armtimes.com: ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին` Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
Տիգրան Պետրոսյանն ասաց, որ գրությունը ստացել են, կուսումնասիրեն, կքննարկեն, պահանջված ժամկետում իրենց մոտեցումը կհրապարակեն:
Մինչ այդ հրապարակումը, սակայն Անի խոշորացված համայնքի ավագանին է համայնքապետարանի կայքում հայտարարությամբ հանդես եկել եւ դատախազ Կարեն Գաբրիելյանի որոշումը որակել որպես քաղաքական հետապնդում:
Մարալիկի Ավագանին մասնավորապես գրել է. «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է .
Տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ։ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է միայն «համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման» ինստիտուտ /հոդված 26/, ուստի ելնելով վերոգրյալից պարզ է դառնում, որ պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումը կատարելու որևէ օրենսդրական նորմ և ընթացակարգ չի գործում։
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին հայտնում է իր դժգոհությունը այն որակելով որպես քաղաքական հետապնդում և տալիս իր վստահությունն ու աջակցությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին»։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. Օր.-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը, որը կատարվել է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով) եւ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով:
comment.count (0)