Նախագծով առաջարկվում է ընձառյուծի որսի տուգանքը դարձնել 100 մլն դրամ |24news.am|
17:10 - 08 հուլիսի, 2019

Նախագծով առաջարկվում է ընձառյուծի որսի տուգանքը դարձնել 100 մլն դրամ |24news.am|

24news.am: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում 5-ից 7 կովկասյան ընձառյուծ կա, գուցե՝ մի քիչ ավելի լինի. ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկմանը հայտարարեց Շրջակա միջավայրի իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը:

«Ամեն դեպքում՝ ֆոտոթակարդներով ֆիքսվել է 5-ից 7 կովկասյան ընձառյուծի առանձնյակ»,-ասաց նա:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է կովկասյան ընձառյուծի որսի կամ ոչնչացման համար նախկին 3 մլն դրամ տուգանքը դարձնել 100 մլն:

Խաչատուր Խաչատրյանը նշեց, որ նման բարձր տուգանքի նպատակն այն է, որ իրազեկված քաղաքացիներն ընդհանրապես չմտածեն Կովկասյան ընձառյուծի որսի կամ ոչնչացման մասին, որովհետև խիստ կրիտիկական վիճակում գտնվող կենդանի է:

«Նրանց մտքով չի էլ անցնի համապատասխան իրավախախտում թույլ տալ»,-ասաց նա:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ և մտած ԱԺ լիագումար նիստ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել