Ոչ մի թեկնածու չի հաղթահարել 50+1  տոկոս արդյունքը․ Արցախի ԿԸՀ նախագահ
14:01 - 01 ապրիլի, 2020

Ոչ մի թեկնածու չի հաղթահարել 50+1  տոկոս արդյունքը․ Արցախի ԿԸՀ նախագահ

Արցախի ԿԸՀ նախագահը քիչ առաջ հայտարարեց, որ աղյուսակավորման արդունքները ամփոփելով պետք է նշել, որ ոչ մի թեկնածու չի հաղթահարել 50+1  տոկոս արդյունքը։ Այսինքն իրականացվելու են ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու  միջոցառումներ։ Ընտրության երկրորդ փուլը կիրականացվի ապրիլի 14-ին։ 

Արցախում մարտի 31–ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։

ԱՀ նախագահի ընտրությունների ժամանակ թեկնածուների ստացած ձայները

Բալայան Քրիստին՝ 202 ընտրող 0,3%
Բալասանյան Վիտալի՝ 10 755 ընտրող 14,7%
Ամիրյան Սերգեյ՝ 106 ընտրող  0,2%
Բաբայն Դավիթ՝ 587 ընտրող 0,8%
Լալայան Բելլա՝ 162 ընտրող 0,2%
Հարությունյան Արայիկ՝ 36 076 ընտրող 49,26%
Խանումյան Հայկ՝ 962 ընտրող 1,3%
Իշխանյան Դավիթ՝ 1873 ընտրող 2,56%
Բադասյան Վահան՝ 743 ընտրող  1%
Մայիլյան Մասիս՝ 19 360 ընտրող 26,4%
Ղուլյան Աշոտ՝ 1683 ընտրող 2,3%
Իսրայելյան Ռուսլան՝ 368 ընտրող 0,5%
Դադայան Աշոտ՝ 198 ընտրող 0,3%
Պողոսյան Մելսիկ՝ 141 ընտրող 0,2%

Ամենաշատ ձայները ստացել են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը, որոնք էլ կպայքարեն երկրորդ փուլում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել