Մինսկի խմբի համանախագահները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել
05:18 - 31 մայիսի, 2019

Մինսկի խմբի համանախագահները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը,մայիսի 27-ից 30-ը տարածաշրջան կատարած այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ:

«Այցի հիմնական նպատակը շփման գծում և միջազգային սահմանին իրավիճակի զարգացման գնահատումն էր, ինչպես նաև մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, ապա և Մոսկվայում ապրիլի 15-ին համապատասխանաբար արտգործնախարարների հետ ունեցած քննարկումների շարունակումն էր», - ասված է հայտարարությունում:

«Կողմերի խնդրանքով համանախագահները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել կարգավորման գործընթացի հաջորդ քայլերի, այդ թվում և հումանիտար ու անվտանգության միջոցների վերաբերյալ: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ընդունել են համանախագահների առաջարկը՝ առաջիկայում իրենց հովանու ներքո հանդիպելու վերաբերյալ, և պատշաճ ժամկետներում այս մասին մանրամասներ կհրապարակեն»:

Համանախագահները նաև խորը մտահոգություն են հայտնել վերջին զոհերի կապակցությամբ և կողմերին կոչ են արել հնարավորինս զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակի հետագա լարումից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել