Վանաձորի նախկին քաղաքապետը մշակույթի տունը 10 մլն դրամով վաճառել է իր մերձավորին
12:52 - 14 օգոստոսի, 2019

Վանաձորի նախկին քաղաքապետը մշակույթի տունը 10 մլն դրամով վաճառել է իր մերձավորին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լոռիում հողերի ու շինությունների մասին բացահայտումները շարունակվում են

Էռնեստ Գևորգյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու' Տիգրան Պապանյանի փեսան է: Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում որպես քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ: Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական ե):

Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը ետ եք վերադարձնելու, պարոնայք: Այլընտրանք չկա. կամ կամովին, կամ օրենքի ուժով:

Սիրելի լոռեցիներ, մարզում առկա նմանատիպ խնդիրներով զբաղվելու եմ շարունակաբար ու հետևողականորեն: Նմանատիպ բոլոր փաստերը հերթականությամբ ներկայացնելու եմ լոռեցիների դատին, ապա և անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան մարմիններին»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել