Պապիկյանը Հայաստանի բնակիչներին կոչ արեց արձակուրդը երկրի ներսում պլանավորել
 |news.am|
22:09 - 06 մայիսի, 2020

Պապիկյանը Հայաստանի բնակիչներին կոչ արեց արձակուրդը երկրի ներսում պլանավորել |news.am|

news.am: Ես կոչ եմ անում Հայաստանի բնակիչներին արձակուրդը երկրի ներսում պլանավորել, որպեսզի օգնենք զբոսաշրջային ոլորտի վերականգնմանը։ Այս մասին ԱԺ նիստում մայիսի 6-ին հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Զբոսաշրջության զարգացումը, նրա խոսքերով, գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։

«Մենք տարբեր մակարդակներում ենք, կոչ եմ անում մեր հանրությանը, հնարավորինս, ամառային արձակուրդները Հայաստանում եւ Ղարաբաղում անցկացնել»,- ասաց Պապիկյանը։

Դա, ինչպես նշեց նախարարը, կօգնի կորոնավիրուսից տուժած զբոսաշրջային ոլորտին վերականգնվել։ Դրա հետ մեկտեղ, Պապիկյանը նկատեց, թե կան որոշ ազդանշաններ այն մասին, որ որոշ զբոսաշրջային ուղղություններ դեռեւս շարունակում են հրապուրիչ մնալ, նույնիսկ չնայած կորոնավիրուսի համաճարակին։

Միաժամանակ նախարարը նշեց զբոսաշրջության համատեքստում ճանապարհային շինարարության կարեւորությունը եւ հայտնեց, որ հանրապետության որոշ շրջաններում նոր ճանապարհներ են կառուցվում։

«Այս տարվա ծրագրերում ներառված են երեք կարեւորագույն զբոսաշրջային օբյեկտներ՝ Մակարավանքը, Հաղպատը, Պարզ լիճը եւ դեպի դրանք տանող ճանապարհները։ Կան ճանապարհների վերանորոգման ծրագրեր, կան տենդերների հաղթողներ։ Պայմանագրերը գտնվում են կնքման փուլում, իսկ մի քանիսն արդեն կնքվել են։ Եթե եղանակը թույլ տա, ապա առաջիկա օրերին աշխատանքները կսկսվեն»,- հայտարարեց Պապիկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել