armenpress.am: 2020 թվականին հիմնանորոգվելու է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերն իրար կապող 9 կմ երկարությամբ միջպետական ճանապարհը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«2020 թվականին Զանգակատան հատվածում՝ 9 կմ երկարությամբ միջպետական ճանապարհը հիմնանորոգվելու է, և Արարատի մարզը Վայոց ձորի մարզին կապող ճանապարհի այդ հատվածում այլևս անհարմարություններ չենք ունենա: Հիմնանորոգվելու են նաև հանրապետական նշանակության ճանապարհներ»,- նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս տարի Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հիմնանորոգվելու է ընդհանուր առմամբ 500 կմ ճանապարհահատված, որից 27 կմ-ն բաժին է հասնում Արարատի մարզին: