aysor.am:  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հակառուսական սադրանք է որակել հինգշաբթի օրը Թբիլիսիում տեղի ունեցած բողոքները։ Նա նշել է՝ տեղի ունեցածն անհանգստացնում է Մոսկվային:

«Այն ամենն, ինչ երեկ տեղի ունեցավ Վրաստանում, ոչ այլ ինչ է, քան հակառուսական սադրանք: Իհարկե, չի կարող մեր խիստ անհանգստությունը չառաջանցնել այն փաստը, որ ագրեսիվ դրսևորումներ են եղել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ», - ասել է Պեսկովը լրագրողներին: