չեն եղել։ Միաժամանակ նա հավելեց, որ առանց իրավական ակտի գործուղում չէր կարող լինել։ Ավելին կարդացեք fip.am-ում։
12:30 - 15 փետրվարի, 2020
ՍԴ նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ․ Վահե Գրիգորյան

ՍԴ նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ․ Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հրայր Թամրազյանի հետ խոսել են Սահմանադրական դատարանի ճգնաժամին առնչվող որոշ հարցերի մասին. – Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման սահմանադրական հիմքի՝ Սահմանադրության 213 հոդվածի, որպես օրվա քաղաքական իշխանության և Սահմանադրական դատարանի անդամների միջև «կնքված» գործարքի մասին, որպես հակաժողովրդավարական և հակաիրավական թեզերի հիմքով սահմանադրական լայնածավալ փոփոխությունների կապակցությամբ դատարանի անդամների լռությունը նրանց ցմահ պաշտոնավարման դիմաց. – Եթե դատարանի ճգնաժամի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությամբ, ապա հանրաքվեի միջոցով նման լուծումը նոր Սահմանադրական դատարանին ժողովրդավարական բարձր լեգիտիմություն հաղորդող լիցք է. – Սահմանադրական դատարանն այսօր 24 տարեկան է, որից շուրջ 2 տասնամյակ Հայաստանի քաղաքացին Սահմանադրական դատարանի դռները բախել է իր քաղաքական առաջնային՝ ազատ ընտրության, ինչպես և մի շարք այլ սահմանադրական իրավունքների պաշտպանության խնդրանքով: Խորհրդանշորեն, այս հանրաքվեում Հայաստանի քաղաքացին է լինելու իր նախկին բողոքների հանգուցալուծման իշխանությունն ունեցող դատական կազմի պաշտոնավարման մասին որոշում կայացնողը. – Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և որոշ բարձրաստիճան միջազգային պաշտոնյաների մեկնաբանությունների մասին. ի՞նչ կշիռ և հեղինակություն պետք է ունենա Հայաստանի ինքնիշխանության պահապան ատյանի՝ Սահմանադրական դատարանի անդամը, որն իր պաշտոնի պաշտպանությունը «աղերսում» է միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետությունների պաշտոնյաներից.       – Սահմանադրական դատարանն իր ներկա կազմով (եթե պայմանականորեն համարենք, որ Սահմանադրական դատարանի անդամներն ունեն դատավորի կարգավիճակ) Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգումն իրականացնել չի կարող, քանի որ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերաբերում է նույն կազմի 9-ից 7-ին. դատավորն իրավունք չունի լուծելու իրեն վերաբերող գործ: Ապաև, նույնիսկ վերաբերելի այլ փաստարկների բացառմամբ, ՍԴ-ն այս հարցով չունի սահմանադրական քվորում: Մի՞թե կվստահեիք որևէ բժշկի բանականությանը, որը կոմայում գտնվող հիվանդին բուժօգնություն ցուցաբերելուց առաջ հարցներ նրա ինքնազգացողության մասին այն պատճառով, որ դա էր պահանջում բժշկական ստանդարտն այդ բուժհաստատությունում. – Սահմանադրական դատարանի ճգնաժամն անձերով չի կարող պայմանավորվել. այս ճգնաժամի լուծման կարևորությունը, իսկ շարունակվելու դեպքում՝ վտանգները վեր են անձերից, կուսակցություններից, իշխանության և ընդդիմության տարաձայնություններից.   – Հակառակ հետևողական պնդումներին, ես շարունակում եմ աշխատել, սակայն չեմ մասնակցում այն միջոցառումներին, որոնց «նիստ» են անվանում: Հետևողականորեն ներկայացրել եմ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հիմնավորումները, և  դրանք արդեն ճանաչված են նաև Հանրապետության Ազգային ժողովի, կառավարության և Հանրապետության նախագահի մոտեցումներով: Ես ինձ թույլ չեմ տվել դատավորի լիազորությունների իրականացման նմանակմամբ զբաղվել՝ ամեն ինչ թղթի վրա ճիշտ լինելու տպավորություն ստեղծելով: Սահմանադրական դատարանի ճգնաժամի խնդիրն իր ողջ խորությամբ և սրությամբ եմ ներկայացրել, իսկ իմ՝ որպես դատավորի գործունեությունը չի կարող այդ ճգնաժամին համարժեք վերաբերմունքով չարտահայտվել. Հայաստանը դեռ չունի սահմանադրական և դեմոկրատական լեգիտիմության չափանիշներին համապատասխան Սահմանադրական դատարան, և իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի, վերաբերմունքն այս ճգնաժամին լիովին համարժեք է դրա չլուծման վտանգների և Հայաստանի համար ունենալիք հետևանքների համար: Բացառությամբ դատավորի աշխատավարձից և աշխատասենյակից, այլ արտոնությունից կամ նյութական երաշխիքից չեմ օգտվում (ավտոմեքենա, վարորդ, օգնական, պարգևավճար և այլն). – Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ՝ հակառակ այս հարցում կենցաղային ստախոսության աստիճանի շարունակական պնդումների: Ես իրականում ավելի բարձր եմ համարում իմ ներկայիս ունեցած կոչումն ու կարգավիճակը, քան կիսավարչական կամ կիսաներկայացուցչական գործառույթներով, թեպետ՝ շատ պատասխանատու պաշտոնը:   «Բազմաթիվ հարցեր հնարավոր չեղավ քննարկել ժամանակի սղության պատճառով, ինչը, հուսով եմ, ուղղել հետագայում՝ ժամանակային առաջին իսկ պատուհանի դեպքում: Շնորհակալ եմ Սահմանադրական դատարանի և դրա ճգնաժամի լուծման հարցում ուշադրության և դրա կարևորությունը, իսկ շարունակականության դեպքում՝ վտանգները գիտակցելու և ճանաչելու համար»,- գրել է նա:
20:42 - 10 փետրվարի, 2020
ՍԴ 7 անդամները չեն կարող լսել իրենց վերաբերյալ գործը, շեշտում է Վահե Գրիգորյանը |azatutyun.am|

ՍԴ 7 անդամները չեն կարող լսել իրենց վերաբերյալ գործը, շեշտում է Վահե Գրիգորյանը |azatutyun.am|

 azatutyun.am: Ապրիլի 5-ին հանրաքվե կանցկացվի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների հետագա պաշտոնավարման հետ կապված։ Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին առաջին անգամ հայտարարեց Վահե Գրիգորյանը 2019 թվականի հունիսի 20-ին ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելիս։ Հատված հարցազրույցից. Վահե Գրիգորյան. – Խորհրդանշորեն հենց հանրաքվեի տարբերակը ընտրելը ես շատ եմ կարևորում։ 24 տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բախել է էդ դատարանի դռները՝ իր քաղաքական ընտրության քվեն պաշտպանելու խնդրանքով, և 24 տարի հետո Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման հետագա ճակատագիրը կախված է լինելու հենց էդ քաղաքացու քվեից։ Սահմանադրության փոփոխությունների նախագծերը, նախ, Սահմանադրական դատարանին ստուգմանը ուղարկելը, բնականաբար, անհրաժեշտություն է։ Այդ կանոնները նախատեսված են նաև Սահմանադրությամբ։ Ի դեպ, Հայաստանը շատ քիչ պետություններից մեկն է, որտեղ Սահմանադրության փոփոխությունների նախագծերը Սահմանադրական դատարանի ստուգմանը ներկայացնելը պարտադիր պահանջ է ըստ Սահմանադրության։ Բայց հիմա խնդրին պետք է մոտենալ հետևյալ կողմից. Նախագիծը երբ որ ներկայացվում է ստուգման, դրա նպատակը դատարանի կողմից մասնագիտական ստուգում անցկացնելն է՝ արդյո՞ք այդ նախագիծը հակասություններ չունի Սահմանադրության անփոփոխ և մի շարք այլ դրույթների հետ, մարդու իրավունքների ստանդարտների հետ։ Բայց արդյո՞ք Սահմանադրական դատարանը ի վիճակի է այդ նախագիծը ստուգել՝ մենք պիտի սկսենք էստեղից։ Արդյո՞ք մենք ունենք դատարան, որը կարող է ստուգել, մի կողմ թողնենք Սահմանադրական դատարանի անդամի և դատավորի տարբերության խնդիրը, պայմանականորեն եկեք ընդունենք, որ Սահմանադրական դատարանում 9 դատավոր են պաշտոնավարում այս պահի դրությամբ, արդյո՞ք մենք ունենք Սահմանադրական դատարան, որը կարող էր ստուգել այս նախագծի սահմանադրականությունը։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ։ Նույնիսկ 9 դատավորի դեպքում մենք չենք կարող այս նախագծի սահմանադրականությունը ստուգել, որովհետև այս նախագիծը վերաբերում է 9 անդամներից 7-ի պաշտոնավարման դադարեցմանը՝ այդ 9 անդամներից 7-ից և ոչ մեկը չի կարող նստել ինքն իր կարգավիճակի և լիազորությունների վերաբերյալ գործ լսել։ Եվ երբ որ իրավաբանական համայնքում ես նկատում եմ այս մասին այս վեճը, իմ մոտ առաջին հարցը, որ առաջանում է՝ ո՞ր իրավաբանն է։ Սրա տակ հսկայական գիտություն կա դրված, որ դատավորն ինքն իր գործը չի լսում, սա սովորում են առաջին կուրսի ուսանողները։ «Ազատություն». – Սուբյեկտիվ մոտեցումը անխուսափելի է։ Գրիգորյան. – Այստեղ նույնիսկ բացատրության կարիք չկա՝ ինչու դատավորն ինքն իր մասին գործ չպիտի լսի, իր կարգավիճակի, իր լիազորությունների, իր հետագա մասնագիտական կարիերայի մասին գործը չպիտի լսի։ «Ազատություն». – Այսպիսի ենթադրություններ կան, որ Դուք կցանկանայիք լինել նախագահ Սահմանադրական դատարանի։ Կցանկանայի՞ք։ Գրիգորյան. – Պնդումներ նույնիսկ, ոչ թե ենթադրություններ կամ կասկածներ կան, այդպիսի պնդումներ կան, և նույնիսկ մարդիկ կան, որոնք կենցաղային ստախոսության մակարդակի իջնելով, տաղավարից տաղավար սավառնելով սկսում են պատմել, որ Վահե Գրիգորյանը ցանկանում է դառնալ Սահմանադրական դատարանի նախագահ, կլասիկ էքստրասենսերի կարգավիճակ են ձեռք բերել։ Ես իմ՝ Ազգային ժողովում ունեցած ծրագրի ներկայացման ընթացքում ասել եմ, որ իմ նպատակն է հասնել նրան, որ Սահմանադրական դատարանում ամենաբարձր պաշտոնը լինի դատավորի պաշտոնը։ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը շատ պարտավորեցնող և շատ պատվաբեր պաշտոն է՝ ամենապարտավորեցնող և ամենապատվաբեր պաշտոնը ցանկացած իրավաբանի համար մեր երկրում։ Ես ոչ մի ցանկություն չունեմ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու, տարբեր պատճառներով։ Նախ՝ որովհետև ես կուզենայի շատ մեծ կշիռ տալ <…> դատավորի պաշտոնին՝ ինքս հրաժարվելով երբևէ առաջադրվել և ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ։ Բայց իրականում ես բավարարված եմ իմ ունեցած տիտղոսով, ես իրականում իմ ունեցած տիտղոսը շատ ավելի բարձր եմ համարում, ես ուզում եմ իմանան, որ քաղաքացիների կողմից բացարձակ լեգիտիմությամբ ընտրված պառլամենտի կողմից ընտրված առաջին դատավորն եմ ես, ես դրանից ավել, չեմ պատկերացնում ավելի բարձր տիտղոս։
12:38 - 10 փետրվարի, 2020
Վահե Գրիգորյանի նամակը, ըստ էության, հայտարարություն է հանցագործության մասին. ՀԱԿ փոխնախագահ |shantnews.am|

Վահե Գրիգորյանի նամակը, ըստ էության, հայտարարություն է հանցագործության մասին. ՀԱԿ փոխնախագահ |shantnews.am|

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, ըստ էության, հայտարարություն է հանցագործության մասին: Հիշեցնենք, որ իր նամակում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ և առաջարկել էր այդ ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ՝ պահպանվում է ներկա իրավիճակը, 7 թափուր հաստիքների համար նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում կամ օրենսդիր իշխանությունը պետք է նախատեսի վաղ կենսաթոշակային սխեմայի գործարկումը Դատարանի անդամների համար բոլոր երաշխիքներով (ըստ էության ակնարկվում է ՍԴ դատավորների հրաժարականի մասին): «Պարզվում է և դեպքերի շարադրանքը հստակ ցույց է տալիս, որ եղել է կոնկրետ դավադրություն, այն առումով, որ Հրայր Թովմասյանը դառնա ցմահ ՍԴ նախագահ: Բանն այն է, որ եթե այդ գաղափարի հեղինակները, այսինքն՝ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ դարձնելու գաղափարի հեղինակները, շարժվեին ըստ օրենքի, նրանք պետք է օրինական ընթացակարգով հասնեին նրան, որ Հրայր Թովմասյանը դադարեր լինել պատգամավոր, սակայն, եթե այդպես շարժվեին, կստացվեր, որ նա պետք է ընտրվի ՍԴ նախագահ ընդամենը 6 տարվա ժամկետով: Պետք էր արագացնել այդ ժամկետը, որպեսզի գործեին հին լիազորություններով՝ մինչև ցմահ այդ պաշտոնում մնալու Սահմանադրության անցումային դրույթներով: Ապօրինաբար կրճատելով ԱԺ պատգամավորի մանդատից ազատելու ընթացակարգը՝ կատարվել է հանցագործություն»,- ասում է ՀԱԿ փոխնախագահը: Լևոն Զուրաբյանը համակարծիք է Վահե Գրիգորյանի հետ, որ ՍԴ-ում կա ճգնաժամ: Դրանից դուրս գալու Վահե Գրիգորյանի առաջարկած ելքերից երրորդի հետ է համաձայն, այն է՝ ՍԴ դատավորները պետք է հրաժարական տան: «Ելքը միակ, որը ընդհանրապես չեղարկում է որևէ խնդիր և մեկնաբանությունների պատերազմը դարձնում է անտեղի, դա այն է, որ ՍԴ բոլոր անդամները հրաժարական տան, սա միակ ելքն է»,- կարծում է Լևոն Զուրաբյանը:
17:58 - 10 հուլիսի, 2019