Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հայաստան այցելելու Լուիզ Մուշիկիվաբոյի նախաձեռնությունը |armenpress.am|
16:48 - 24 հոկտեմբերի, 2019

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հայաստան այցելելու Լուիզ Մուշիկիվաբոյի նախաձեռնությունը |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հատուկ խորհրդական Դեզիրե Նյարուհիրիրային:

Դեզիրե Նյարուհիրիրան վարչապետին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ջերմ ողջույններն ու նշել, որ տիկին Մուշիկիվաբոն նախատեսում է գալիք տարեսկզբին այցելել Երևան՝ հանդիպելու կազմակերպությունում նախագահող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկելու կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Դեզիրե Նյարուհիրիրան վարչապետին է ներկայացրել 2020 թվականին Թունիսում նախատեսվող ՖՄԿ գագաթնաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:


Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի՝ ՀՀ այցելելու նախաձեռնությունը և նշել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ կստանան հայկական կողմի աջակցությունը:

Հանդիպման շրջանակում վերաստորագրվել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պարտականությունների ստանձնման առնչությամբ աշխատանքային՝ նախկինում արդեն իսկ ստորագրված պայմանագիրը՝ որոշակի փոփոխություններով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել