Մնացականյանի հետ կհանդիպենք Մոսկվայում, Լավրովի մասնակցությամբ. Մամեդյարով  |panarmenian.net|
07:35 - 06 ապրիլի, 2019

Մնացականյանի հետ կհանդիպենք Մոսկվայում, Լավրովի մասնակցությամբ. Մամեդյարով |panarmenian.net|

panarmenian.net: ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը կանցնի Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Այդ մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է «Մոսկվա-Բաքու»-ին, հայտնում է Haqqin.az-ը:

«Առաջիկայում, մենք արդեն պայմանավորվել ենք, կհայտարարվի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանիպման մասին: Կարծում եմ, Սերգեյ Լավրովը նույնպես կմասնակցի»,-ասել է Մամեդյարովը:

Նա հավելել է, որ հարկավոր է առաջխաղացման հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Ընդհանուր ընկալում կա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հարկավոր է առաջ շարժվել, այլ կերպ այլևս հնարավոր չէ»,-ասել է նախարարը:

Ըստ Մամեդյարովի, նախօրեին Մոսկվայում ԱՊՀ ԱԳՆԽ նիստից հետո Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել