ՎԶԵԲ ներկայացուցիչն անդրադարձել է «Լիդիան Արմենիա»-ի մասին հարցին |armenpress.am|
15:16 - 30 հունվարի, 2020

ՎԶԵԲ ներկայացուցիչն անդրադարձել է «Լիդիան Արմենիա»-ի մասին հարցին |armenpress.am|

armenpress.am:  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն վստահեցնում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունում ՎԶԵԲ-ը, որպես փոքր բաժնեմաս ունեցող, ներկայացնում է շատ խիստ բնապահպանական և այլ պահանջներ` ծրագրին մասնակցելու համար: Գվինդաձեն այս մասին ասաց ասուլիսում` պատասխանելով լրագրողի հարցին:

«Այնքան է խոսվել «Լիդիան Արմենիա» ընկերության մասին, որ էլ չգիտեմ, թե ինչ ավելացնել: Մենք այդ ծրագրում ունենք փոքր չափով բաժնեմաս: ՎԶԵԲ-ը շատ խիստ պայմաններ է ներկայացնում: Այսինքն` նախքան ծրագրին մասնակցելը ստուգվում է համապատասխանությունը, դա վերաբերվում է բնապահպանական և այլ չափանիշներին, բոլոր պահանջները պետք է բավարարած լինեն, որ բանկը համաձայնի մասնակցել»,-ասաց Գվինդաձեն ու հավելեց` դա վերաբերվում է նաև բոլոր մնացած ծրագրերին:

Անդրադառնալով կառավարության տեսակետին` նա նշեց` կառավարությունը պետք է որոշում կայացնի այդ հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել