Ռոբերտ Քոչարյանի հետազոտությունների արդյունքում որոշ տվյալներ են ստացվել, նշանակվել է բուժում. Միքայել Մանուկյան
 |armtimes.com|
20:34 - 27 մարտի, 2020

Ռոբերտ Քոչարյանի հետազոտությունների արդյունքում որոշ տվյալներ են ստացվել, նշանակվել է բուժում. Միքայել Մանուկյան |armtimes.com|

armtimes.com: Այս շաբաթ, այդ թվում՝ նաեւ այսօր, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում հետազոտություններ է անցել:

Կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը տեղեկացրեց, որ հետազոտությունների արդյունքում ստացել են որոշակի տվյալներ, որ նախկինում չեն ունեցել. «Դրանց հիման վրա բուժում է նշանակվել»:

Թե որքան կտեւի բուժումը, Մանուկյանն այս պահին դժվարացավ ասել՝ միաժամանակ հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկություն տալու իրավունք չունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել