Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի հետ տեղի ունեցած միջադեպի գործով երեք անձ ոստիկանությունում է |hetq.am|
21:13 - 25 ապրիլի, 2020

Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի հետ տեղի ունեցած միջադեպի գործով երեք անձ ոստիկանությունում է |hetq.am|

hetq.am: Փաստաբան Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի հետ տեղի ունեցած միջադեպի գործով երեք անձ այս պահին ոստիկանությունում է։ Այս մասին ասաց Սեդա Սաֆարյանը։

Այսօր առավոտյան փաստաբանն ահազանգել է այն մասին, որ ապրիլի 24-ի ուշ երեկոյան Երևանի Մուշ թաղամասում, որտեղ դստեր տունն է գտնվում, ծեծի են ենթարկել իր դստերը, փեսային, վերջինիս քրոջը, մորն ու հորը։

Այս պահին հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով են երեք անձինք գտնվում ոստիկանությունից։ Նրանց կարգավիճակի վերաբերյալ Սեդա Սաֆարյանին տեղեկություններ չեն տրվել։

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը միայն նշեց, որ Երևանի Մուշ թաղամասում տեղի ունեցած ծեծի վերաբերյալ հաղորդումը ստացվել է Ոստիկանության Մալաթյայի բաժնում՝ ապրիլի 24-ին, ժամը 23:40-ին, դեպքի հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է կատարվում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել