Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդ գնալու համար դիմել է պարետատուն |factor.am|
21:02 - 24 ապրիլի, 2020

Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդ գնալու համար դիմել է պարետատուն |factor.am|

factor.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու համար պարետատնից թույլատրություն է ստացել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Համաձայնեցված է եղել, իրենք են դիմել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ՝ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել