Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ |armeniasputnik.am|
21:02 - 08 մարտի, 2020

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: 

Վիկտոր Սողոմոնյանը  հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ։

Մարտի 7-ի երեկոյան հոսպիտալացված Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են  «Էրեբունի» ԲԿ:

Ավելի վաղ, Սողոմոնյանը հայտնել էր, որ Քոչարյանը հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում ՝ ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով: Մասնագետները քննարկում են, թե որքան ժամանակ նա դեռ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

«Քոչարյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Թե որքան ժամանակ նա կմնա այնտեղ, դեռ անհայտ է: Հուսով եմ ՝ առավոտյան պարզ կլինի»,- ասաց Սողոմոնյանը:




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել