ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով գտնվելու են Հայաստանում |pastinfo.am|
15:43 - 14 հոկտեմբերի, 2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով գտնվելու են Հայաստանում |pastinfo.am|

pastinfo.am: Այսօր և վաղը տարածաշրջանային այցով Հայաստանում են գտնվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Հայաստանից հետո մեկնելու են Արցախ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մսին հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 21-ին Պրահայում փոխվարչապետերի մակարդակով կայանալու են Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ. «Հոկտեմբերի 28-ին նախատեսվում է Բուլղարիայի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Հայաստան, իսկ հոկտեմբերի 30, 31-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոնակոյում մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին»,-հավելեց ԱԳՆ խոսնակը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել