«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ի լուծարային հանձնաժողովը կզիջի ժամկետանց պարտավորություններ ունեցող հաճախորդների տույժ-տուգանքները
14:00 - 31 մարտի, 2020

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ի լուծարային հանձնաժողովը կզիջի ժամկետանց պարտավորություններ ունեցող հաճախորդների տույժ-տուգանքները

Մարտի 26-ին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն՝ լուծարային հանձնաժողովը որոշել է. - «Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում»։

«Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց», - նաև ասված է հանձնաժողովի հայտարարությունում, որը հրապարակված է Հայաստանի Կենտրոնական բանկի ֆեյսբուքյան էջում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել