Սա վնասի հատուցում չէ, այլ՝ աջակցություն. նախարարը՝ «Մարտի 1»-ի տուժածներին աջակցություն նախատեսող օրինագծի մասին |tert.am|
11:21 - 22 ապրիլի, 2019

Սա վնասի հատուցում չէ, այլ՝ աջակցություն. նախարարը՝ «Մարտի 1»-ի տուժածներին աջակցություն նախատեսող օրինագծի մասին |tert.am|

tert.am: Ազգային ժողովում «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այսօր հարակից զեկուցող Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծին կառավարությունը դրական եզրակացություն է տվել։

Նախարարն անդրադարձավ հնչեցված այն հարցին, թե ում է տրամադրվում աջակցությունը, եթե մահացել են այդ իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների ծնողները։ Նախարարն ասաց, որ այս դեպքում տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստանում է նոր անձ և նա պետք է ստանա փոխհատուցումը։

Արտակ Զեյնալյանը հավելեց՝ պետք է ընդունել, որ սա վնասի հատուցում չէ։ «Սա չափազանց կարևոր է, որպեսզի որևէ շփոթ չառաջացնի, այս գործերը ՄԻԵԴ-ում են և վճռի կայացման փուլում են և այստեղ կան հարաբերություններ, որոնց վրա կարող է ազդել, եթե շփոթենք վնասի հատուցման հետ, և նրանց իրավունքները կարող են խախտվել, հետևաբար մեր առաջարկով փոխվել է աջակցության մասին օրենք»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ «Մարտի 1-ի» ժամանակ ծանր վնասվածք ստացած անձանց թիվը, ըստ դատաբժշկական տվյալների, 63 է։ Նրա խոսքով՝ սակայն ենթադրելի է, որ կլինեն անձինք, ովքեր կդիմեն, որպեսզի ներգրավվեն որպես տուժող, քանի որ վնասվածք այդ իրադարձությունների ժամանակ ստացել են, սակայն վախեցել և չեն դիմել։ Ըստ նախարարի, երբ նախագիծը հաստատվի, հնարավոր է, որ նրանք արդեն դիմեն այդ հարցով


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել