Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ |armenpress.am|
14:54 - 10 հոկտեմբերի, 2019

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով գլոբալ հիմնադրամի՝ այս օրերին Լիոնում ընթացող հերթական կոնֆերանսին:

Վարչապետ Փաշինյանը պաշտպանել է Ֆրանսիայի նախագահի՝ մարդկությանը սպառնացող այդ հիվանդությունների դեմ գլոբալ պայքար մղելու նախաձեռնությունը: Նա պատրաստակամություն է հայտնել միանալ հիմնադրամին ու ամենայն աջակցություն ցուցաբերել դրա գործունեությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ և Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների որոշ հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել