Արտակ Զեյնալյան

Արտակ Հայկազի Զեյնալյանը (սեպտեմբերի 9, 1969, Երեւան), ՀՀ արդարադատության նախկին նախարար է (2018-2019), «Հանրապետություն» կուսակցության անդամ, ՀՀ Փաստաբանների պալատի պատվավոր անդամ (2009), Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ կամավորականների միություն» հ/կ հիմնադիր անդամ (1993), «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ԱԺ նախկին պատգամավոր (2017)։

Հայաստանի անվտանգության մակարդակը կբարձրանա եվրաինտեգրման գործընթացում. Արտակ Զեյնալյան |armenpress.am|

Հայաստանի անվտանգության մակարդակը կբարձրանա եվրաինտեգրման գործընթացում. Արտակ Զեյնալյան |armenpress.am|

armenpress.am: «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը նախաձեռնած խումբը կարծում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը հավաքական արևմուտքի ժողովրդավարական ինստիտուտներն են:  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նման դիրքորոշում հայտնեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:  Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը նկատեց՝ օրենքի քննարկման ընթացքում բազմաթիվ են եղել անդրադարձները նրան, որ օրենքի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանին դիվերսիֆիկացնել իր անվտանգային միջավայրը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք այդ իմաստով որևէ փոփոխություն եղե՞լ է դիրքորոշումների մեջ՝ վերջին երկու շաբաթվա զարգացումների համատեքստում: Ըստ Գևորգյանի՝ ԵՄ-ն ինքը գտնվում է բավականին բարդ վիճակում, ինչը չեն թաքցնում:  «Մենք ավելի ամրապնդում ենք մեր համոզմունքը, որ Հայաստանի անվտանգության մակարդակը կբարձրանա եվրաիտեգրման գործընթացի արդյունքում, նաև պրոցեսի ընթացքում: Եթե անցած տարվա սեպտեմբերի 21-ին համապետական հանրաքվե նշանակած լինեինք, ինչն առաջարկել էինք խորհրդարանական լսումների ժամանակ, ապա  հիմա շատ ավելի շահեկան վիճակում կլինեինք»,-ասաց Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ պետական անվտանգությունը բազմաբաղադրիչ է, և ռազմական բաղադրիչն ընդամենը անվտանգության բաղադրիչներից մեկն է: «Եվ մեր համոզմամբ՝ Հայաստանի անվտանգության երաշխավորը հավաքական Արևմուտքի ժողովրդավարական ինստիտուտներն են, որոնք ապահովում են իրենց ժողովուրդների ազատությունն ու իրավունքները: Պետության գոյության իմաստն ու նպատակը մարդու իրավունքների, ազատությունների երաշխավորումը, ապահովումն ու պաշտպանությունն է»,–ասաց նա՝ տեսակետ հայտնելով, որ դա չկա որևէ այլ կառույցում, որին անդամակցում է Հայաստանը՝ բացառությամբ Եվրոպայի խորհրդի:  Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը: Նախաձեռնությունը օրենքի նախագծին ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելու հարցով ստորագրահավաք էր նախաձեռնել՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն հավաքելով 60 հազար ստորագրություն: Նախագծին առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել 63, դեմ՝ 7 պատգամավոր: 
12:18 - 03 մարտի, 2025
Արտակ Զեյնալյանը վստահ է, որ ԵՄ-ում Հայաստանին սպասում են |armenpress.am|

Արտակ Զեյնալյանը վստահ է, որ ԵՄ-ում Հայաստանին սպասում են |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Միությունը պատրաստ է ընդունել Հայաստանին, և դրա վերաբերյալ բազմիցս արվել են հայտարարություններ ու ընդունվել իրավական ակտեր։ Ազգային ժողովում Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։  Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ ԵՄ-ն Հայաստանի նկատմամբ ունի հստակ դիրքորոշում, որն արտահայտվել է ոչ միայն խոսքերով, այլ նաև կոնկրետ իրավական փաստաթղթերով։  «Ուղղակի Եվրոպական միության ակտ վկայակոչեմ՝ Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA), որը բանակցվել և ստորագրվել է Հայաստանի կառավարության կողմից։ Այն Հայաստանի իրավական համակարգի բաղկացուցիչ մաս է, Եվրոպական միությունում մեզ սպասելու վերաբերյալ իրավական ակտերից մեկը։ Եվրոպական միությունում մեզ սպասում են։ Եթե ձեզ թվում է, թե մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, կարծում եմ, դուք սխալվում եք։ Մենք շատ արժեքավոր ենք Եվրոպական միության համար։ Եվ Եվրոպական միությունն էլ Հայաստանի կարիքն ունի, ինչպես, օրինակ, այլ միություններ ևս»,- ասաց Զեյնալյանը։  Հայաստանի խորհրդարանը քննարկում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթաց սկսելու վեաբերյալ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կողմից։ «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք էր սկսել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու նախագիծ ներկայացնելու օրակարգով։ Սահմանված ժամկետում նախաձեռնության անդամները անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքել էին 60 հազար ստորագրություն, ինչից հետո նախագիծն օրենքով սահմանված կարգով ներկայացվել էր ՀՀ կառավարության քննարկմանը, որի կողմից հաստատվելուց հետո քննարկման է դրվել խորհրդարանում։ 
15:15 - 11 փետրվարի, 2025
Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին․ դրանք անհամատեղելի կառույցներ են. Զեյնալյան |armenpress.am|

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին․ դրանք անհամատեղելի կառույցներ են. Զեյնալյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը միաժամանակ չի կարող անդամակցել Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրոպական միությանը, քանի որ դրանք անհամատեղելի կառույցներ են․ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն կարող է որոշում կայացնել ինչպես անդամակցել միջպետական կազմակերպություններին, այնպես էլ դադարեցնել իր մասնակցությունը։ Այս մասին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընթացող «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումների ընթացքում ասաց նախագծի հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Նա նշեց, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի կառույցներ են, և Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել այդ երկու կառույցներին։  «Եթե խոսքը տեսականորեն վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանն, ապա Հայաստանի Հանրապետությունը միաժամանակ չի կարող անդամակցել Եվրոպական միությանը՝ լինելով մեկ այլ միության անդամ։ Դրանք անհամատեղելի են։ Եվ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, անկախ պետություն, կարող է որոշում կայացնել ինչպես անդամակցել միջպետական կազմակերպություններին, այնպես էլ դադարեցնել իր մասնակցությունը։ Դա ինքնիշխան որոշում է, որը կարող է արվել միայն համապետական հանրաքվեի արդյունքներով»,-ասաց Զեյնալյանն՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի դիտարկմանն այն մասին, որ հասարակությունը պետք է հստակ իմանա, թե ինչ գործընթացի մեջ է մտնում Հայաստանը։   Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ևս, անդրադառնալով Արմեն Գևորգյանի դիտարկումներին, ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ-ն կարող է անդամակցել որևէ վերպետական միավորման՝ միայն հանրաքվեի միջոցով․ «Այսինքն՝ խոսքը ոչ թե անդամակցության մեկնարկի մասին է, այլ անդամակցության գործընթացի ավարտի մասին է։ Սա կա նաև եվրոպական շատ երկրների սահմանադրություններում։ Այսօր ԵՄ անդամ հանդիսացող բազմաթիվ երկրներ նման հանրաքվեներ արել են»։ Նա շեշտեց, որ խոսքն այստեղ հենց բուն անդամակցության մասին է, ոչ թե գործընթացի մեկնարկի։
13:55 - 24 հունվարի, 2025
Հայաստանի ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը |armenpress.am|

Հայաստանի ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում են «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումները․ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է։  Նախագծի հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նշեց, որ Սահմանադրությամբ նախատեսված հնարավորությամբ ձևավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ։  «52 հոգի ձևավորել են նախաձեռնող խումբը, որը հաստատվել է նոտարի կողմից, և այդ նախաձեռնող խումբը օրենքով սահմանված ժամկետում հավաքել է 60 հազար ստորագրություն՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի տակ»,-նշեց Զեյնալյանը՝ հավելելով, որ Հայաստանը, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, բարեկեցիկ երկիր, հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը։  Նրա խոսքով՝ շուրջ 50 օրվա ընթացքում՝ օրենքով նախատեսված ժամկետի կեսում, ՀՀ համայնքների մոտավորապես մեկ քառորդից հավաքագրվել է շուրջ 60 հազար ստորագրություն, որը հաստատվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, և այս նախագիծը դարձել է օրենսդրական նախաձեռնություն։  Ներկայացնելով օրենքի ընդունման հիմնավորումները՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունման նպատակը առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու՝ Հայաստանի ժողովրդի, նրա ներկա իշխանության կամքի, վճռականության ամրագրումն է։  «Օրենքը հռչակում է նախաձեռնողների և ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին, որը կկանխորոշի ՀՀ իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում օրենքը, նրա ընդունման ձևը և միջոցը կմեծացնեն Հայաստանի ամրակայումն ու դիմակայունությունը»,-ասաց Զեյնալյանը։  Նրա դիտարկմամբ՝ օրենքի ընդունումը ժողովրդավարությունը, քաղաքացիների պետական կառավարմանը մասնակցությունն ու դրա իրագործումը, իրավունքի գերակայությունը կդարձնի անշրջելի, կվերականգնի պետության քաղաքականության կանխատեսելիության նկատմամբ հավատն ու վստահությունը։  «ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու մեկնարկի մասին օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով՝ ՀՀ ազգային անվտանգության ապահովման համար հնարավորությունների մեծացմանը, կնպաստի Հայաստանի ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ-ի անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին, կնպաստի մարդու իրավունքների շարունակական զարգացմանը և պաշտպանությանը, կնպաստի տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը՝ գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, արտադրողականության և ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացմամբ, ինչը հնարավոր է միայն Արևմուտքի և ԵՄ-ի հետ համագործակցությամբ»,-ընդգծեց հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը։ Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցությունը կնպաստի նաև նորարար տեխնոլոգիաների հասանելիությանը, ներդրումային ծրագրերի ավելացմանը, լոգիստիկ կապերի մեծացմանը, հայկական ապրանքների՝ Եվրոպա արտահանման հնարավորությանը, ներքին համերաշխությանը, պետության զարգացման հեռանկարներին և այլն։  Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ 
12:39 - 24 հունվարի, 2025
ՄԻԵԴ-ը հօգուտ դիմողի բավարարել է Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը

ՄԻԵԴ-ը հօգուտ դիմողի բավարարել է Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հօգուտ դիմողի բավարարել է Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանը խախտել է դիմողի արտահայտվելու ազատության իրավունքը, և, որ պետք է դիմողին հատուցի 4’500,00 եվրո բարոյական վնասի և 2’000,00 եվրո դատական ներկայացուցչության ծախսերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի ֆեյսբուքյան էջից․ «Այսօր Եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով (№15028/16)), որով բավարարել է իմ և գործընկերոջս՝ Արայիկ Ղազարյանի, գանգատը: ՄԻԵԴ-ն վճռել է, որ Հայաստանը խախտել է Դիմողի արտահայտվելու ազատության իրավունքը, և, որ պետք է դիմողին հատուցի 4’500,00 եվրո բարոյական վնասի և 2’000,00 եվրո դատական ներկայացուցչության ծախսերը:Գործը վերաբերում է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերությունում 2002–2011թթ միլիոնավոր դոլարների հասնող հնարավոր չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ «ազդարարմանը» (դիմողն այդ տարիներին աշխատել էր ընկերության անվտանգության համակարգում և անընդմեջ զեկուցել այդ մասին): Դիմողը այդ ընկերության հատուկ բացված էլեկտրոնային հասցեին ոչ հրապարակային ձևով (կոռուպցիայի և չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու նպատակով) 26.03.2012թ ներկայացրել էր իր բացահայտումները և խնդրել էր հետաքննել դրանք, սակայն հայաստանյան դատարանները նրան զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության էին ենթարկել՝ Ընկերության պաշտոնատար անձի հայցի հիման վրա: Հայաստանյան դատարանները պարտավորեցնել էին Դիմողից, հօգուտ` հայցվորի, բռնագանձել՝ 2’400’000,00 ՀՀ դրամ գումար, որը կատարվել էր Դիմողի անձնական օգտագործման ավտոմեքենան և Գյումրիի կենտրոնում գտնվող մեկ սենյականոց բնակարանը հարկադիր կերպով վաճառքից ստացված միջոցների հաշվին:ՄԻԵԴ վճիռը մի քանի ասպեկտով է արժեքավոր.Դեռևս ՄԻԵԴ-ում վիճաբանության փուլում Հայաստանի իշխանությունները գիտակցեցին, որ «պարտվելու» են, ընկրկեցին քաղաքացիական հասարակության ադվոկացիայի և ճնշումների առջև ու, որ պարտավոր են ունենալ «ազդարարներին» պաշտպանող օրենք, արդյունքում 2017թ ընդունեցին «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը:ՄԻԵԴ-ում Հայաստանի Կառավարությունը պաշտպանում էր ներպետական դատարանների վճիռը և որոշումները, ասելով, որ- տեղեկությունը ոչ թե՝ ներկայացվել է գաղտնի ձևով, այլ՝ հրապարակային,- Հայաստանում չկա «ազդարարին», «ազդարարությունը» պաշտպանող և կանոնակարգող օրենք, հետևաբար՝ դատարանները ճիշտ են վարվել:Սակայն ՄԻԵԴ-ն գնահատական տվեց փաստերին և հաստատեց, որ- տեղեկությունը տրվել է գաղտնի ձևով և արձանագրեց,- Դիմողի հայտարարությունների հիմքում ընկած փաստերը չեն ստուգվել,- տույժի չափը անհամաչափ մեծ է,- ներպետական դատարանները պարտավոր էին կիրառեին ՄԻԵԴ՝ այլ պետությունների դեմ մինչ այդ կայացրած վճիռներում արձանագրված իրավունքն ու եզրահանգումները, անկախ՝ «ներպետական օրենք» չունենալու հանգամանքից, և պաշտպաններին Դիմողի «արտահայտվելու ազատության իրավունքը»:ՄԻԵԴ-ն վճռով Հայաստանի Կառավարությանը և Դիմողին կոչ է արել նյութական վնասի չափի շուրջ բանակցել և հաշտության համաձայնություն կնքել:Ուշագրավ է, որ այս և ՄԻԵԴ նմանատիպ բազում գործերով Հայաստանի Կառավարությունն ամբողջ եռանդով պայքարում է գործը «տանուլ չտալու» համար, այն դեպքում, որ ներպետական, վարչական ռեսուրսները կարելի էր(է) ուղղել միջազգային դատական ատյաններում Հայաստանի միջպետական գանգատները պաշտպանելուն, մեր դեմ ներկայացրած գանգատներից՝ պաշտպանվելուն:Այս և ՄԻԵԴ նմանատիպ բազում գործերով գանգատների պահանջները Հայաստանի Կառավարության կողմից ընդունելով կամ դիմողների հետ հաշտության համաձայնություն կնքելով, գործնականում՝ իրականացրած կլիներ «անցումային արդարադատություն», դադարեցրած կլիներ իրավունքի խախտման զոհերի իրավունքների շարունակվող խախտումներն ու տառապանքները, կբեռնաթափեր ՄԻԵԴ-ն:Հուսանք, որ պետական մարմինները, պաշտոնատար անձինք կբեկանեն Եվրոպական կոնվենցիային, հետևաբար՝ ՀՀ Սահմանադրությանը, հակասող վճիռներն ու որոշումները, կվերադարձնեն Հրաչյա Հարությունյանի կորցրած բնակարանն ու ավտոմեքենան, կհատուցեն նրան՝ տասնամյակ ձգվող նրա և նրա ընտանիքի անարդարության զգացողության դիմաց, կհետաքննեն ՄԻԵԴ այսօրվա վճռում հրապարակված փաստերը և, դրանք հաստատվելու դեպքում՝ կվերականգնեն Հայաստանին հասցված վնասը, պատասխանատվության կենթարկեն մեղավորներին, այդ թվում անարդար վճիռ և որոշումներ կայացրած դատավորներին (պարտադիր չէ՝ լիազորությունների դադարեցումը):Շնորհավորում եմ Հրաչյային, գործընկերոջս՝ Արա Ղազարյանին, այս վճռի բոլոր շահառուներին՝ Հայաստանի ժողովրդին, իշխանություններին. շնորհակալություն եմ հայտնում մեր մրցակից կողմին՝ Հայաստանի Կառավարությանը, փառահեղ մրցապայքարի համար», - նշված է հայտարարությունում։
20:05 - 27 օգոստոսի, 2024
Զեյնալյանն ասել է` ինչու ընդդիմադիր ներկայացած «Հանրապետությունը» հուշագիր կնքեց ՔՊ–ի հետ
 |armeniasputnik.am|

Զեյնալյանն ասել է` ինչու ընդդիմադիր ներկայացած «Հանրապետությունը» հուշագիր կնքեց ՔՊ–ի հետ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և ներքին լուրջ մարտահրավերները` Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հուշագիր է ստորագրել, որպեսզի Երևանը չմնա առանց իշխանության։ Այս մասին ասուլիսում հայտարարեց խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը։ Հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցություններն այսօր համագործակցության հուշագիր կնքեցին` հաշվի առնելով սեպտեմբերի 17–ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Անդրադառնալով այն հարցին, թե երևանցիները «Հանրապետություն» խմբակցությունը քվե էին տվել որպես ընդդիմության, բայց այսօր տեսնում են նրանց իշխանության մաս։ «Չի կարելի շփոթել ընդդիմությունը թշնամության հետ, ընդդիմախոսությունը` վնասարարության հետ։ Մենք երբեք չենք իրականացրել թշնամություն և վնասարարություն։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում մեր կուսակցության որևէ անդամ չի հայտարարել իշխանության վերարտադրության արգելքի վերաբերյալ։ Մենք հավակնում էինք ստանալ մեծամասնություն, դա արդար է, օրինական է, ազնիվ է...մենք նաև հայտարարել ենք, թե ում հետ չենք կազմի կոալիցիա։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա համագործակցելու ենք Երևանի ավագանու բոլոր անդամների հետ»,– ասաց նա։ Զեյնալյանն ընդգծեց, որ այս դեպքում գուցե իդեալական տարբերակը չէ, սակայն իշխանություն ունենալն ավելի լավ սահմանադրական վիճակ է, քան իշխանություն չունենալը։ Ինչ վերաբերում է հարցին, թե պաշտոննե՞րն էին ՔՊ-ին աջակցելու գինը, Զեյնալյանն ասաց՝ պաշտոնը կարկանդակ չէ. ծառայություն է, ծանր աշխատանք, պատասխանատվության ստանձնում։ «Եվս մեկ անգամ կրկնեմ` դա շնորհ, պարգև չէ որևէ մեկին տրված։ Դա պատասխանատվության ստանձնում է։ «Հանրապետություն» կուսակցությունը որոշեց ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասաց Զեյնալյանը։
13:58 - 10 հոկտեմբերի, 2023
Չեմ կիսում տեսակետը, որ Արցախի անկումը Փաշինյանի ստորագրության հետեւանքն էր. դա վաղուց սկսված գործընթաց էր․ Զեյնալյան
 |news.am|

Չեմ կիսում տեսակետը, որ Արցախի անկումը Փաշինյանի ստորագրության հետեւանքն էր. դա վաղուց սկսված գործընթաց էր․ Զեյնալյան |news.am|

news.am: Ես չեմ կիսում տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց պրահյան փաստաթուղթը եւ դրան հետեւեց Արցախի անկումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը: «Պատերազմը տանուլ են տալիս ոչ թե բանակների բախման արդյունքում, այլ դրան նախապատրաստվելիս: Սա կանոն է: Այս, ինչ տեղի ունեցավ, վաղուց սկսված գործողությունների ու անգործության հետեւանք է: 2004 թվականից սկսած և նույնիսկ ավելի վաղ, երբ Հայաստանը ստորագրեց պայմանագիր՝ ռուսական սահմանապահների՝ Հայաստանում գործելու վերաբերյալ։ Ծանոթացեք այդ պայմանագրին, երբ ՀՀ-ն ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիր ստորագրեց ու երկարաձգեց, դա մեր բոլորի կողմից թույլ տրված  սխալի հետևանք էր՝ անկախ անհատներից։ Ես ինձ հետ հաշտ չեմ լինելու և պայքարելու եմ նրա համար, որպեսզի Արցախը լինի հայկական, որպեսզի արցախահայության իրավունքները ապահովված ու երաշխավորված լինի։ Մենք ներդնելու ենք մեր գիտելիքները, փորձը, հնարամտությունը, որպեսզի դա ի կատար ածենք»,- ասաց Արտակ Զեյնալյանը։  
13:23 - 10 հոկտեմբերի, 2023
ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի կառավարումն իրականացնելու են միասին․ ստորագրվեց հուշագիր

ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի կառավարումն իրականացնելու են միասին․ ստորագրվեց հուշագիր

ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունները հուշագիր են ստորագրել․ Երևան քաղաքի կառավարումն իրականացնելու են միասին՝ պատասխանատվությունը կիսելով։ Այս մասին Արտակ Զեյնալյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ ««Հանրապետություն» և ՔՊ խմբակցությունները, ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտնագությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչել կուսակցությունների նախընտրական ծրագրերը որոշեցին սկսել համագործակցություն՝ ի նպաստ ՀՀ մայրաքաղաք Երևանի զարգացման և երևանցիների բարօրության»,- ասվում է հուշագրում։ Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Երևանի ավագանու նիստին ներկա էր 37 անդամ։ «Հանրային ձայն» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էր կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, ներկա էր նիստին։ Նիստը բոյկոտել էին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները։ Երկու ուժերի քաղաքապետի թեկնածուներն էլ նշել էին, որ միայն նիստը բոյկոտելով է հնարավոր կանխել ՔՊ-ի թեկնածուի ընտրությունը։ 32 կողմ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետ ընտրվեց առաջադրված և գրանցված միակ թեկկնածուն՝ Տիգրան Ավինյանը։
12:17 - 10 հոկտեմբերի, 2023
Զեյնալյանը բոլորին կոչ է արել մասնակցել ընտրությանը
 |1lurer.am|

Զեյնալյանը բոլորին կոչ է արել մասնակցել ընտրությանը |1lurer.am|

1lurer.am: «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն ընտրությանը մասնակցել է 4/30 տեղամասում: Արտակ Զեյնալյանը կոչ է արել բոլորին մասնակցել ընտրություններին՝ հավաստելու հավատարմությունը Հայաստանի պետականությանը և Երևան համայնքին: Ես քվեարկել եմ, որպեսզի Երևանը լինի կոկիկ, գեղեցիկ, կազմակերպված, ուրախ, երջանիկ մարդկանց քաղաք, ես քվեարկել եմ, որպեսզի Հայաստանը լինի անկախ, ինքիշխան, և տարածքային ամբողջականությունը վերականգվի, և ունենա բարձր վարկանիշ միջազգային տարածաշրջանում և աշխարհում. քվեարկել եմ սրա օգտին: Մենք կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն, որոնք մտել են պայքարի մեջ ավագանիում ներկայացված լինելու և ներկայացնելու կրեմլյան շահերը, մենք այդ ուժերի հետ կոալիցիա չենք ձևավորի:
16:57 - 17 սեպտեմբերի, 2023
Հայ գերիների խոշտանգման վերջին տեսանյութն արվել է Վերին Շորժայում
 |1lurer.am|

Հայ գերիների խոշտանգման վերջին տեսանյութն արվել է Վերին Շորժայում |1lurer.am|

1lurer.am: Հոկտեմբերի 11-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածված հայ զինծառայողների խոշտագումների տեսանյութը նույնականացվել է, այն նկարահանված է սեպտեմբերի 13-ին՝ Վերին Շորժայի մարտական դիրքի բունկերում: Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը։  «Նաև նույնականացրել ենք զինծառայողներին: Ցավոք, 3-ն էլ զոհված են, և սա ևս մեկ ապացույց է մի բանի, որ գերու կարգավիճակ ունեցող զինծառայողները ենթարկվել են արտադատական ինքնադաստանի և մահապատժի։  Այն, որ կենտրոնացած քաղաքականություն վարվում է տեղեկատվական պայքարի հիբրիդային պատերազմում, դա միանշանակ է, այս նույն գործող անձանցով էլի տեսանյութ կա, որտեղ դեմքերը բաց է և համազգեստով կարող ենք նույնականացնել, համազգեստի նախշերը և համադրությունները երկրորդ անգամ չեն կրկվում, հնարավոր է նաև ձայնով նույնականացնել: Նույն անձը, որ կադրի հետևում հրահանգներ է տալիս, մեկ այլ տեսանյութում էլ է հրահանգներ տալիս է: էլի նույն դիրքրի մոտ է նկարահանվել։ Հատուկ նշանակության ջոկատն է օպերացիան իրականացրել, նրանց ևս երկուսին հնարավոր է նույնականացնել, Յաշմայից են նրանք, հնարավոր է նաև պատրաստություն անցած լինեն Թուրքիայում և Հյուսիսային Կիպրոսում»,- նշել է Զեյնալյանը։ Հիշեցնենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հոկտեմբերի 11-ին տարածվել էին նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգվում գերեվարված հայ զինվորները։  ՄԻՊ աշխատակազմից հայտնել էին, որ տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում։ Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են։ 
10:13 - 13 հոկտեմբերի, 2022
Արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում բավարար գնահատել չի կարելի. Արտակ Զեյնալյան
 |1lurer.am|

Արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում բավարար գնահատել չի կարելի. Արտակ Զեյնալյան |1lurer.am|

1lurer.am: Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանը 2020 թվականից առ այսօր աշխատում է որպես անհատ ձեռնարկատեր, իրավաբան: Զեյնալյանը նաև «Ադրբեջանի կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգողն է: 2017 թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2018-2019 թվականներին Զեյնալյանը ՀՀ արդարադատության նախարարն էր: Ազգային ժողովում Արտակ Զեյնալյանն ընդգծեց Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման կարևորությունը: «Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծումը նաև Սահմանադրական դատարանի որոշումների իրավական դիրքորոշումների իրականացումն է»,- ասաց Զեյնալյանը: Զեյնալյանը, խոսելով դատական ոլորտի մասին, նշեց, որ արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում բավարար գնահատել չի կարելի: «Արդար դատաքննության իրավունքի մի շարք բաղադրատարրեր, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, Հայաստանում ապահովված չէ կամ բավարար վիճակում չէ»,- ասաց նա: Զեյնալյանը հարկ համարեց պատգամավորներին հայտնել, որ հավասարապես պատրաստ է և իրեն իրացված է տեսնում ինչպես Վճռաբեկ դատարանի դատավորի, այնպես էլ ՍԴ դատավորի պաշտոնում: «Պայմանավորված իրերի այս դասավորությամբ՝ այն, որ ես նաև առաջադրվել եմ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, անորոշ լինելով ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու հանգամանքը, ուզում եմ իմ գործընկերներին և եղբորս՝ Նարեկին ասել, որ ազատ եք, կաշկանդված չեք այն հանգամանքով, որ քվեաթերթիկում իմ անունը լինելու է, նկատի ունենալով, որ ես ավելի շատ ինձ տեսնում եմ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում»,- ասաց Զեյնալյանը:
13:17 - 27 հունիսի, 2022
Բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար․ համատեղ հայտարարություն

Բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար․ համատեղ հայտարարություն

«Երեկ՝ դեկտեմբերի 7-ին հրապարակվել է տեսանյութ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որում նա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և մեր 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցին: Նախ` անթույլատրելի ենք համարում առանց անձի գիտակցված համաձայնության նրա մասնավոր հարաբերությունները, երկխոսությունը տեսաձայնագրելն ու դա տարածելը: Համատեղ արտահերթ զեկույցին վերագրումների և հնչած որակումների կապակցությամբ արձանագրում ենք՝ 1․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համատեղ արտահերթ զեկույցին վերագրում է գոյություն չունեցող փաստեր, ինչպես օրինակ, նշում է, որ զեկույցում արձանագրվել են հայրենադարձված գերիների բռնաբարության դեպքեր. մինչդեռ, զեկույցում որևէ խոսք չկա բռնաբարության մասին: Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիներից որևէ մեկի անձնական տվյալ, այդ թվում՝ լուսանկար ու տեսանյութ, երբևէ չի հրապարակվել։ 2. Տեղեկացնում ենք, որ համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիների խոշտանգման փաստերը հաստատելու համար գործածվել են փաստահավաք աշխատանքի միջազգային չափանիշները։ Այս առումով, խոշտանգման փաստի հաստատման վերաբերյալ փաստահավաք աշխատանքը չի ենթադրում, որ փաստահավաքություն իրականացնող իրավապաշտպանը պետք է անպայման ներկա կամ մասնակից լինի խոշտանգման պրոցեսին։ Բարձր պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են տարանջատել փաստահավաք աշխատանքը և հանցակցությունը։ 3․ Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցը չի նույնականացնում և չի բացահայտում հայրենադարձված այն գերիներին, որոնց նկատմամբ կիրառվել են կտտանքներ ու անմարդկային վերաբերմունք։ Դրա փոխարեն համատեղ արտահերթ հրապարակային զեկույցով վեր են հանվում այն օրինաչափությունները և խոշտանգման այն ընդհանուր ձևերը, որոնք, որպես կանոն, կիրառվել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետությունում։ Միաժամանակ, համատեղ արտահերթ հրապարակային Զեկույցը նշում է, որ գերիների նկատմամբ կիրառված բռնության ձևերն ու միջոցները յուրաքանչյուրի դեպքում եղել են տարբեր։ 4. Նշվածից բացի, հայրենադարձված հայ գերիներն իրենք ինքնուրույն տարբեր լրատվամիջոցների տվել են հարցազրույցներ՝ բաց կերպով ներկայացնելով այն կտտանքները, որոնց ենթարկվել են Ադրբեջանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում։ Ավելին, նախաքննության ընթացքում խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի մասին հայրենադարձված հայ գերիների ցուցմունքներ հրապարակվել են հենց ՀՀ նախաքննական մարմինների կողմից։ 5․ Հարկ ենք համարում ընդգծել, որ հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու վերաբերյալ տվյալներ միջազգային կառույցներին ներկայացնելիս վերացական բնույթի տեղեկությունների տրամադրումը չունի արդյունավետություն: Միջազգային իրավական գործընթացներ նախաձեռնելիս անհրաժեշտ են մանրակրկիտ ու կոնկրետ տվյալներ, այլ ոչ թե հայտարարություններ ու պնդումներ։ Ուստի, բարձրաստիճան պաշտոնյաներին խստիվ հորդորում ենք զերծ մնալ նման զգայուն հարցերի վերաբերյալ հրապարակային հանդես գալուց, չշահարկել դրանք քաղաքական կամ այլ նպատակներով, քանի որ դրանք Ադրբեջանը հաջողությամբ գործածում է միջազգային կառույցների, առջև, այդ թվում՝ դատական, պաշտպանվելու ի շահ իրեն և ի վնաս՝ հայ գերիների իրավունքների: Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները կամ դրանց տրված որակումները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար:   Արման Թաթոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Սիրանուշ Սահակյան ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, Իրավապաշտպան Արտակ Զեյնալյան ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, Իրավապաշտպան»
12:25 - 08 դեկտեմբերի, 2021
ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը |1lurer.am|

ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը |1lurer.am|

1lurer.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը: Իրավապաշտպանները գանգատ էին ներկայացրել Եվրադատարան նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ 4 զինծառայողի գործով ՄԻԵԴ էր դիմել փաստաբանական խումբը, մյուսների գործով՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Դիմումների նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։ «Ունենք տեսանյութեր, որտեղ երևում էին անձինք՝ Ադրբեջանի իրավազորության ներքո՝ հսկողության տակ: Կան բավարար ապացույցներ: 2-3 տասնյակ անձանց մասին է խոսքը: Հարազատների հետ ենք հանդիպել, նրանց հետ կապի մեջ ենք»,- ասաց Արտակ Զեյնալյանը: 
14:21 - 27 նոյեմբերի, 2021
Իրավապաշտպանները դիմում կներկայացնեն ՄԻԵԴ՝ վերջին օրերին գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարցով |armenpress.am|

Իրավապաշտպանները դիմում կներկայացնեն ՄԻԵԴ՝ վերջին օրերին գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարցով |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարցով առաջիկա օրերին անհապաղ միջոցի կիրառման դիմում-խնդրագրեր կուղարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: «Մենք թե անհետ կորած, և թե գերեվարված անձանց ընտանիքներից արդեն տեղեկություններ ստանում ենք, դեպքերն ուսումնասիրում ենք: Եվ բնականաբար անհապաղ միջոցի դիմում-խնդրագրեր ուղարկվելու են ՄԻԵԴ, այս առումով պրոցեսներ կան: Մենք նաև հաշվի ենք առնելու միջպետական գանգատի շրջանակում ընթացող գործընթացները, որպեսզի բացառենք կրկնողությունը»,-ասաց Սահակյանը: Նրա խոսքով՝առաջնային խնդիրն անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը և կյանքը պաշտպանության տակ վերցնելու հարցն է:  Եվրոպական դատարանն անհապաղ միջոց չի կիրառում ազատ արձակելու տեսքով: Սակայն Սահակյանը հիշեցրեց ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում ընթացող գործընթացների մասին. Հայաստանն Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ի դատարանում, դրանով Հայաստանը, ի թիվս այլ պահանջների, պնդում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին, փակել ռազմական ավարի պուրակը: «Հույս ունենք, որ մի քանի շաբաթների ընթացքում իրավական որոշում կունենանք այս հարցի վերաբերյալ»,-ասաց Սահակյանը: Նոյեմբերի 16-ի Ադրբեջանի սադրանքներից հետո իրավապաշտպանների հետ կապի մեջ է անհետ կորած համարվող և գերեվարված անձանց շուրջ 10 ընտանիք: «Փաթեթները նախապատրասման փուլում են: Դրանք առաջիկա օրերին՝ վաղը կամ ամենաուշը մյուս օրը կներկայացնենք ՄԻԵԴ»,-ասաց Սահակյանը: Իրավապաշտպաններն այս պահին ինտենսիվ աշխատում են: Կան տեսանյութով հաստատված գերեվարման դեպքեր, անհետ կորածներ: «Անհետացման հանգամանքներն էլ առավելապես խոսում են գերեվարման օգտին»,-նշեց նա: Այս հարցով զբաղվում են Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը, քանի որ կա միջպետական գանգատ, ներգրավվածություն ունի նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
17:59 - 18 նոյեմբերի, 2021
Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել ու սպանվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից. Արտակ Զեյնալյան

Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել ու սպանվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից. Արտակ Զեյնալյան

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչները, իր Ֆեյսբուքի էջում գրել է Արտակ Զեյնալյանը։ «Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Ռազմագերիների, ազատազրկված անցանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը. Քաղաքացիական անձինք`1. Էդուարդ Շահգելդյան2. Արսեն Ղարախանյան3. Բենիկ Հակոբյան4. Էլենա Հակոբյան5. Սերժիկ Վարդանյան6. Էլլա Վարդանյան7. Գենադի Պետրոսյան8. Յուրիկ Ասրյան9. Միշա Մովսիսյան10. Անահիտ Մովսիսյան11. Նինա Դավթյան12. Միշա Մելքումյան Զինծառայողներ`13. Էրիկ Մխիթարյան 14. Գագիկ Մկրտչյան15. Արայիկ Պողոսյան16. Վարդգես Ղազարյան17. Յուրի Ադամյան18. Արթուր Մանվելյան19. Նարեկ Բաբայան»,- նշել է նա։
16:28 - 03 մայիսի, 2021